Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրոդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը:
Դատարանը շարունակեց հետազոտել գործում եղած ապացույցները: Մասնավորապես հետազոտվեց սույն գործով առանցքային նշանակություն ունեցող վկա Վահագն Մնացականյանի (նա աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ ճանապարհին գտնվող ավտովերանորոգման կետում՝ Էրեբունու նախկին զորամասի դիմաց) ճանաչման ներկայացնելու վերաբերյալ հերթական տեսագրությունը:
Դատարանն այն հետազոտեց նիստերի քարտուղարուհու համակարգչով, թե՛ դատավարության մասնակիցները եւ թե՛ դահլիճում ներկա գտնվողները մեծ ջանք էին գործադրում այդ տեսագրությունը դիտելու, ինչպես նաեւ լսելու համար: Բանն այն է, որ տեսագրությունը թեքված էր եւ լսվում էր միայն քննիչի ձայնը, որը պարբերաբար դիմելով վկային ասում էր. «ճանաչեցիր, այո, ո՞ւմ, ինչ հատկանիշներից»:
Հազիվ լսելի էին ճանաչման ներկայացած անձի խոսքերը: Տեսաձագրությունում ի պատասխան քննիչի հարցին, նա ասում է, որ ճանաչման ներկայացրած 4 անձանից երրորդին չի ճանաչում, բայց մեկին նմանեցնում է (3-րդ համարի ներքո Սարգիս Հախանումյանն է՝ Տլե մականունով): Այսպիսի պատասխան նա տվել էր նաեւ Գաստիկի ճանաչման ժամանակ: Քննիչի ճշտող հարցին, թե ինչ հատկանիշներից ճանաչեց Տլեին, Վահագն Մնացականյանն ասաց. «Քթից եւ բերանից»:
Այս տեսագրությունն ուսումնասիրելու ընթացքում ամբաստանյալները, մասնավորապես Գաստիկը դժգոհում էին. «Շառ ա, էս ինչ ծիծաղալու ա, լրիվ կինո ա, 4 անգամ ա՝ նայում ենք»,- ասաց Գաստիկը: Ինչին ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Կինո ա, նայում ենք, էլի»: Այնուհետեւ տեղից արձագանքեց Ծըգլը. «Մեկ ասում են՝ մազերով են ճանաչել, մեկ ասում են՝ կապիշոնով էինք, հետո ճաղատ, հիմա չհասկացանք...», -վերջինս չկարողացավ ավարտին հասցնելը խոսքը, քանի որ նախագահող դատավորն արգելեց նրան խոսել: «Նոր տարուց հետո ակտիվացել եք, չեք ուզում՝ մի եկեք»,-վրդովվեց դատավորը:
Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ «այս կինոյի» պատճառով իր պաշտպանյալները մի քանի ամիս է՝ գտնվում են կալանքի տակ:
Դատարանում այսօր հրապարակվեց գործով վկա-ոստիկան Հրաչյա Ֆարանջյանի նախաքննական ցուցմունքը: Վերջինս հիշեցնենք, 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության տիրոջ տան վրա կատարված ավազակային հարձակման ժամանակ սպանված ոստիկանն էր: Հետաքրքրական է, որ Ֆալաջյանը տեսանյութերով ճանաչել է ամբաստանյալներին, պնդել, որ ճանաչում է նրանց, քանի որ «այդ տարածքի օպերն է եղել»: Դա էլ դեռ բավական չէ, նա ամբաստանյալներին ճանաչել է մեջքից՝ նրանց քայլվածքից, պահելաձեւից: Հետաքրքրական է, որ դատարանում հրապարակված տեսանյութերում ամբաստանյալներից եւ ոչ մեկի դեմքը հստակ չի երեւում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 12:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT