Սահմանամերձ գյուղերում թաքստոցներ ու պատնեշներ կկառուցվեն, բնակիչներին կտրամադրվի զենք

17/02/2017 schedule21:15

ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաեւ թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաեւ սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:  

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի փետրվարի 13-ի համապատասխան որոշումից: Ըստ այդմ, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որին հանձնարարվել է եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Վարչապետի որոշման մեջ նաեւ առաջարկներ են ակնկալվում սահմանամերձ համայնքներում դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման ու ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:

Կառավարության գործուն ուշադրության կենտրոնում հայտնված վերոնշյալ ուղղություններից առաջինները զգաստանալ են պարտադրում` հուշելով հնարավոր պատերազմի մասին, բայց ճանապարհների բարեկարգման ու ներդրումների վերաբերյալ ձեւակերպումները կարծես խաղաղության սպասման կամ հավանականության մասին են խոսում:

Այդուհանդերձ, վերջին օրերին ակտիվացել են Արցախում պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները: Ուստի, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից խնդրեցինք մեկնաբանել վարչապետի նշված որոշումը:

- Պարոն Հովհաննիսյան, սա պատերազմի նախապատրաստությո՞ւն պետք է դիտարկել:

- Նայած` ինչ եք հասկանում` պատերազմի նախապատրաստություն ասելով: Եթե հենց այս պահին ուղղակի նախապատրաստության մասին է խոսքը, իհարկե` ոչ: Եթե դիտարկում ենք ընդհանուր` պետությունը պատերազմին նախապատրաստվելու պլանային քայլերի կոնտեքստում, որն ամենօրյա աշխատանք է, իհարկե, այո:

- Այս պահին պատերազմի վերսկսման լուրջ վտանգ մեր պետությունը տեսնո՞ւմ է:

- Դրա համար եմ ասում, այս պահին պետք չէ դրա մասին առարկայական խոսել: Այսինքն` չստացվի այնպես, որ հիմա, եթե մենք սկսում ենք այդ պատնեշները կամ թաքստոցները կառուցել, միջգերատեսչական հանձնաժողով ենք ձեւավորել, ուրեմն հենց վաղը սպասում ենք պատերազմի: Չէ, դրա մասին չէ խոսքը:

- Ուղղակի չբացառելո՞ւ:

- Պրակտիկան ցույց է տվել, որ իրենք, ի վերջո, կրակում են ուսումնական հաստատությունների ուղղությամբ: Ունենք դեպքեր, որ կրակել են դպրոցների վրա: Պարզ է, որ այդ ամեն ինչը պիտի փորձենք լուծել: Այս ամենն անվտանգության ապահովման պլանային գործընթացների շրջանակներում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20819 դիտում

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի