Եթե «կարմիր գծերը» ձյան տակ են եւ չեն երեւում, վարորդը չի տուգանվում. Քաղաքապետարան

31/01/2017 schedule22:06

Երեւանում ձմռան ամիսներին դժվար է գտնել մի փողոց, որտեղ «կարմիր գծերը» ձյունով ծածկված չեն եւ երեւում են: Սակայն հայտնի է, որ այդ ծառայության համար վարորդները վճարում են: Շատ վարորդներ անտեղյակ լինելով, որ ձյան տակ կարմիր գիծ է, կայանում են ու տուգանվում:

Ստացվում է, որ քաղաքապետարանը ձնամաքրման իր պարտավորությունը չի կատարում, սակայն դրա դիմաց գումար է գանձում: Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է լուծվում այս հարցը:

Գեւորգյանը վստահեցրեց, որ եթե կարմիր գիծը չի երեւում տվյալ հատվածում՝ տուգանքի մասին ակտը չեղյալ է համարվում: Իսկ ինչպե՞ս է հնարավոր լինում պարզել, թե որ հատվածում է երեւում, որ հատվածում չի երեւում եւ համապատասխանաբար ակտ ուղարկել: «Բոլոր ակտերին լուսանկարներ են չէ՞ կցվում: Եթե լուսանկարի մեջ չի երեւում այդ գիծը, ո՞նց կարող են մարդկանց տուգանել: Եթե չի մաքրվել, դա պատճառ է հանդիսացել, որ մարդիկ չտեսնեն՝ անվավեր է համարվում»,- վստահեցրեց Արթուր Գեւորգյանը:

Փորձեցինք պարզել նաեւ, թե ի վերջո ինչո՞ւ չեն մաքրվում մայթերն ու ճամփեզրերը:  «Կարմիր գծերը հիմնականում գլխավոր փողոցներում են, երկրորդականներում չկան: Եթե մաքրման աշխատանքներ իրականացնելիս փողոցներում մեքենա է կայանված՝ դու չես կարող մաքրել: Այ հենց այդ խանգարելու պատճառով է, որ անհնար է լինում մաքրել: Ֆիզիկապես դա հնարավոր չէ՝ եթե մեքենա է կայանված: Պատճառը դա է: Առավելեւս եթե այդ ծառայության համար վճար է գանձվում, ինչպե՞ս եք պատկերացնում, էդ գումարը չե՞նք ուզում գանձել»,- հարցին հարցով պատասխանեց Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Մեր դիտարկմանը, թե երբ ցանկանում են՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ մեքենաները տարածքից հանում են՝ Գեւորգյանը պատասխանեց, որ կան տարածքներ, որտեղ տարիներով կանգնած մեքենաներ կան: Նկատենք, որ իրականում այստեղ լուրջ խնդիր կա. բանն այն է, որ բազմաթիվ վարորդներ վճարում են անում միանգամից մեկ ամսվա համար: Ստացվում է, որ նրանք ձմռան այդ ամսվա համար անիմաստ են վճարել, քանի որ այդ սեզոնին երբեք կանգնելու մաքուր տեղ չեն ունեցել: Բացի այդ՝ բազմաթիվ վարորդներ տեղյակ չեն, որ եթե կարմիր գծերի տարածքը ձնածածկ է՝ իրենք չեն տուգանվելու, ուստի վճարում են:

Հիշեցնենք, որ Երեւանում ավտոկայանատեղիի ծառայությունն իրականացնում էր «Փարքինգ Սիթի Սերվիս» մասնավոր ընկերությունը, որի 100 տոկոս բաժնեմասը վերջերս անցավ Երեւանի քաղաքապետարանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10638 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել