Երևան
12 °C
Վրաստանի պաշտպանության նախարարությունը զինված ուժեր է ընդունել 140 նորակոչիկներից կազմված խումբ: Պարտադիր զինվորական ծառայության մասին հրամանը վերականգնելուց հետո սա առաջին զորակոչն է: Գարնանային զորակոչի ընթացքում Վրաստանի ՊՆ-ն ծրագրում է ընդհանուր առմամբ ավելի քան 2 հազար զինվոր ընդունել: Պարտադիր զինծառայության նոր համակարգը զգալիորեն տարբերվում է նախկինից: Նոր կանոնների համաձայն` նորակոչիկները 3 ամսվա ընթացքում կանցնեն լիարժեք ռազմական ուսուցում: Բացի դրանից, նորակոչիկները պայմանագրային զինծառայողների նման, ամենօրյա կտրվածքով ռազմական պատրաստման ժամեր կունենան:
2016 թվականի հունիսի 27-ին, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել էր, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը դադարեցնում է պարտադիր զինվորական ծառայությունը: Դեռեւս այն ժամանակ, հասարակության մեծ մասի կողմից նախարարի հրամանն ընկալվեց որպես պարտադիր զինծառայության ամբողջական վերացում, մինչդեռ Վրաստանի Սահմանադրության համաձայն` ծառայողների 75 տոկոսը զինակոչվում են Վրաստանի ներքին գործերի եւ Պատիժների իրականացման ու պրոբացիայի նախարարությունների կողմից:
Երբ 2016 թվականի օգոստոսի 1-ին պաշտպանության նախարար նշանակվեց Լեւան Իզորիան, նա նախ հայտարարեց, թե Թինաթին Խիդաշելիի հրամանը կմնա անփոփոխ, իսկ ավելի ուշ ասաց, որ նոյեմբերին պարզ կդառնա` Վրաստանի ՊՆ-ն կվերականգնի՞, թե` ոչ պարտադիր զինծառայությունը: Նոյեմբերին Իզորիան հայտարարեց, որ վերականգնում է օրենքը, ընդ որում պարտադիր զինծառայության կարգում նորամուծություններ եղան: Այսպես, եթե նախկինում նորակոչիկները պարտադիր ծառայության ընթացքում հիմնականում զբաղվում էին մարտական օբյեկտների հսկմամբ, ապա այժմ նրանք պետք է նախնական զինվորական պատրաստվածության 10-շաբաթյա կուրս անցնեն, ինչպես պայմանագրային զինծառայողները:
Բացի այդ, զինվորները հնարավորություն կունենան հանգստյան օրերը տանն անցկացնել եւ օգտվել նորացված սոցիալական փաթեթից: Պարտադիր զինվորական ծառայությունը անցած յուրաքանչյուր անձ հնարավորություն է ունենալու շարունակել ծառայությունը Զինված ուժերի շարքերում` որպես պրոֆեսիոնալ զինվորական: Ինչպես նաեւ հաշվառվել Ռազմական ակադեմիայի տարեկան ծրագրում եւ շարունակել կարիերան որպես սերժանտ:
2016 թվականի նոյեմբեր 28-ին Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը ընդունել է Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկինում Էստոնիայի պաշտպանության նախարար Հանես Հանսոյին: ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել են պարտադիր զինծառայության կարեւորությանը:
«Պետք է նշեմ, որ Էստոնիայում այս համակարգը վաղուցվանից է աշխատում: Ես եւս մեկ անգամ լսեցի լավ փաստարկներ, թե ինչու է Վրաստանի եւ Էստոնիայի նման փոքր ազգերի համար անհրաժեշտ զինվորական ծառայությունը: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների փորձը, մեզ մոտ նույնպես այդ չափանիշներով զորակոչային համակարգ կստեղծենք».- հայտարարել է Իզորիան: Հանդիպմանը Հանես Հանսոն ներկայացրել է Մերձբալթյան երկրների օրինակը, նշելով, որ ժամանակին պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելու համակարգը վերացվել էր, սակայն հետո նորից վերականգնել են: Ըստ նրա` սա լավագույն ձեւն է, երբ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել երկրի պաշտպանությանը:
Պաշտպանության նախարարությունը պարտադիր զինծառայության վերականգնումը բացատրում է հետեւյալ կերպ. առաջին հերթին դա ազգային պաշտպանության հասկացությունն է: Առաջնահերթ խնդիրներից մեկը ազգային մակարդակով պատրաստակամությունն է: Բացի այդ, գումար է խնայվում` եթե մեկ պայմանագրային զինվորի տարեկան աշխատավարձը 27 000 լարի է, ապա ժամկետային զինծառայողի վրա կծախսվի 9 000 լարի: ՊՆ-ի փոխանցմամբ` զորամասերը կլինեն ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան:
Պաշտպանության նախարարությունում վերակազմակերպման եւ օպտիմալացման մասին Իզորիան խոսեց նախարար նշանակվելուց անմիջապես հետո: Ավելի ուշ` 2017 թվականի հունվարի 30-ին վերակազմակերպման արդյունքում ավելի քան 2 հազար մարդ հեռացվել է աշխատանքից: Պաշտոնանկությունները վերաբերել են ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Ըստ պաշտոնական տվյալների` անգործ են մնացել 217 սպա եւ 123 սերժանտ, ինչպես նաեւ 400 արտահաստիքային եւ 1350 հաստիքային աշխատակիցներ: 209 սպաներ ազատվել են սեփական դիմումի համաձայն եւ ստացել միանվագ դրամական փոխհատուցում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 5 մլն լարի: Աշխատանքից հեռացված լեյտենանտները եւ ավագ լեյտենանտները ստացել են 10 հազարական լարի, կապիտանները` 14 հազար, մայորները` 18 հազար, փոխգնդապետները` 23 հազար, գնդապետները` 29 հազար:
Օպտիմալացման շրջանակներում Պաշտպանության նախարարությունը կառուցվածքային փոփոխություններ է կատարել քաղաքացիական ծառայությունում եւ զինված ուժերում: Ամբողջովին զրոյացվել է նախարարի խորհրդականների ինստիտուտը` աշխատանքից ազատվել են նախարարի եւ փոխնախարարների բոլոր 10 խորհրդականները: Նախարարությունը նշում է, որ այս կերպ հնարավոր է տարեկան տնտեսել մոտ 400 հազար լարի: Զրոյացվել է նաեւ Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականների ինստիտուտը եւ 1 մլն. լարի է տնտեսվել: Նախարարությունից վստահեցնում են, որ վարչարարական ծախսերի եւ բյուրոկրատական ապարատի կրճատման գործում առաջնորդվել են պետական շահով, նաեւ՝ զինված ուժերի կատարելագործմամբ, ինչը պետք է կատարվի ՆԱՏ0-ի հետ համատեղ:
Նորայր Գասպարյան
Թբիլիսի
«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան
Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ
Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել
Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ
Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա
Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը
Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը
Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը
Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում
Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ
Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը
Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով
Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ
Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան
Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը
Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում
Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ
«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT