Փաշինյանի նախագիծը մերժվեց. պաշտոնյաների ունեցվածքն ուսումնասիրող հանձնաժողով չի ստեղծվի

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրած նիստում սկսեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագծի քննարկումը, որը կրում է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» անվանումը:

«Նման հանձնաժողով ձեւավորելը եւ նման հարց պարզելը, կարծում եմ վաղուց կա Հայաստանի հանրային օրակարգում, բայց այս նախագիծը ստեղծելու ֆորմալ առիթը «1000 դրամների մասին» նախագիծն էր: Այդ համատեքստում արդարացի հարց էր բարձրացվում հետեւյալի մասին, թե ինչու ծախսերը, որ տրամաբանորեն պետք է արվեն ՀՀ-ի պետական բյուջեից, արվում են ոչ պետական բյուջեից, այս հարցի եւ բազմաթիվ նման այլ հարցերի պատասխանը հետեւյալն էր, որ ՀՀ բյուջեում փող չկա եւ սրան էլ տրամաբանորեն հնչում է հակադարձ հարցը՝ ինչո՞ւ փող չկա»,- իր հեղինակած նախագծի իրականացման հիմնավորումն այսպես սկսեց հանձնաժողովի անդամներին ներկայացնել Փաշինյանը՝ նշելով, որ հանրության բավականին լայն շերտեր այն կարծիքին են, որ 25 տարիների ընթացում ՀՀ-ի կառավարիչներն իրականցրել են ոչ արդյունավետ կառավարում, որ ազգային հարստությունը թալանվել էր:

Ըստ Փաշինյանի, իր նախագծով ստեղծվելիք հանձնաժողովը կուսումնասիրի վերջին 25 տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած, նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակը, այդ գույքի ծագումնաբանությունը:

«ՀՀ քաղաքացիներն, ի վերջո կունենան շատ հստակ, պարզ մի հարցի պատասխանը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ով ինչքան ունեցվածք, հարստություն կամ գույք է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը նշելով, որ եթե ԱԺ-ի լիագումար նիստի օրակարգում ներառվի հարցը, ապա նախագծի իրականացման ժամկետներում որոշակի փոփոխություններ տեղի կունենան՝ կապված սահմանադրական որոշ դրույթների հետ, որոնք դեռ պետք է ուժի մեջ մտնեն:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարց ուղղեց նախագծի հեղինակին՝ չեք կարծո՞ւմ որ այս նախագծի ժամանակը չէ, ապա նշեց, որ իր կարծիքով «Ապօրինի հարստացման մասին» օրենքը փակում է այս հարցը: Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «Ապօրինի հարստացման մասին» օրենքը նախատեսում է հանցակազմ եւ պատիժ, իսկ իր առաջարկածն այդ երկու խնդրի մասին չի խոսում: «Օրինակ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը հայտնի է, որ բոլոր բիզնեսներում փայ ունի եւ մի քանի միլիարդ է կուտակել: Մամուլում գրվում է այդ մասին, մյուս կողմը չի արձագանքում, հանրությունը պետք է իմանա՞ օբյեկտիվ պատկերը, ինչ է տեղի ունեցել»,- հակադարձեց Փաշինյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հետաքրքրվեց՝ եթե հանձնաժողովը ստեղծվի, առաջին փուլով նախատեսված մարդկանց գույքային վիճակն ուսումնասիրելու համար որքա՞ն ժամանակ է պետք: «Դա կախված է նրանից, թե իրենք ինչքան գույք ունեն, որովհետեւ, եթե մամուլում հրապարակված տեղեկությունները եւ կանխավարկածը՝ որոշ պաշտոնյաների ունեցած գույքի ծավալների մասին իրականությանը համապատասխանում են եւ ապացուցելի են, հնարավոր է շատ երկար ժամկետ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը մասնակցում էր հանձնաժողովի նիստին, տեղեկացրեց, որ հնարավոր է 6 ամսում ստեղծվի մի մարմին, որն իրավասու կլինի ցանկացած հարցում կատարել ցանկացած պետական մարմնի եւ ստանալ իրեն ցանկալի տեղեկությունները եւ ոչ միայն ՀՀ տարածքում: Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց «Ապօրինի հարստացման մասին» օրենքի այն հոդվածը, որը հետադարձ ուժ ունի: Խոսքը վերաբերվում է ապօրինի հարստացման հանցակազմին: Պաշտոնատար անձանց ունեցվածքի հայտարարագրում տեղ գտած կեղծ կամ թերի տեղեկությունների համար նախատեսվող վարչական եւ քրեական պատասխանատվության հարցը, որը պետք է առաջիկայում քննարկվի, նախարարը կարեւոր համարեց: «Բոլոր այն գործիքակազմը, որի մասին խոսում են եւ պարոն Փաշինյանը բարձրաձայնում էր, համապատասխան պետական մարմնին ընձեռնվելու է»,- նկատեց արդարադատության նախարարը:

Ներկայացված նախագծի հարակից զեկուցող Լեւոն Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ Նիկոլ Փաշինյանի նախագծով անհասկանալի ձեւով է առաջարկվում պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկություն ստանալը, որը գործնականում անհնար է: «Եթե որեւէ հարց ես ուզում տապալել, ապա հանձնաժողով ստեղծիր, սա ես չեմ ասել, բայց մի գուցե սա այդ տարբերակն է»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ անդրադարձավ հարցի քաղաքական օրակարգ մտցնելու՝ Նիկոլ Փաշինյանի նկատառմանը: «Դուք ազնվորեն նշեցիք, որ այո՛, սա քաղաքական օրակարգ մտցնելու հարց է: Ես ավելացնեմ նաեւ՝ նախընտրական քաղաքական օրակարգ, իսկ մենք չենք պատրաստվում ձեր նախընտրական ծրագրի մեջ որեւէ կետ ավելացնելու: Հատկապես, այս ժամանակահատվածում, որ բոլորը տարբեր առիթներով ձեզ եւ ձեր գործընկերներին կապում են իշխանության հետ, հիմա էլ չասեն՝ նստել են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը գրել են կամ կետ են ավելացրել»,- հայտարարեց  ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

Մինչ նախագծի վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը, Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, հատ-հատ պատասխանելով նախագծի վերաբերյալ հնչած քաղաքական եւ իրավական գնահատականներին: Լեւոն Մարտիրոսյանին պատասխանլով, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ասվում է՝ եթե ուզում ես որեւէ մի հարց տապալել, ստեղծիր հանձնաժողով: Ենթադրվում է՝ մինչեւ հիմա հանձնաժողով չի ստեղծվել, այսինքն՝ այդ հարցը չի տապալվել: Այո՛, մենք ուզում ենք տապալել ՀՀ-ում թալանի շարունակության գործընթացը»: Պատասխանելով Հովհաննես Սահակյանին, նա փաստեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում քննարկված հարցին առնչվող վեկտոր չկա: «Էս վերջերս սկսել եք… Սերժ Սարգսյանը երեւի հատուկ «ուստանովկա» է տվել, որ ամեն անգամ, երբ որ ես խոսում եմ՝ հիշատակեք, որ ինչ-որ մարդիկ ինձ կապում են իշխանության հետ: Ձե՛զ հետ են կապո՞ւմ: Մարդն առանց ակնոցի նույնիսկ հիմա կարող է նայել եւ տեսնել, թե ինչ կապ կարող է լինել իմ եւ ձեր միջեւ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը քվեարկության դրեց նախագիծը: 1 կողմ, 5 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագիծ բացասական եզրակացություն ստացավ: Կողմ քվեարկեց միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18681 դիտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը