Երևան
12 °C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հրամանագիր է ստորագրել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահ նշանակելու մասին։ Նշանակումից կարճ ժամանակ անց Ալիեւը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ներկայացրել է նորանշանակ փոխնախագահին, որը սահմանադրական փոփոխություններից հետո երկրի կառավարման աստիճանակարգում դարձել է նախագահից հետո երկրորդ պաշտոնը։
Առաջին փոխնախագահը գործադիր իշխանության նոր պաշտոն է, որը մինչ օրս գոյություն չուներ։ Առաջին փոխանախագահի պաշտոնի ստեղծումը նախատեսվում էր նոր Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում։ Դրանով նախատեսվում է ստեղծել ոչ միայն առաջին փոխանախագահի, այլեւ փոխնախագահի պաշտոն։ Ընդ որում, երկուսն էլ նշանակվելու են նախագահի կողմից: Առաջին փոխնախագահին են անցնելու կառավարության ղեկավարի լիազորությունները եւ այդպիսով, փաստացի վերացվելու է վարչապետի պաշտոնը, որը մինչ այժմ գոնե ձեւականորեն ընտրովի էր, սակայն այսուհետ դառնալու է նշանակովի:
Ուշագրավ է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի հրաժարականի կամ նրա անգործունակ դառնալու դեպքում վերջինիս լիազորությունները ժամանակավորապես անցնելու են առաջին փոխնախագահին: Վերջինիս անգործունակության դեպքում՝ փոխնախագահին: Այնինչ, մինչ վերջերս նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարող էր դառնալ միայն Միլլի մեջլիսի նախագահը:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հանրաքվեից հետո վերցված դադարից հետո Ալիեւների ընտանիքը ձեռնամուխ է եղել երկրի ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու գործին։ Նկատելի է, որ ամեն ինչ արվում է, որ բացառվի այնպիսի տարբերակ, որ նույնիսկ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դառնա Միլլի մեջլիսի նախագահը, որը եւս թեպետ ընտրովի պաշտոն է, սակայն իրականում նշանակվում է նախագահի կողմից։ Սա խոսում է իշխող քաղաքական էլիտայի հանդեպ Ալիեւների ունեցած անվստահության մասին։
Սակայն Մեհրիբան Ալիեւային առաջին փոխանախագահ նշանակելը երկրի ամբողջ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացնելու ուղղությամբ ձեռնարկված ծրագրի սոսկ մի մասնիկն է։ Նոր սահմանադրության համաձայն՝ վերացվել է այն կետը, ըստ որի՝ երկրի նախագահ կարող է դառնալ առնվազն 35 տարին լրացած քաղաքացին: Սա նշանակում է, որ այսուհետ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը կարող է առաջադրել նաեւ 35 տարուց ավելի փոքր քաղաքացին: Բացի այդ, չեղարկվել է այն կետը, որով Միլլի մեջլիսի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած անձը: Այժմ Միլլի մեջլիսի պատգամավոր կարող է դառնալ արդեն 18 տարին լրացած քաղաքացին:
Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, որ Իլհամ Ալիեւն այդ փոփոխությունները կատարել է 20-ամյա որդուն նախ Միլլի մեջլիսի պատգամավոր, ապա փոխնախագահ եւ առաջին փոխնախագահ դարձնելու համար, ինչից հետո մի ինչ-որ պահի նախագահի պաշտոնը կարող է փոխանցվել առաջին փոխնախագահին, որը Մեհրիբան Ալիեւայից հետո կարող է անցնել Հեյդար Ալիեւ կրտսերին։ Փաստորեն, մինչ այդ պահի հասունանալն առաջին փոխնախագահի պաշտոնը գտնվելու է «ապահով ձեռքերում» եւ բացառվելու է, որեւէ այլ անձի հայտնվելն այդ պատասխանատու պաշտոնում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով 600 զոհի մասին
Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան
Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը
Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին առկա դժվարությունների մասին
Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր
Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է
Շահարկվում է Աննա Հակոբյանի անունը. «Իմ քայլը» տեղեկություն է ստացել, որը վրդովեցնող է և խիստ վտանգավոր
Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և տվել անհրաժեշտ պարզաբանումներ
Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՔԿ
Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ
Քանի տոկոս ձայնով կբավարարվի Կարապետյանը. օրենք խախտելով՝ մյուս պրոռուսական ուժերին են ուզում հաղթել
Վերականգնվել է 1,4 մլն դրամ վնաս. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքների ամփոփում
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում
Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին
ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը
ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը
1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ
ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ
Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ
Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան
Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների
Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար
Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ
Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ
Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել
«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT