Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վստահորեն կասկածի տակ առավ 2017 թվականի հունվարի 20-ին «ԵԼՔ» դաշինքի համաժողովում իմ արած այն հայտարարությունը, թե կառավարությունը չի կարողանում կոտրել բանանի մենաշնորհը. «Բանանի մենաշնորհի խնդիր չկա»,- հունվարի 23-ին տարածած հաղորդագրության մեջ պնդել էր ՊԵԿ-ը:
Դեռ զարմանալիորեն պատրաստակամություն էր հայտնել բանանի շուկայի վերաբերյալ համատեղ քննություն իրականացնել. «Եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք եւ ներկայացնելու հանրությանը»,- ասվում էր նույն հաղորդագրության մեջ:
Սա, իսկապես, գայթակղիչ առաջարկ էր, եւ բնականաբար՝ չէի կարող նման հնարավորությունը բաց թողնել: Համատեղ քննությունը, սակայն անսպասելի կարճ տեւեց եւ ունեցավ խիստ կանխատեսելի արդյունք. ապացուցվեց ակնհայտը: Հայաստանում բանանի մենաշնորհին ոչինչ չի սպառնում:
մեծ աղմուկ, 0 արդյունք
2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն աղմկոտ հաղորդագրություն էր տարածել. «ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության եւ Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»:
Այս հաղորդագրությունը լայնորեն քննարկվեց մամուլում, քննարկումների ու բանավեճերի տեղիք տվեց եւ բնականաբար ՊԵԿ-ի հետ մեր համատեղ հետաքննության առաջին թեման հենց սա էր լինելու: Ինչի՞ հիման վրա էր, ուրեմն ՊԵԿ-ը նման հաղորդագրություն տարածել:
ՊԵԿ պաշտոնյաները ինձ բացատրեցին, որ 2016թ. նոյեմբերի 19-ին քաղաքացին դիմել է Պետական եկամուտների կոմիտե, եւ հայտարարել, որ այն բանից հետո, երբ ինքը 8 տոննա բանանը մտցրել է Հայաստան՝ ինչ-որ անձինք իրենց հետեւել են, ապա սպառնացել եւ պահանջել իրենց վաճառել ներկրված բանանի ողջ խմբաքանակը: Եւ բնականաբար, իմ հարցադրումը ՊԵԿ-ին հետեւյալն էր. ի՞նչ հետագա ընթացք է ստացել այդ գործը:
Այս կապակցությամբ ինձ տրամադրված տեղեկանքը ապշեցուցիչ տեղեկատվություն է պարունակում. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նյութերի նախապատրաստման ընթացքում վերցված բացատրությունների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Նշված որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից»:
Այսինքն՝ բանան ներկրողներին խոչընդոտելու, նրանց սպառնալու փաստի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ուշադրություն դարձրեք՝ հանցադեպի, այսինքն՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Սա նշանակում է, որ չի եղել հանցագործության դեպք, չի եղել հանցագործություն: Բայց ինչպե՞ս, հիմա բանանի ներկրումը խոչընդոտելը, մարդկանց սպառնալը Հայաստանում այլեւս հանցագործություն չի՞ համարվում:
Պարզվում է՝ ՊԵԿ քննչական վարչությունը ուղիղ երկու ամիս քննել է գործը, եւ հունվարի 9-ին հանգել հետեւյալ եզրակացության. քաղաքացին, որը դիմել է ՊԵԿ-ին, իրականում բանանը հանգիստ ներկրել է Հայաստան, բերել հասցրել Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող մաքսային պահեստ, ու հանգիստ գնացել իրենց տուն՝ քնելու: Այսինքն, արել է այն նույն գործողությունները, որ անում է յուրաքանչյուր ներկրող, սովորական պայմաններում:
Այդ դեպքում ինչու՞ է նա դիմել ՊԵԿ: Պարզապես ինչ-որ մարդիկ մոտեցել են բեռնատարի վարորդին, ու նրան ասել, որ ուզում են գնել ներկրված բանանի ողջ խմբաքանակը: Բայց մի րոպե. բանանը տվյալ քաղաքացին վաճառելու համար էր չէ՞ ներկրել: Նա հաստատ մտադրված չի եղել բանանի թանգարան բացել ու ներկրված բանանը պահել այնտեղ: Ինչու՞ պետք է բանանը գնելու առաջարկի համար դիմեր ՊԵԿ:
Որովհետեւ, ինչպես գրել է իր դիմումում, իրեն սպառնացել են, հետեւել: Բայց հետաքննության ընթացքում քաղաքացին փոշմանել-պարզաբանել է, որ իրականում ոչ մի սպառնալիք եւ հետապնդում չի եղել: Ինքը պարզապես հուզված է եղել, անիմաստ խուճապի է մատնվել, եւ դիմել ՊԵԿ-ին: Իրականում ոչ մի խնդիր եւ պրոբլեմ չի եղել: Կներեք անհանգստացնելու համար:
Այս ամենը Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից իրականացված հետաքննության արդյունքն է, որը հաստատել է նաեւ գլխավոր դատախազությունը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նման հետաքննությամբ ՊԵԿ-ը ինքն իրեն է դրել հիմար վիճակի մեջ, եւ քննությամբ հիմնավորել, որ 2016-ի նոյեմբերի 21-ին իր տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում:
Դատեք ինքներդ. նոյեմբերի 23-ի հաղորդագրության մեջ ՊԵԿ-ը պնդել է որ.
ա) ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս – հետաքննությունը պարզել է, որ նման բան չի եղել:
բ) տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում - հետաքննությունը պարզել է, որ խոչընդոտ չի եղել:
գ) Օպերատիվ հետախուզության եւ Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը –հետաքննությունը պարզել է, որ ոչ ոք չի փորձել խոչընդոտել բանանի ներկրումը:
դ) Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը – ՊԵԿ հետաքննությունը պարզել է, որ նման բան չի եղել, որովհետեւ հետաքննության նյութերով պարզվել է, որ ներկրողը բանանը հասցրել է մինչեւ պահեստ եւ այդ ընթացքում որեւէ աջակցության կարիք չի ունեցել:
երկու վարկած
Համաձայնեք, տարօրինակ վիճակ է, երբ Պետական եկամուտների կոմիտեն, որն ունի սեփական քննչական մարմինը, այսպիսի թեթեւությամբ հերքում է ինքն իրեն, ըստ էության հանգելով իր համար վարկաբեկիչ արդյունքի: Ինչու՞ պիտի նման բան տեղի ունենար: Կարող է լինել երկու վարկած:
Առաջինը հետեւյալն է. Պետական եկամուտների կոմիտեն այս պատմությունը ծայրից ծայր հորինել է, ցույց տալու համար, թե իբր վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր թիմը եկան ու ջարդուփշուր արեցին բանանի մենաշնորհը: Այս վարկածը գոյության իրավունք ունի, բայց եթե հաստատվի՝ չափազանց տխուր եզրակացության է հանգեցնելու, որը հետեւյալն է. կառավարության եւ Պետական եկամուտների կոմիտեի ղեկին կանգնած են չափազանց անլուրջ մարդիկ, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում, թե ուր են ընկել եւ ինչով են զբաղված:
Երկրորդ վարկածը հետեւյալն է. Խոչընդոտման դեպք իրոք տեղի է ունեցել եւ ՊԵԿ-ի ղեկավարությունը տաք-տաք որոշել է, որ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի, նույնիսկ հաղորդագրություն է տարածել, որպեսզի գործը հրապարակային դառնա, ինչը պիտի հեշտացներ դրա հետագա ընթացքը, բայց շատ արագ նրանց հասկացվել է, որ հանգիստ նստեն իրենց տեղը, եւ անկանոն շարժումներ չանեն: Այս վարկածը նույնպես տխուր է իր բովանդակությամբ, բայց հայաստանյան իրողություններին ավելի համապատասխան, մանավանդ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ մեծ հավանականությամբ բանանի եւ մյուս մենաշնորհների գլխին կանգնած է անձամբ Սերժ Սարգսյանը եւ բանանի ներկրման մենաշնորհը անձամբ նրան է պատկանում:
Ի դեպ, այս ընթացքում իմ ստացած «օպերատիվ տեղեկություններով» վերը նշված քաղաքացու ներկրած բանանի ողջ խմբաքանակը գնել են բանանի՝ ձեզ հայտնի մոնոպոլիստները եւ դա այն առավելագույնն է եղել, որ ՊԵԿ-ը կարողացել է անել իրեն դիմած քաղաքացու համար: Ուշադրություն դարձեք, սակայն, որ ըստ քաղաքացու դիմումի՝ սպառնացողները հենց սկզբից էլ սա էին պահանջում. իրենց վաճառել ներմուծված բանանի ողջ խմբաքանակը: Ենթադրվում է՝ ինքնարժեքով:
մենաշնորհի հարցը
Հունվարի 20-ի իմ ելույթին ի պատասխան տարածած հաղորդագրության մեջ՝ հիմնավորելու համար, որ Հայաստանում բանանի մենաշնորհ չկա, ՊԵԿ-ը պնդում է, որ Հայաստան բանան է ներկրում 48 կազմակերպություն եւ անհատ: Դե յուրե՝ այդպես էլ կա: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե հիմնվենք այս եւ նմանատիպ տվյալների վրա, Հայաստանում բանանի մենաշնորհ երբեք էլ չի եղել, չկա նաեւ շաքարի մենաշնորհ, որովհետեւ ֆորմալ առումով ներկրում իրականացնող բազմաթիվ ընկերություններ կան:
Սատանան, սակայն մանրամասների մեջ է: Հիմա, օրինակ, Հայաստանի բանանի շուկայի 85 եւ ավելի տոկոսը պատկանում է «Քեթրին գրուպ» եւ «Մելատրոպիկ» ընկերություններին: Ոլորտին շատ թե քիչ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ սրանք դե ֆակտո նույն սեփականատերերին պատկանող ընկերություններ են: Բայց դե յուրե դրանք հիմնադրել են տարբեր մարդիկ, դե յուրե դրանք մրցակցում են միմյանց հետ եւ ապահովում պաշտոնական տեղեկատվություն՝ բանանի մրցակցային շուկայի մասին: Այսպիսի կարգավիճակ եւ դերակատարում ունեցող բազմաթիվ ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ կան գրանցված, իսկ բանանի շուկայի իրական պատկերը արտացոլված է հուլիսի 21-ին ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության եւ դրան հետեւած հետաքննության մեջ:
վերջաբան
Այսպիսով՝ բոլորս կարող ենք շունչ քաշել եւ արձանագրել, որ Քեթրինի Միհրանի բանանային մենաշնորհին ոչինչ չի սպառնում: Նա կարող է հանգիստ շարունակել իր գործը եւ նույնիսկ բանանի դիլլերներին աշխատանքի ընդունելիս նրանց երդման արարողությունը կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ժամանակն է նաեւ, որ սկսի եկեղեցի կառուցել, որի խորանին խոշոր տառերով գրված կլինի. «Ի սկզբանե Բանն էր. ավելի ճիշտ՝ Բանանը»:
Հ.Գ. Հատուկ պարզաբանման կարիք ունի, թե ինչու՞ է շուկայում բանանի գինը անկում ապրել: Շատ պարզ պատճառով. Միհրան Պողոսյանը հիմա ԱԺ պատգամավորի թեկնածու է՝ ՀՀԿ ընտրացուցակով: Իսկ պատգամավորի օլիգարխ թեկնածուները ԱԺ ընտրություններից առաջ չափազանց բարի են ժողովրդի նկատմամբ, բարեպաշտ ու առատաձեռն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը
Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան
Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ
Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին
Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. տեսանյութ
Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ
Ուկրաինական ԱԹՍ-ները 2 շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել են Տուապսեի վրա. հրդեհ է բռնկվել
Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան
Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց
Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ
Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ վարչապետը ուղերձ է հղել
Վթարվել է «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը․ որ հասցեներում ջուր չի լինի մայիսի 1-ին և 2-ին
Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա
Անասնաբուժությունը ժամանակակից աշխարհում դարձել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը
Դասական հիբրիդային հարձակում է․ մեր օրակարգ եք բերում Արևմտյան Ադրբեջան զավթողական սպառնալիքը․ Աբրահամյան
Վստահություն, հասանելիություն, որակ․ շուրջ 1500 գործարք ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում․ տեսանյութ
Մարկո Ռուբիոն և Չինաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
ԵԽ կողմից աջակցության հզոր ազդանշան է․ դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
«Ջերմուկ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղված է ոչ միայն մեր տնտեսության, այլև ՀՀ ինքնիշխանության դեմ․ Սարգսյան
ՀՀԿ-ի թաղային խուժանների խոսույթն է. ընտրատասովչիկները հիմա էլ կալուգացի օլիգարխին են ծառայում. տեսանյութ
Ստորագրվել է ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026-30թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը
«Tour of Armenia» հեծանվավազքի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Պրոռուսական ուժերը ասում են՝ չեղարկելու են TRIPP-ը․ բա սա չի՞ նշանակում, որ պատերազմ են բերելու. տեսանյութ
Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված աննախադեպ համերգ կկայանա Գյումրիում․ տեսանյութ
Մամուլի ազատության՝ վերջին 25 տարվա ամենացածր մակարդակն աշխարհում․ ՀՀ-ն 34-ից հայտնվել է 50-րդ հորիզոնականում
Որակի հարցում միլիմետր զիջում չի արվելու, հետևանքները և ֆինանսական բեռը շինարարին զուգահեռ կկրեն տեխհսկողները
Շարունակվում է «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը․ «Իմ քայլը»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել 8 կուսակցության՝ փաթեթներում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար
Արսեն Թորոսյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն, հետևել վերակառուցման աշխատանքներին
Եվրոպական Միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
Համոզված եմ, որ մեր սիրելի գյումրեցիները շատ ջերմ, բարեկամական ընդունելություն կցուցաբերեն Մակրոնին․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT