Երևան
12 °C
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը նույնպես ցանկանում է ընդգրկվել Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում՝ Վայոց Ձորի մարզից: Այժմ նա վարչապետի խորհրդականն է հասարակական հիմունքներով: Վերջինիս խորհրդական է նշանակել Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին վարչապետ նշանակվելուց հետո: Բայց հիմա, երբ Աբրահամյանը ոչ միայն վարչապետ չէ, այլեւ դուրս եկավ ՀՀԿ-ից, Սամվել Սարգսյանի այդ հնարավորությունը, կարծես թե, նվազեց:
Հարցին անդրադառնալով՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, ինչպես միշտ, ցուցակին վերաբերող հարցերին այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ վերջնական չէ, դեռ ցուցակը չկա»: Իսկ քննարկվո՞ւմ է Սամվել Սարգսյանի թեկնածության հարցը: «Մենք բոլոր հնարավոր տարբերակները քննարկում ենք, թեկնածուների ցանկն առայժմ աշխատանքային վիճակում է»,- խուսափողական պատասխանեց նա:
Սամվել Սարգսյանն ինքը մեզ հետ զրույցում ասաց, թե դեռ շուտ է ընտրություններին իր ներգրավվածության եւ ցուցակում ընդգրկվելու մասին խոսելը, եւ փետրվարի 10-ից հետո նոր ինչ-որ բաներ ավելի հստակեցված կլինեն: «Նախնական տվյալներով, քաղաքական որոշումով ես չեմ ընդգրկվելու, հետո կարող է ինչ-որ բան փոխվի, ես չեմ կարող ասել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, որ Սամվել Սարգսյանի նկատմամբ կուսակցության վերնախավում անվստահություն կա այն պատճառով, որ ինքը Հովիկ Աբրահամյանի հետ մոտ հարաբերություններ է ունեցել, նա այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, դա ավելի շատ կուսակցության վերի օղակներում լուծվող խնդիր է: Բայց ընտրությունների ժամանակ ես, իհարկե, իմ կուսակցության համար կաշխատեմ»:
Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանը նաեւ գործարար է, նրան են պատկանում Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ» եւ Ջերմուկի «Հայաթ փլեյս» հյուրանոցները: Տարիներ առաջ նա էր գնել Հանրապետության հրապարակում գտնվող ՀԱՄԽ-ի շենքը, որը հիմա վերանորոգվում է: Գործարարն ի՞նչ է պատրաստվում անել այդ շենքի հետ, Ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀԱՄԽ-ի շենքը պետք է հյուրանոց դարձնել: «Ես այս ընթացքում այլ ծրագրեր եմ արել, այս պահին կոնկրետ այդ շենքի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բանակցություններ են գնում իմ գործընկերների հետ, որոնց հետ ես աշխատում եմ ու մի քանի այլ ծրագրեր ունեմ»,- պատասխանեց Սամվել Սարգսյանը:
Ի դեպ, Սամվել Սարգսյանը 2002-2006 թվականներին եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։ 2006 թ. հունիսին «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու հետ կապված դուրս է եկել կուսակցությունից։ Սարգսյանը ՀՀԿ անդամ է 2006 թվականից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT