Նորատուսցի Ալիկի թիկնապահն ու եւս մեկ անձ ազատ են արձակվել. սպանվածի մայրը չի բողոքում

Մեր տեղեկություններով, 2016 թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ձերբակալված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահ Արմեն Գասպարյանը (մականունը՝ Բդո) եւ Չարբախցի Գեղամի ընկեր Արտակ Նազարյանը գրավի դիմաց ազատ են արձակվել:

Նրանք, հիշեցնենք, մեղադրվում են նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու, առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։

Իսկ գործով մյուս մեղադրյալներ՝ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի, Չարբախցի Գեղամի եւ ընկերոջ՝ Ռուբեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է:

Նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երեւանի բնակիչներ, 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը, եւս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի աջ հատվածում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ՝ հիմնականում քրեական հեղինակություն Գեղամի շրջապատից: Նրանց ու սպանված Մուշեղ Մուշեղյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է լուրջ ընդհարման, ինչի ժամանակ Մուշեղ Մուշեղյանն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակել է իրեն շատ մոտ գտնվող Գեւորգ Ավետիսյանի գլխին: Մեր տեղեկություններով, դեպքի վայրում գտնվող մասնակիցներից շատերը ցուցմունք են տվել, որ «Մակարով» տիպի ատրճանակն ի սկզբանե տեսել են Մուշեղ Մուշեղյանի մոտ, ըստ այդ ցուցմունքների՝ այդ զենքով է նա սպանել իրեն մոտ գտնվող 25-ամյա երիտասարդին, հետո հենց այդ նույն զենքով էլ սպանվել:

Դեպքից անցել է մի քանի ամիս, սակայն սպանության դրդչության մեջ մեղադրվող, քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ոչ միայն հրաժարվում է ցուցմունք տալուց, այլ նաեւ չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Մեր զրույցում նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվել է: Ի պատասխան մեր հարցին, պաշտպանն ասաց, որ այս ընթացքում Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Նշենք, որ քրեական հեղինակություն Ալիկը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Սպանված 25-ամյա երիտասարդ Գեւորգ Ավետիսյանի մայրը՝ տիկին Նելին, քրեական գործի շրջանակներում ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ: Վերջինս պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Տիկին Նելի, ի՞նչ նորություն ունեք գործի ընթացքից:

- Որեւէ նորություն չունեմ, որովհետեւ, եթե ճիշտն ասեմ, ինձ չի հետաքրքրում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ես մենակ մի բանի համար եմ ափսոսում, որ հայի ձեռքով հայ սպանվեց, երիտասարդ տղա սպանվեց, ում կյանքը դեռ առջեւում էր: Ընդհանրապես, ոչնչով չեմ հետաքրքրվում:

- Գործի շրջանակներում հարցաքննվե՞լ եք:

- Այո հարցաքննվել եմ, գործով ճանաչվել եմ տուժողի իրավահաջորդ:

- Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ձեր որդուն սպանել է նույն օրը գեղեցկության սրահում սպանված Մուշեղ Մուշեղյանը: Ձեզ իրավապահներն այդ մասով որեւէ տեղեկություն հայտնե՞լ են:

- Ինձ չի հետաքրքրում, ես իրավապահներին ասել եմ, որ ո՛չ բողոք եմ ներկայացնում, ո՛չ էլ հետաքրքրում է՝ ով է սպանել, ու ինչ պատճառ է եղել: Բացարձակապես՝ ես չեմ ցանկանում այս թեմայի շուրջ ո՛չ խորանալ, ո՛չ էլ իմանալ՝ ով ա մեղավոր, ով՝ չէ: Ես խնդրել եմ, որպեսզի ինձ այդ հարցով չանհանգստացնեն, որովհետեւ նման մարդկանց ես չեմ ուզում նույնիսկ ճանաչել:

- Սպանությունից հետո Մուշեղ Մուշեղյանի կամ ձեր հարեւան Չարբախցի Գեղամի հարազատները փորձե՞լ են ձեզ հետ կապ հաստատել, եկե՞լ են ձեր տուն:

- Ոչ, ոչ:

- Չե՞ք խոսել նրանց հարազատների հետ:

- Ոչ:

- Այսինքն՝ ձեր որդու սպանության գործով չե՞ք հետաքրքրվում:

- Ոչ, բացարձակապես չեմ հետաքրքրվում, որովհետեւ դա ինձ ահավոր խորը ցավ է պատճառում:

- Տիկին Նելի, չե՞ք պահանջելու, որպեսզի ձեր որդու սպանության գործով կալանավորած անձինք պատասխանատվության ենթարկվեն:

- Այո, ես բացարձակապես չեմ ցանկանում նման մարդկանց հետ շփվել, ո՛չ բողոք եմ ներկայացնում, ո՛չ էլ: Ինձ չի հետաքրքրում, թե հետագայում նրանց ճակատագիրն ինչ կլինի: Ես մենակ մի բան եմ պահանջում՝ ովքեր մեղավոր են թող պատժվեն, թող Աստծուց գտնեն իրենց դատն ու դատաստանը:

- Նման մարդկանց ասելով՝ նկատի ունեք քրեական հեղինակություննե՞րին:

- Ես չեմ ուզում նույնիսկ շեշտեմ՝ ովքեր են եղել դրանք, որովհետեւ իմ երեխեն իրենց ընդհանրապես չի ճանաչել: Ուղղակի Գեղամին գիտեմ, որպես հարեւան մարդ...: Բայց ովքեր են եղել մնացածները, տեղեկություն չունեմ, չեմ էլ ուզում իմանամ ու ես հաստատ գիտեմ, որ իմ երեխան դրանց հետո ոչ մի կապ չի ունեցել, որպես հարեւան մարդ, երեւի աղմուկ ա լսել, գնացել ա, որ օգնի, ինքը պատրաստ էր բոլորին օգնել: Ես չեմ ուզում, որ ինձ իրավապահները կանչեն, ես չեմ ուզում գնալ, չեմ ուզում իրավապահների հետ կապ ունենալ: Ես ուզում եմ իմ տան մեջ, իմ ընտանիքի հետ խաղաղ ապրեմ, մենք աշխատող մարդիկ ենք, մեր հացը վաստակում ենք, ընդհանրապես չեմ ուզում քաշքշուկների մեջ ընկել:

- Չե՞ք վստահում իրավապահներին:

- Բոլորին էլ վստահում եմ, թող կատարեն իրենց աշխատանքը:

- Տիկին Նելի, ձեզ սպառնացե՞լ են:

- Ոչ, ոչ, ինձ ոչ ոք չի կարող սպառնալ, թող իրենց Աստված պատժի: Ինձ ոչ ոք չի կարող ոչ սպառնալ եւ ոչ էլ վախեցնել:

Հիշեցնենք, որ չարբախցի Գեղամին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հովածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա ընկերոջը՝ Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ ՔՕ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը), իսկ Նորատուսցի Ալիկին՝ Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20493 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ