Փաշիկ Ալավերդյանը՝ ՀՀ-ում կանանց եւ տղամարդկանց ծանրամարտի ապագայի մասին

06/02/2017 schedule16:56

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը գոհ է կանանց ծանրամարտի Հայաստանի 2017 թ. առաջնության մասնակիցների քանակից: Փետրվարի 1-ին տեղի ունեցած մեծահասակների առաջնությանը մասնակցում էին 27 հոգի: Armtimes.com-ի հետ զրույցում Ալավերդյանն ընդգծեց, որ մարզիչները պետք է ամեն ինչ անեն մարզուհիներին հավաքականի առաջատարներին արժանի փոխարինողներ դարձնելու համար:

«Մասնակիցների քանակն անակնկալ էր ինձ համար: Մանավանդ, որ նրանց ոչինչ պարտադրված չէր բարձրացրած կիլոգրամների առումով: Հասկանալի պատճառով, որ կանանց ծանրամարտում մեր մարզիկների թիվը քիչ է, ամեն մեկը մի ոսկի արժի ինձ համար: Պետք է այնպես անենք, որ մեր տարիքով աղջիկներին, որոնք շուտով կարող են թողնել մեծ սպորտը, փոխարինողներ ունենաք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երիտասարդ հեռանկարային ծանրորդներից են Սոնա Պողոսյանը (75 կգ քաշային կարգ), Արփինե Դալալյանը (+90), Իզաբելլան Յայլյանը (63 կգ):

Միաժամանակ Ալավերդյանը խոստովանեց, որ այս հարցում անհոգ լինել չի կարող: Հայաստանի կանանց ծանրամարտում բոլոր քաշային կարգերում էլ խնդիրներ կան: Մարզիչները պետք է մեծ աշխատանք տանեն, որպեսզի երիտասարդ եւ պատանի ծանրորդները կարողանան տարբեր տարիներին միջազգային մրցաշարերում Հայաստանի համար մեդալներ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանին (+75 կգ) եւ Նազիկ Ավդալյանին (69 կգ) համարժեք փոխարինողներ դառնալ:

«Բոլոր քաշային կարգերում էլ խնդիր ունենք: Մանավանդ, երբ Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական մեր մրցանակակիրները հանկարծ, այսպես ասած, ոտքերը քաշում են, դատարկություն է լինում, դրա համար մտավախություն ունենք, որ աղջիկների ծանրամարտը չկորցնենք: Ամեն ինչ անում ենք, որ չկորցնենք»,- ասաց նա:

Ալավերդյանը խոսեց նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի իրավիճակից: Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգ օգտագործելու համար որակազրկել է նրան եւ ետ վերցրել Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, սակայն պատժաչափի մասին դեռ ոչինչ չի ասել ՀՀ ֆեդերացիային: Հռիփսիմեն շարունակում է մարզվել առանց իր ապագայի մասին որեւէ բան իմանալու:

«Մարզվում է, մանավանդ, որ նոր 90 կգ քաշային կարգ է մտցվել: Ինչքան ձգձգեն, այդքան տհաճ է լինելու նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: Ավելի լավ է աշխարհի առաջնությանը կամ ուսանողական խաղերին մասնակցի: Իր այս մարզվածը չի նշանակում, որ Եվրոպայի առաջնությունում կարող է նորից չեմպիոն դառնալ այս ամենից հետո»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հոգեբանական լարվածությունը կարող է խանգարել մարզուհուն Եվրոպայի առաջնության ժամանակ:

Հայաստանի կանանց առաջնությունից հետո՝ փետրվարի 2-5-ը, տեղի ունեցավ տղամարդկանց առաջնությունը: Ալավերդյանը, որը նաեւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է, նշեց, որ հատկապես գոհ է ծանր քաշերում հանդես եկած մարզիկներից:

«Տեսնում եք, որ քանի բարձրանում են քաշային կարգերը, այդքան ավելի լավ արդյունքներ ենք ունենում: Այսինքն՝ հավաքականի կազմը հիմնականում համալրվում է ավելի խոշոր քաշերով, ավելի մեծ քաշերով: Դրանք են 77, 85, 94, 105 եւ +105 կգ քաշային կարգերը»,- ասաց նա:

Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ծանրամարտի 2017 թ. առաջնությունն անց է կացվել Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տպել
1285 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)