Հենրիխ Մխիթարյանը BBC-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի մասին

15/02/2017 schedule17:25

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությանը: Ֆուտբոլիստը խոսել է Հայաստանում անցկացրած մանկության, հոր, կարիերայում ունեցած դժվարությունների եւ իր նախկին ու ներկա մարզիչների՝ Յուրգեն Կլոպի ու Ժոզե Մոուրինյոյի մասին: Հայաստանում անցկացրած մանկությանն անդրադառնալիս Մխիթարյանը պատմել է հայ-ադրբեջանական պատերազմի մասին:

- Քո մականունը՝ Միկի, որտեղի՞ց է այն առաջացել:

- Երբ գնացի Դորտմունդ, գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ինձ ասաց. «Գիտե՞ս, քո ազգանունը՝ Մխիթարյան, եւ քո անունը՝ Հենրիխ, շատ երկար են, ե՛կ քեզ պարզապես Միկի ասենք: Համաձա՞յն ես: Ասացի՝ համաձայն եմ: Եվ այդ օրվանից ինձ սկսեցին Միկի կոչել:

- Հայաստանն այստեղից շատ է տարբերվում: Ինչպիսի՞ն էր այն ժամանակահատվածը, երբ ապրում ու մեծանում էիր այնտեղ:

- Այդ ժամանակահատվածում մենք շատ խնդիրներ ունեինք մեր հարեւան երկրի՝ Ադրբեջանի հետ: Մենք պատերազմում էինք, եւ այդ իրավիճակը շարունակվում է մինչեւ այսօր: Հայաստանում մեծանալով ֆուտբոլիստ դառնալն ու որպես ֆուտբոլիստ երկրից դուրս գնալը մի փոքր բարդ է: Մինչեւ արտասահմանյան ակումբում խաղալը ես պետք է ծառայեի բանակում: Ես ծառայել եմ 20 տարեկանում, եւ միայն դրանից հետո ինձ թույլ տվեցին փոխել ակումբս:

- Դու այնպիսի ընտանիքից ես, որը սերտորեն կապված է ֆուտբոլի հետ: Եթե չեմ սխալվում, քո հայրը հարձակվող է եղել: Նա՞ է քո մեջ սեր արթնացրել ֆուտբոլի նկատմամբ:

- Այո՛, նա ֆուտբոլիստ էր, եւ ես շատ էի ուրախանում, երբ նրա հետ մարզման էի գնում, նա իմ շարժիչ ուժն էր: Ես միշտ ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ, քանի որ եթե դու այդպիսի ընտանիքից ես, ապա պետք է շարունակես այդ գործը: Մինչեւ հիմա ես շնորհակալ եմ նրան, որ այս մարզաձեւն ընտրելու հնարավորություն եմ ունեցել:

- Գիտեմ, որ հայրդ մահացել է, երբ շատ փոքր ես եղել: Ի՞նչ ազդեցություն է դա ունեցել քեզ եւ որպես ֆուտբոլիստ քո հավակնությունների վրա:

- Ես շատ փոքր էի, եւ կարծում եմ՝ այդ ժամանակ ես այդքան էլ չէի զգում այդ ազդեցությունը, բայց գիտեմ, որ նա ինձ նայում է երկնքից եւ հպարտանում է ինձնով:

- Ո՞վ է եղել քո կուռքը:

- Շատերն են եղել, բայց կարծում եմ՝ իմ գլխավոր կուռքը Զինեդին Զիդանն է եղել: Ես սիրահարված էի նրա ֆուտբոլին: Չգիտեմ՝ ինչու, բայց նա ինձ շատ է տպավորել որպես ֆուտբոլիստ: Երբ սկսեցի ֆուտբոլ նայել, միայն նրա համար էի նայում:

- Քեզ Դորտմունդի «Բորուսիա» է տարել Յուգեն Կլոպը: Ի՞նչ է նշանակում խաղալ նրա համար եւ ինչպե՞ս է նրա աշխատելաոճը տարբերվում Ժոզե Մոուրինյոյի աշխատելաոճից:

- Շնորհակալ եմ Կլոպին, քանի որ նա ինձ ընտրեց, երբ խաղում էի Ուկրաինայում՝ Դոնեցկի «Շախտյորում»: Նա շատ է աշխատել ինձ հետ: Նա օգնեց ինձ հոգեբանորեն ամրապնդվել, քանի որ մի քանի վատ հանդիպումներից հետո ես շատ ընկճված էի: Շնորհակալ եմ նրան, քանի որ նա սովորեցրեց ինձ ինչ անել եւ ինչպես անել: Նա միշտ ինձ աջակցում էր ասելով՝ ոչինչ, բոլորն էլ սխալներ անում են, բոլոր էլ վատ խաղեր ունենում են, բայց դու պետք է միշտ բարձր պահես գլուխդ: Նա եւ Ժոզե Մոուրինյոն 2 տարբեր անձնավորություններ են: Երկուսն էլ շատ լավ անձնավորություններ են, շատ լավ մարզիչներ, բայց նրանց աշխատելաոճերը տարբեր են:

- Ինչպիսի՞ն է կյանքը, երբ խաղում ես Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ:

- Սկզբում մենք մի փոքր ոչ թե խնդիրներ, այլ դժվարություններ ունեինք, բայց նոյեմբերից սկսած մենք սկսեցինք հաղթել: Օր-օրի դու ավելի լավ ես հասկանում, թե ինչ է նա քեզնից սպասում, եւ փորձում ես քո լավագույնն անել, որպեսզի ներգրավված լինես այն ֆուտբոլում, որը նա է ցանկանում տեսնել:

- Նա ասաց, որ փորձում էր պաշտպանել քեզ մրցաշրջանի սկզբում: Այդ ժամանակ ընկալու՞մ էիր նրա այդ մտածելակերպը, ցանկությունը:

- Այդ ժամանակ, երբ ես նույնիսկ չէի խաղում, միշտ ժպտում էի, որովհետեւ եթե ես տխրեի կամ բարկանայի, դա ինձ չէր օգնի: Այդ պատճառով ես համբերատար էի, սպասում էի, եւ գիտեի, որ իմ ժամանակը գալու է, որ ես շանս ունենալու եմ: Եթե 23-24 տարեկանում գայի «Մանչեստեր Յունայթեդ», գուցե տառապեի, շատ խնդիրներ ունենայի, որովհետեւ գուցե ամեն ինչ սրտիս շատ մոտ ընդունեի, եթե չխաղայի գուցե միշտ տխուր ու բարկացած լինեի, չխոսեի ընկերներիս եւ ընտանիքիս հետ: Բայց ես մտածում էի, որ սա կյանք է, եւ եթե ժպտաս կյանքին, կյանքն էլ քեզ կժպտա: Ես պարզապես շարունակեցի ժպտալ, շարունակեցի աշխատել: Հիմա ես երջանիկ եմ:

- Ժոզե Մոուրինյոն ասաց, որ ավելի շատ գոլեր է ուզում: Վստա՞հ ես, որ կարող ես ավելի շատ գոլեր հեղինակել: Գուցե եւս մեկ անգա՞մ «կարիճ» տեսակի հարվածով գոլ խփես:

- Չգիտեմ՝ արդյոք կկարողանամ հաջորդ խաղում «կարիճ» հարվածով գոլ խփել (ժպտում է): Երբ «կարիճ» գոլ խփեցի.... երբեք չեմ մտածել, որ կարող եմ անել այդ: Կարեւորը գոլ խփելը չէ, այլ այն, թե ինչ ես տալիս ակումբին, ամենակարեւորը հաղթանակներն են:

Տպել
2154 դիտում

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին