Շիրակի մարզի դպրոցներում ու բուժհաստատություններում աշխատավարձ չի վճարվել

Շիրակի մարզի դպրոցներում աշխատավարձերն ուշանում են: Կրթօջախներից որոշներում, սակայն վճարելու ելքը գտել են:

Գյումրու համար 7 հիմնական դպրոցից մեզ ասացին, որ չեն ստացել հունվարի համար նախատեսված աշխատավարձը, որը սովորաբար վճարվում է ամենաուշը մինչեւ փետրվարի 10-ը: Համար 2 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը, սակայն հավաստիացրեց, որ իր ղեկավարած դպրոցում աշխատավարձերը վճարվել են եւ մի քանի օր առաջ` փետրվարի 13-ին:

Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեր հարցին պատասխանելով, հաստատեց, որ մարզի դպրոցներում աշխատավարձերն ուշացվել են: «Ֆինանսավորման խնդիր կար, բայց դա արդեն կարգավորված է: Երեւի երկուշաբթի այդ հարցը վերջնական լուծում կստանա, եւ աշխատավարձերը կվճարվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է որոշ դպրոցներում դրանք վճարված լինելուն, վարչության պետը պարզաբանեց, որ աշխատավարձեր վճարել են այն դպրոցները, որոնք ունեցել են մնացորդային գումար, ինչի հաշվին էլ հնարավոր է եղել դա անել:

Իսկ ֆինանսական խնդիրների առաջացման պատճառների մասին հարցերով Հրայր Կարապետյանն առաջարկեց դիմել մարզպետարանի ֆինանսական վարչություն: Սույն վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը հայտարարեց, որ աշխատավարձերի ուշացում չի եղել, որովհետեւ վճարման համար օրենքով նախատեսված ժամկետը մինչեւ տվյալ ամսվա 20-ն է:

Նա ասաց, որ ֆինանսավորումն արդեն «նստած» է, եւ այժմ ներքին գործարքներն են կատարվում: Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ խնդիրը հատուկ է բոլոր տարիների սկզբին, որովհետեւ անհրաժեշտ է լինում մուտքագրել բոլոր նախահաշիվները, բյուջեները:

Աշխատավարձերը սովորականի պես մինչեւ տվյալ ամսվա տասը չեն վճարվել նաեւ մարզի բուժհաստատություններում եւ պետական այլ կառույցներում:

Մարզպետարանում նույնպե՞ս, հետաքրքրվեցինք: Պարզվեց` մարզպետարանի աշխատակիցների դեպքում նման խնդիր չկա, որովհետեւ այս դեպքում գործում է վճարման այլ համակարգ:

Տպել
1508 դիտում

Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ–ի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

Տեղի է ունեցել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացումը

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 76 տոկոսը

Կրակոցներ Մամիկոնյանց փողոցում. միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվում է

Ի՞նչ կապ ունի գործարանի պայթյունը Շշի Մելոյին առնչվող միջադեպի հետ

Հրդեհ Սարչապետ գյուղում

Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Թուրքիայում դադարեցվել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումը

Ռեկտորը դասախոսին ազատել է առանց իրավական հիմքերի. ՇՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսում

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը

Բաքվի 26 կոմիսարների փողոցը վերանվանել են Ապրիլի 2-ի փողոց. ո՞րն է պատճառը (ֆոտո)

Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից

Քննարկվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը 110 հազար դրամ դարձնելու հնարավորությունը

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

«Արտյոմս» ընկերությունից թագը «Միսս Արմենիա 2017»-ից վերցնելու փաստը չեն մեկնաբանում

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին

Փոխմարզպետի որդու սպանության գործը՝ դռնփակ. հարազատները ոտքերով հարվածել են ապակիներին

Տեղական ինքնակառավարման մարմինները կմնան ՀՀԿ-ի տիրապետության տա՞կ. մյուսները քննարկում են

Դաժան հաշվեհարդար. ռեկտորն աշխատանքից ազատել է նախագահին նամակ գրած ամբիոնի վարիչին. ՖՈՏՈ

Ինձ համար հիմա կարեւորը լավ թիմ գտնելն է, ինչն օգտակար կլինի նաեւ հավաքականին. Այվազով