Երևան
12 °C
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր արդեն տեղեկացրել է, որ մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24-ից սկսած վերջապես Եգիպտոսից Հայաստան են ներթափանցելու հարավային տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով:
Սուրենյանից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ եղանակ է սպասվում մինչեւ փետրվարի 24-ը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով հնարավո՞ր են գետերի վարարումներ, կհալվի՞ արդյոք Սեւանա լիճը, որի վրա երեխաներն արդեն դահուկ են քշում, սահնակով սահում:
- Պարոն Սուրենյան, առաջիկա 4 օրերին ցուրտ եղանակը պահպանվելո՞ւ է:
- Այո, Հայաստանը շարունակում է գտնվել անտիցիկլոնի ազդեցության գոտում, սառն օդը եւ առանց տեղումների եղանակը կպահպանվեն: Փետրվարի 23-ի լուսադեմին թույլ արտահայտված ճակատ է անցնելու ՀՀ տարածքով, կարող է թույլ ձյուն տեղալ: Իսկ փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն եգիպտական տաք օդային հոսանքները:
- Տաք հոսանքների ամենամեծ ազդեցությունը Հայաստանի ո՞ր տարածքի վրա կլինի: Հատկապես ո՞ր մարզում է սպասվում բարձր ջերմաստիճան:
- Տավուշի եւ Սյունիքի հովիտներում փետրվարի 25-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12...+15 աստիճանի: Իջեւանում երեկ արդեն այդպիսի բարձր ջերմաստիճան է գրանցվել: Արարատյան դաշտում եւ Երեւանում սպասվում է +5... +6 աստիճան տաքություն, որ զգալի բարձրացում է՝ հաշվի առնելով այժմ առկա -7-ը:
- Պարոն Սուրենյան, բնապահպանները հաճախ են խոսում վարարումների հնարավորության մասին: Ջերմաստիճանի այդ զգալի բարձրացումը եւ Երեւանում առկա ձնածածկույթը կարո՞ղ են Երեւանում ջրհեղեղի պատճառ դառնալ:
- Երեւանում երբեք ջրհեղեղ չի լինում: Բնապահպանները միշտ հիշեցնում են 1946 թվականի Գետառի վարարումը, երբ գետը քշել է գազանանոցը եւ այլն: Դա ձնհալի հետ կապված չի եղել, Գետառը ձնհալից երբեք չի կարող վարարել, որովհետեւ սնվում է Ողջաբերդի աղբյուրներից: 1946 թվականի վարարումը եղել է անձրեւի հետեւանք: 1 ժամվա ընթացքում 80 մմ անձրեւ է թափվել, որը մայիս ամսվա տեղումների նորմայի կրկնապատիկն է:
- Իսկ ՀՀ տարածքով հոսող այլ գետերի դեպքում կա՞ այդ հնարավորությունը:
- Մենք 5 օր առաջ կարող ենք ասել՝ ջրհեղեղ կարո՞ղ է լինել, թե՞ ոչ: 2012-ին ունեցել ենք կրկնակի շատ ձնածածկույթ, բայց անգամ գետերի մոտ վարարում չի գրանցվել, մի փոքր մակարդակն է բարձրացել: Ինչո՞ւ: Օդի ջերմաստիճանը բարձրացել է, ձյունը աստիճանաբար հալվել է, ներծծվել երկրակեղեւի մեջ, անգամ գետերի մոտ չենք արձանագրել վարարումներ:
Բայց 2004 թվականի մարտի 5-ին նախալեռնային եւ հովտային գոտիներում ընդհանրապես ձյուն չկար, լեռնային շրջաններում էլ 25-30 մմ էր, բայց հենց Եգիպտոսից տաք հոսանքը եկավ, դրան գումարվեցին նաեւ տաք անձրեւները, Քասախը, Հրազդանը, Ազատը լցվեցին Արարատյան դաշտ, ջրհեղեղ եղավ: Ասածս նշանակում է, որ ձնածածկույթը դեռեւս բավարար պայման չէ վարարումների, հեղեղումների համար: Այդտեղ համալիր օդերեւութաբանական երեւույթների ինտերվալ պետք է լինի. այսինքն՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, դրան գումարած անձրեւներ, որ լեռնային գոտիներում հալք առաջանա, միանգամից իջնի ներքեւ: Այնպես որ հիմա ասել, որ հնարավոր է վարարում, հեղեղ, աբսուրդ է. դա հնարավոր է ասել 5 օր առաջ, եթե առկա լինի տաք օդի ալիքը, դրան գումարած անձրեւներ:
- Սպասվող 10-15 աստիճան ջերմաստիճանի բարձրացումը կարելի՞ է կտրուկ բարձրացում համարել:
- Ջերմաստիճանի սպասվող բարձրացման հետեւանքով Երեւանում կլինի +5+6 աստիճան տաքություն: +5...+6 աստիճանը լինելու է օրվա մեջ 1 ժամ, ցերեկվա 16:00-ից 17:00-ն: 1 ժամում խտացված ձյունը չի կարող հալվել այնքան, որ հեղեղում առաջացնի: Երբ որ կլինի +15+16 աստիճան, այդ ժամանակ կմտահոգվենք:
- Սեւանա լճում առկա սառցածածկույթը կհալչի՞ առաջիկայում:
- Եթե ջերմաստիճանը Սեւանում +5 էլ լինի, դա չի կարող հալեցնել սառույցը, մի քանի պայման է պետք: Սառույցը ոչ թե ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով է հալվում, այլ քամու: Սառույցն արեգակնային էներգիայի 90 տոկոսն անդրադարձնում է հետ, չի տաքանում: Պետք է քամի լինի, սառույցը կոտրվի, արեւի ճառագայթներն ընկնեն ջրի վրա, որ սկսի հալվել: Սեւանա լճի վրա ձեւավորված սառույցը սովորաբար հալվում է մարտին, երբ ցիկլոն է անցնում ՀՀ տարածքով, ուժեղ քամիներ են լինում:

Սեւանա լիճը՝ սառած (լուսանկարը Սեւանի գարեջրի գործարանի ֆեյսբուքյան էջից)
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT