Դերասան Գեւորգ Գրիգորյանը պատմել է՝ ինչու չէր ցանկանում նկարահանվել սերիալներում

03/02/2017 schedule20:14

Դերասան Գեւորգ Գրիգորյանը տեւական դադարից հետո հեռուստատեսություն է վերադարձել: Արդեն բավական ժամանակ է, ինչ ATV-ով ցուցադրվում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալը, որում նա մարմնավորում է գլխավոր հերոսին՝ մանկաբույժ Գեւորգին: Armtimes.com-ի հետ զրույցում Գեւորգը պատմեց՝ որն է եղել չնկարահանվելու պատճառը:

«Այլեւս նկարահանվելու կամ առհասարակ դերասանական գործունեությունը շարունակելու ցանկություն չկար: Ես ինձ գտել եմ ուրիշ աշխարհում (ժպտում է)՝ միջազգային Motor Club, եղբայրություն, մեծ ընտանիք: Կանադայից մինչեւ Թայլանդ գրեթե բոլոր երկրներում մասնաճյուղեր ունի: Վերադարձա կարճ ժամանակով՝ ընտանիքիս տեսնելու, իսկ մնալ ստիպեց վթարը»,- ասաց նա:

Վթարից հետո ստացած վնասվածքների պատճառով մնացել է Հայաստանում, հետագայում ընդունել սերիալում նկարահանվելու առաջարկը: Աշխատանքը հեռուստատեսությունում շատ չէ, եւ չի խանգարում Motor Club-ի իր ընկերների հետ շփվելուն:

«Եղբայրներիս տեսնելու ժամանակ միշտ գտնում եմ: Հիմա ձմեռ է, դեռ մոտոցիկլ վարելու սեզոնը չէ, սպասում ենք գարնանը: Բացի այդ՝ վթարից հետո դեռ լիովին չեմ ապաքինվել: Մինչեւ գարուն ոտքս կապաքինվի: Սերիալում էլ այդքան ծանրաբեռնված չեմ լինի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց նա:

«Եթե գտնեմ քեզ»-ի նկարահանումներն անցնում են դրական մթնոլորտում: Դերասանների հետ առաջին անգամ է աշխատում, սակայն նրանցից շատերը նրա երկար տարիների ծանոթներն ու մտերիմներն են: Դա հատկապես հաճելի է դարձնում աշխատանքը:

«Աշխատանքային պրոցեսը շատ հեշտ է անցնում՝ չհաշված ֆիզիկական դժվարությունն ինձ համար (խմբ. ոտքի վնասվածքի պատճառով): Միասին առաջին անգամ ենք աշխատում, բայց շուտ հունի մեջ ընկանք, ու նկարահանման հրապարակում ընկերական մթնոլորտ է տիրում: Երիտասարդ դերասաններն իմ ուսանողական, ոմանք նույնիսկ մանկության ընկերներն են»,- ասաց նա:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանը վստահ չէ, որ այս սերիալից հետո այլ նախագծում հանդես գալու առաջարկ կընդունի կամ էլ երբեւիցե թատրոն կվերադառնա: Նա նշում է, որ դա կարող է խանգարել իր մյուս աշխատանքներին, ինչպես նաեւ ընտանիքին հոգ տանելուն:

«Չեմ մտածել այդ ուղղությամբ: Ինձ ավելի շատ ժամանակ է պետք բիզնեսը կարգավորելու համար: Էկրաններին լինելն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Պիտի հոգ տանեմ ընտանիքիս մասին ու ստեղծեմ իմ սեփականը: Եթե ամբողջ ժամանակս տրամադրեմ սերիալին, չեմ կարողանա դա պատշաճ կերպով անել: Իսկ թատրոն, ինձ չի թվում, որ կվերադառնամ»,- ասաց նա:

Վերջին նախագիծը, որում հեռուստադիտողը Գեւորգին տեսել է, եղել է «Շանթ» հեռուստաընկերության 2013 թվականի «Կոտրված սրտեր» հեռուստասերիալը: Վերջերս նա նկարահանվել է նաեւ «Արարատ» հեռուստաընկերության «Ես եւ նա» 25 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմում, որը դեռ եթերում չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9631 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին