Տիգրան Ուրիխանյանը ներել է շորթման մեջ մեղադրվող «Analitik.am» կայքի տնօրենին. ՖՈՏՈ

16/02/2017 schedule17:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը:

Ինչպես նախորդ նիստին այս նիստին եւս դատարան չէր եկել գործով առանցքային տուժող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս դատարան դիմում էր ուղարկել, որում նշում էր, որ ներել է «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին ե տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի: Նա նաեւ նշել էր, որ չի ցանկանում ներկա գտնվել սույն նիստերին:

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նկատեց, որ արդար դատաքննության շահերից ելնելով, այնուամենայնիվ, առնվազն մեկ դատական նիստին պետք է ապահովվի Տիգրան Ուրիխանյանի ներկայությունը՝ ցուցմունք տալու տեսանկյունից:

Այսօրվա դատական նիստին դատարանը սկսեց գործում առկա ապացույցների հետազոտումը. գործի նյութերը կազմում է մոտ 18 հատոր: Մասնավորապես, հետազոտվեցին տարբեր քննչական գործողությունների վերաբերյալ որոշումներ, բերման ենթարկելու, ձերբակալելու արձանագրություններ: Հրապարակվեց «Analitik.am» կայքի խմբագրությունում կատարված խուզարկության արձանագրությունը: Համաձայն այդ արձանագրության խուզարկությամբ Վաղարշյան փողոցում գտնվող խմբագրությունից հայտնաբերվել եւ առգրավվել է Անի Հովհաննիսյանի նոթբուքը, համակարգիչ, մի քանի հոդվածներ, նոթատետրեր:

Դատարանում հետազոտվեց նաեւ Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Այլանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի (խարդախության համար այժմ դատապարտված է, -հեղ.) եւ Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանի հանդիպման տեսանյութերը, որոնք կատարվել են արտաքին եւ ներքին դիտում օպերատիվ միջոցառման շրջանակներում: Ըստ այդ տեսանյութի՝ սրճարանների մեկում Սարգիս Հարությունյանն ինչ-որ գումար է փոխանցում Անի Հովհաննիսյանի օգնականին, ինչից հետո նա պարբերաբար Գիշյանին «խորհուրդ» է տալիս զանգել Անիին եւ տեղեկացնել այդ մասին: Այս կապակցությամբ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ Հարությունյանը հատուկ է դրդել Գիշյանին՝ զանգահարել Անի Հովհաննիսյանին, որպեսզի զանգ ֆիքսվի եւ հետագայում այդ փաստը շահարկվի: Մեկ այլ տեսանյութում էլ երեւում էր, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք Վարդիթեր Գիշյանի ձեռքերը բռնած սրճարանից դուրս հանում եւ նստեցնում մի մեքենա: Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, բերման ենթարկելու արձանագրության մեջ նշված է, որ Գիշյանին բերման ենթարկողը կին է եղել, այնինչ տեսանյութում մի քանի տղամարդիկ են:

Գործի մի հատորում գրեթե 100 էջ զետեղված էին «Analitik.am» կայքում «Ալյանս» կուսակցության վերաբերյալ հրապարակումները: Այս կապակցությամբ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, մասնավորապես, նշելով, որ այդ հրապարակումներում լուսաբանվել է Ուրիխանյանի գործունեությունը, ըստ Հովհաննիսյանի՝ նրա ընտանիքին վարկաբեկող որեւէ նյութ առկա չի եղել: Միայն հրապարակումներից մեկում նշված է եղել, որ Xnews.am կայքը պատկանում է Ուրիխանյանի կնոջը, եւ ներկայացվել է փաստ, որ կայքի դոմենը հանդիսանում է այն կազմակերպությունը, որը պատկանում է Տիգրան Ուրիխանյանի կնոջը:

«Եթե Տիգրան Ուրիխանյանը սեփական իսկ հայտարարությունների լուսաբանումը համարում է վարկաբեկիչ նյութ, ապա հավանաբար այդ մարդը հոգեբանական խնդիրներ ունի, ինչ վերաբերվում է նրա կնոջը վարկաբեկելուն, ապա, եթե ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրատվական կայք ունենալը համարում է վարկաբեկիչ, ապա էլ ինչ սպասես»,- եզրափակեց նա:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 6-ին  ժամը 12:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6443 դիտում

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից