Թալիշում զոհված Գոռին հուղարկավորեցին Ջաբրայիլում զոհված Մառոզ Ալիկի կողքին. տեսանյութ

Այսօր Շիրակի մարզի Շիրակ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին ժամկետային, փետրվարի 6-ին Թալիշում զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանին: 19-ամյա Գոռը շարքային էր, պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում էր Արցախի պաշտպանության բանակի` Թալիշում տեղակայված զորամասում:

Շիրակցիները armtimes.com-ի հետ զրույցում փոխանցեցին, որ Գոռը Գարեգինյանների ավագ որդին է, ունի երկու անչափահաս եղբայր: «Գոռիս ծնողները յոթ տարի երեխա չէին ունենում, առաջինը Գոռը ծնվեց, հետո` մյուս տղաները: Շատ էին ուրախացել, որ յոթ տարվա դադարից հետո Գոռը ծնվեց»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմեց հուղարկավորությանը ներկա հարազատներից մեկը:

Գոռին հրաժեշտ տալու էին եկել ամբողջ գյուղի բնակիչները: Արցունքն աչքերին ասում էին՝ համեստ տղա է, մեր զինվորն է: Հուղարկավորությանը ներկա էին նաեւ Գոռ Գարեգինյանի վաշտի հրամանատարի` կապիտան Գագիկ Սիմոնյանի ծնողները:

«Տղես զանգեց, առաջինն ինձ ասեց Գոռի մահվան մասին: Թալիշում էին ծառայում՝ առաջին գծում»,- ասաց վաշտի հրամանատարի մայրը՝ Սրբուհի Սիմոնյանը:

Գագիկ Սիմոնյանի հայրն էլ armtimes.com-ին տեղեկացրեց, որ Գոռը տղայի վաշտի առաջին զոհն էր: Նրանք քառօրյա պատերազմի ժամանակ կորուստներ չէին ունեցել:

Գոռ Գարեգինյանը ծառայել էր 13 ամիս: 2017թ. փետրվարի 6-ին, ժամը 11:00-ի սահմաններում Գոռ Գարեգինյանը զոհվել է հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով. նա մահացու հրազենային վիրավորում էր ստացել գլխի շրջանում:

Գարեգինյանների ընտանիքում շատերն են երկրապահ կամավորականներ: Գոռի հորեղբայները, քեռին եւ նրանց որդիները եւս մարտերի մասնակից են եղել:

Գոռի ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Նրանք անօթեւանի կարգավիճակ ունեն, բնակարանը կորցրել են 88-ի երկրաշարժի հետեւանքով. Գոռը ծնվել եւ մեծացել է տնակում: Ընտանիքն արտագնա աշխատանքի նպատակով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Հայրը շինարար է, մայրն աշխատել է խմորեղենի արտադրամասում:

Գոռ Գարեգինյանին հուղարկավորեցին Շիրակ պանթեոնում՝ Մառոզ Ալիկի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ջաբրայիլում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի կողքին: Համագյուղացիները Գոռին Շիրակ պանթեոն տարան ձեռքերի վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Գոռ Գարեգինյանը հետմահու՝ Բակո Սահակյան հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Նարեկ Կիրակոսյան

Տպել
22980 դիտում

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին