Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվում է այսօր անուններ տալ: Այս մասին Օհանյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո:
Armtimes.com-ի հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ իրեն կարող են մարդիկ տեսնել նաեւ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս: Սեյրան Օհանյանը դա համարեց նախընտրական քարոզարշավի անբաժան մաս: «Քաղաքակիրթ ձեւով, սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունների շրջանակներում, խաղաղ պայմաններում եւ բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը եւ ժողովրդին տանենք նրան, որպեսզի իրենք բարեկիրթ կերպով կատարեն ընտրությունը»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը՝ պատասխանելով հարցին, թե հետընտրական զարգացումների ժամանակ փողոց դուրս կգա՞ն:
Armtimes.com-ի մյուս հարցին՝ եթե այս դաշինքը գա իշխանության, արդյո՞ք 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում, նա այսպես պատասխանեց. «Ոչ միայն մարտի մեկը, ինչու ենք մենք մեր շեշտը դնում մարտի 1-ի վրա: Ուրեմն, եթե գործեր կան, որոնք չբացահայտված են, իրավապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչեւ վերջ»:
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ այն խնդրին, թե Բաբայանն է զբաղվում դաշինքի բանակցություններին, Սեյրան Օհանյանն ասաց. «Սամվել Բաբայանի հետ մենք ունեցել ենք, ունենք հարաբերություններ, մտերիմ հարաբերություներ, բայց այն, որ ասվում են՝ նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ՝ այդպես չէ: Մնաց հարցերը կարող եք իրեն տալ»:
Սեյրան Օհանյանը խուսափեց իշխանափոխություն ձեւակերպումն օգտագործելուց: Հարցին՝ այս դաշինքը գնում է իշխանափոխությա՞ն, նա այսպես պատասխանեց. «Ուրեմն ուզում եմ ասել հետեւյալը՝ ոչ միայն այս դաշինքը, այլ յուրաքանչյուր կուսակցություն ու յուրաքանչյուր քաղաքական ուժ, որոնք որ այսօր ձեւավորվել են, գնում են իշխանություն ձեւավորելու: Նույնն էլ մենք՝ գնում ենք իշխանություն ձեւավորելու: Իշխանության ձեւավորման ընթացքում, այն ժամանակահատվածում, ովքեր, որ կարողանան մեր ժողովրդի մոտ մեծ քվեներ ձեռքբերել, հենց նրանք էլ կլինեն այդ իշխանության տերերը»:
Եթե ՀՀԿ-ն կրկին իշխանության լինի, նրա հետ կազմե՞ք կոալիցիոն կառավարություն՝ լրագրողներից մեկը հարցրեց Օհանյանին: Վերջինս ամեն ինչ ասաց, բայց հարցին հստակ չպատասխանեց. «Մենք դեռեւս համապատասխան աշխատանք պետք է կատարենք, որպեսզի ունենանք համապատասխան քվե մեր ժողովրդի մոտ: Կարծում եմ, որ ժողովուրդը համապատասխանաբար վստահում է բոլոր կուսակցություններն, մենք հարգում ենք բոլոր կուսակցություններին, դաշինքների գործունեությունը: Ես բոլորին մաղթում եմ առողջ, մրցակցային պայքար, որտեղ որ կձեւավորվի համապատասխան ուժ, որը մեր երկիրը կղեկավարի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT