Երևան
12 °C
«Украïнська революцiя» տեղեկատվական-վերլուծական հարթակը փետրվարի 6-ին ձայնագրություն է հրապարակել: Պարբերականի պնդմամբ` ձայնագրությունում զրուցում են Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին եւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: Զրույցը ենթադրաբար «Ռուսթավի 2»-ի դատական գործին է վերաբերում: Նրանք խոսում են երկու դատավորի` Ալավիձեի եւ Ախվլեդիանիի մասին: Վրաստանի գերագույն դատարանի դատավոր Բեսարիոն Ալավաձեն հեռուստաընկերության դատական գործի դատավորն է: Ձայնագրության համաձայն` խոսքը նշված դատավորներին 3 միլիոն փոխանցելու մասին է: Գվարամիան նշում է. «Ախվլեդիանին Ալավիձեից ավելի շատ գործ է արել»:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ մասնավորապես Միխեիլ Սահակաշվիլիին սատարող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ դատական գործընթացը շարունակվում է 2015 թվականի օգոստոսից: Նոյեմբերին քաղաքային դատարանը գործարար Կիբար Խալվաշիին է հանձնել հեռուստաընկերության 60 տոկոս բաժնեմասը, իսկ 40 տոկոսը` նրան պատկանող «Պանորամա» բաց բաժնետիրական ընկերությանը: Բացի այդ, դատարանը հեռուստաընկերության ժամանակավոր ղեկավարներ էր նշանակել: Ավելի ուշ վերաքննիչ դատարանը չեղարկեց ժամանակավոր ղեկավարների հետ կապված որոշումը` վերականգնելով հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ ֆինանսական տնօրեն Կախա Դամենիայի լիազորությունները:
«Ռուսթավի 2»-ի վրա ճնշումների մասին են խոսել նաեւ Եվրախորհրդարանում: Եվրոպայի Ժողովրդական կուսակցության փոխնախագահ Իացեկ Սարիուշ-Վոլսկին նախորդ տարվա նոյեմբերի 30-ին հայտարարել է, որ վիզայի ազատականացում ստանալու հետաձգման պատճառներից մեկը հենց վերոնշյալ հեռուստաընկերության գործ է: Ռուսթավի 2»-ի գործը տեղ է գտել նաեւ Եվրամիության` Վրաստանի վերաբերյալ հաշվետվությունում, որի համաձայն` «Ռուսթավի 2»-ի տերերի վերաբերյալ բարձր հետաքրքրության արժանացած դատական պայքարը առաջացրել է քաղաքական տարաձայնություն` կապված պոտենցիալ քաղաքական միջամտության հետ: Հարցի մասին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն նշել էր, որ տեղի է ունեցել «փաստերի կոնստանցիա»:
Նիկա Գվարամիայի եւ Զուրաբ Ադեիշվիլիի ենթադրյալ զրույցի ձայնագրության հրապարակման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: Նախարարությունից տեղեկացրել են, որ հետաքննության հիմք է հանդիսացել հանրային տարածքում տարածված ձայնագրությունը: Նիկա Գվարամիայի խոսքերով, նշված ձայնագրությունը խմբագրված (մոնտաժված) է: «Առնվազն 2 տարի է` հեռախոսով չեմ խոսել Ադեիշվիլիի հետ: Ձայնագրությունը մոնտաժված էր, ձայնս վերցրել են մի քանի հեռախոսազրույցներից: Դա իմ եւ Ադեիշվիլիի հեռախոսազրույցը չէ»,- հայտարարել է Գվարամիան:
Այնուհետեւ Գվարամիան հայտարարություն էր տարածել, որի համաձայն` Բիձինա Իվանիշվիլիի գաղտնալսված զրույցների ձայնագրությունները պահվում են Երեւանում: Նշված ձայնագրությունները գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին մի քանի միլիոն դոլարի դիմաց հենց իրեն է առաջարկել: Հեռուստաընկերության տնօրենը նաեւ պատրաստակամություն է հայտնել դատախազությանը փոխանցել ողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է Նացվլիշվիլին նյութերը (լսումները) տեղափոխել Երեւան: Ավելի ուշ, «Ռուսթավի 2»-ը արհեստականորեն ստեղծված ձայնագրություն է հրապարակել, որտեղ իբր խոսում են Գվարամիան եւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հեռուստաընկերության ուղերձը հետեւյալն էր` շատ հեշտ է արհեստական ձայնագրություններ ստեղծել:
«Պատկերացրեք այս ձայնագրությունը ոչ թե իմ էջում հրապարակեի եւ ասեի, որ արհեստական ստեղծված է, այլ հրապարակեի անհասկանալի կայքում, եւ լրատվամիջոցները սկսեին խոսել այդ մասին: Դա այն է, ինչ անում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը»,- հայտարարել է Գվարամիան: Նրա խոսքերով, պետական անվտանգության ծառայությունը անօրինական կերպով լսում եւ ձայնագրում է մարդկանց հեռախոսազրույցը: Ի դեպ, «Transparancy International Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչ Լիկա Սաջաիյան երկրի խորհրդարանում հայտարարել է, որ պետանվտանգության ծառայությունը ուղիղ եւ անվերահսկելի հասանելիություն ունի մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունների վրա:
«Հենց այս փորձից է հրաժարվել ժամանակակից աշխարհը եւ հաստատել վերահսկողություն, որի համաձայն, պետանվտանգությանը միայն այն դեպքում է հասանելի մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը, եթե առկա է դատարանի որոշում: Ցավոք, ներկա օրենսդրությամբ ոչինչ չի փոխվում: Այս հարցով զբաղվող համապատասխան վարչությունը իրավական այդ կարգավիճակը կստանա, սակայն կշարունակի հանդիսանալ պետանվտանգության բաղկացուցիչ: Սա նշանակում է, որ մեր հեռախոսազրույցներն ու անձնական կապերը վերահսկվելու եւ լսվելու են»,- հայտարարել է Լիկա Սաձաիյան:
Նշնենք, որ Վրաստանի խորհրդարանը սկսել է գաղտնի հետախուզական գործողությունների հետ կապված սահմանադրական նախաձեռնության քննարկումը: 18 օրինագծից բաղկացած սահմանադրական փաթեթն ի սկզբանե կքննարկվի պաշտպանության եւ անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների միավորված նիստին, որից հետո կուսումնասիրի նաեւ իրավաբանական հարցերի հանձնաժողովը:
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սոփիո Կիլաձեն գտնում է, որ գաղտնի ձայնագրությունների հետ կապված օրինագիծը մարդու իրավունքների եւ անվտանգության միջեւ բացարձակապես պահպանում է հավասարակշռությունը: Ինչպես ասել է Կիլաձեն լրագրողների հետ զրույցում, եթե խորհրդարանում ընթացիկ քննարկումների ժամանակ որեւէ նոր եւ էական հարց ներկայացվի, մեծամասնությունը կքննարկի այն:
Նորայր Գասպարյան
Թբիլիսի
Հայաստանն ընտրվել է UNDP, UNFPA, UNOPS գործադիր խորհրդի անդամ
Ապարանում ջուր չի լինի
Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայի միջև
Ի՞նչ են ուզում ՀՀ-ից, եթե չեն ուզում քաղաքացի դառնալ, թող Զորի Բալայանի «արտաթորանքին» սևացնեն. տեսանյութ
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևներ կտեղան
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ
Թրամփի վարչակազմը սխալ նամակներ է ուղարկել՝ ուկրաինացիներին հրամայելով հեռանալ ԱՄՆ-ից
Վերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
Կանանց Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. կա զոհ
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
Մարտուն Գրիգորյանը «լիզեց թքածը». ընդդիմությունը «ցնծում է», «Քաղաքացիական պայմանագիրը»՝ զգուշացնում
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. Բադալյան
ՏԿԵ նախարարն ու Իտալիայի դեսպանն այցելել են շոգեգազային ցիկլով աշխատող «Արմփաուեր» ընկերություն
Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը հիվանդանոցում է
Համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Օսկար Եկդահոլին
Ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել 1 հարցի՝ հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է. վարչապետ
26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ. ինչ է արել 28-ամյա կնոջ հետ նախկին ընկերը
Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային. The Jerusalem Post
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT