Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կարողացել են տեսնել Հաց բերողին (տեսանյութ)

13/02/2017 schedule10:57

ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր վաղ առավոտյան եղել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ փորձել են հանդիպել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Դատապարտյալների հիվանդանոցի մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը խոսեցին Արթուր Սարգսյանի խնդրից, որն օրերս է կալանավորվել: Պատգամավորները նշեցին, որ չեն կարողացել տեսակցել կալանավորին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են անձնական երաշխավորություն տալ, որպեսզի Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխարինվի, քանի որ Սարգսյանն առողջական խնդիրներ ունենալով հանդերձ հացադուլ է հայտարարել:

Այսօր Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ուշ պատգամավորը կրկին սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ նշելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացել են «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։

«Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։ Այնուամենայնիվ, Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում։ Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետև նա հրաժարվում է հետազոտվել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Armtimes.com-ի հետ զրույցում էլ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ ասել են, որ պատրաստ են երաշխավորել նրա համար, սակայն դատախազի կողմից այդ առաջարկը չի ընդունվել: «Այսինքն՝ իր մեկնաբանություններից ելնելով հասկացանք, որ խափանման միջոցը չի փոխվելու անկախ երաշխավորումից, որովհետեւ մենք առաջարկում էինք խափանման միջոցը փոխել եւ ազատ արձակել Արթուր Սարգսյանին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26-ին սեփական մեքենայով մուտք էր գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գունդ եւ սնունդ փոխանցել գնդում գնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Վերջիններիս հետ նա հուլիսի 31-ին դուրս եկավ ՊՊԾ գնդի տարածքից եւ հանձնվեց իրավապահներին: Արթուր Սարգսյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) նախատեսված արարքները կատարելու հատկանիշներով: 2016 թվականի հունվարի 31-ին նշված քրեական գործի օրինականությունը վերահսկող դատախազի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխարինվեց ստորագրություն չբացակայելու մասին, սակայն 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին կալանավորվեց, իսկ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելուց հետո անժամկետ հացադուլ սկսեց:

Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ, որոնք Վերնիսաժում վաճառվում են: Նա վատառողջ է եւ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություն ունի:

Տպել
4796 դիտում

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան