«Սասնա ծուռ» Արթուր Սողոմոնյանի դեմքին, գլխին թարախային բշտիկներ են գոյացել. վիճակը ծանր է

21/02/2017 schedule22:08

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակն արդեն քանի օր է, ծանր է, նա նախօրեին կտրուկ վատացել է:

Սողոմոնյանը հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): 

Մեր զրույցում նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ Սողոմոնյանը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ. «Դա մաշկային հիվանդություն է, նրա դեմքի, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկներ են գոյացել, որը թե՛ ցավեր է իրեն պատճառում եւ թե՛ ընդհանուր տհաճություն»,- մանրամասնեց պաշտպանը:

Նրա խոսքով՝ այս հիվանդությունը Արթուր Սողոմոնյանի մոտ ի հայտ է եկել «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ տեղափոխվելուց մի քանի օր հետո՝ 2016թ.-ի օգոստոսի 12-ին: Սողոմոնյանը բազմիցս դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը՝ մասնավորապես բժիշկներին, բայց ըստ պաշտպանի՝ տեւաբար բուժօգնություն չի ցուցաբերվել:

«Արթուր Սողոմոնյանը ինձ այդ մասին հայտնել է նոյեմբերի 26-ին, ես մինչ այդ պահը տեղյակ չեմ եղել, նոր եմ ուշադրություն դարձրել եւ տեսել, որ իր դեմքի վրա շատ լավ երեւում են թարախային վերքերը: Գրավոր դիմել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, հասցեագրել եմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, խնդրել եմ հայտնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Արթուր Սողոմոնյանին պատշաճ բուժօգնություն  ցուցաբերելու ուղղությամբ, խնդրել եմ տրամադրել նրա բժշկական քարտի պատճենը: Ինձ տրամադրվել է բժշկական քարտի պատճենը, որից հետեւում է, որ օգոստոսի 12-ին բժշկական քարտին գրառում է կատարվել, որ իմ պաշտպանյալի մոտ ախտորոշվել է ֆուրոնկուլյոզ հիվանդությունը, բժշկական քարտում նշված է նաեւ, որ Սողոմոնյանը ստացել է դեղորայքային բուժում եւ հաջորդ գրառումը կատարվել է նոյեմբերի 30-ին, այսինքն՝ իմ կողմից դիմումը ներկայացնելուց հետո, ըստ որի Արթուր Սողոմոնյանն իբրեւ հայտնել է, որ ստացած բուժումը արդյունք չի տվել, պետք է նշանակվի նոր բուժում:

Այն, որ ինքը բուժում է ստացել, իրականությանը չի համապատասխանում, որեւէ բուժում չի ստացել: Ընդամենը երկու անգամ իրեն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը, քրեակատարողական ծառայությունից ժամանած մաշկաբանը: Ես ասեմ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մաշկաբան չկա, նման հաստիք չի նախատեսվում»,- իր պաշտպանյալի հիվանդության ու «բուժման» մասին մանրամասնեց Շուշանյանը:

Նա ասաց, որ մինչ իր դիմումը ներկայացնելը Արթուր Սողոմոնյանի մատից երկու անգամ արյուն են վերցրել՝ անալիզի նպատակով, բայց դրանից հետո ո՛չ անալիզի արդյունքներն են իրեն հայտնել, ո՛չ էլ բուժում են նշանակել: Մաշկաբանը Սողոմոնյանին ասել է, որ պետք է հակաբիոտիկներ նշանակեն, ինչից նա  հրաժարվել է ՝ հայտնելով որ ինքը չի վստահում ո՛չ «Նուբարաշեն» ՔԿՀ բուժանձնակազմին, ո՛չ էլ նրա նշանակած բուժմանը: Այնուհետեւ Սողոմոնյանը խնդրել է հայտնել՝ ինչ հակաբիոտիկ են պատրաստվում իրեն ներարկել, որպեսզի հայտնի փաստաբանին, ճշտելու՝ արդյոք դա ճիշտ բուժում է, թե՝ ոչ:

«Նա ինձ հայտնել է երկու հակաբիոտիկների անունները, որոնք պետք է ներարկվեին: Ես գտել եմ բժիշկ-մաշկաբան, խորհրդակցել եմ նրա հետ, որն ինձ ասել է, որ կամայական հակաբիոտիկը չի կարող արդյունավետ բուժում ապահովել, որովհետեւ նախքան բուժում նշանակելը պետք է բակտերիոլոգիական հետազոտություն կատարվեր, բայց նախքան դա խորհուրդ էր տալիս դրանից մեկը ներարկել իմ պաշտպանյալին: Ես Արթուրին ասել եմ, որ ինքը սկսի բուժումը ընդունել: Դիմել եմ նորից «Նուբարաշեն» ՔԿՀ-ին՝ հետազոտություն անցկացնելու համար եւ պահանջել եմ ապահովել այդ հետազոտության իրականացումը: Արթուրը հայտնել է, որ պատրաստ է ներարկումն ընդունել, այդ ժամանակ իրեն ասել են, որ դեղորայքը պետք է հարզատները բերեն:

2016 թ.-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 1-ը օրական երկու անգամ ներարկումներ են կատարել, բայց դա ոչ մի օգուտ չի տվել բացարձակապես որեւէ ազդեցություն չի ունեցել այդ բուժումը: Դրանից հետո բուժանձնակազմը որեւէ կերպ չի արձագանքում Սողոմոնյանի գանգատներին, ընդհանրապես հրաժարվում են իրեն բուժելու ուղղությամբ որեւէ քայլ կատարել»,- մեր զրույցում պատմեց պաշտպանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Սողոմոնյանի առողջական վիճակը վերջին շրջանում ավելի է վատացել, ուժեղ գլխացավեր ունի:

Վերջին շրջանում ավելի վատացել է, ինքն ունի ուժեղ գլխացավեր, իր մոտ առկա է նաեւ մազաթափություն եւ երեւում են թարախային բշտիկները: Նախօրեին իր ծնոտի տակ թարախային բշտիկը ուռել, մեծացել է եւ այդպես մնալուց հետո պայթել է՝ թարախի եւ արյան արտադրություն է դուրս եկել, իսկ մենք գիտենք, որ դա շատ ծանր բարդացումների եւ հետեւաքների կարող է հանգեցնել՝ արյան վարակման: Սա բավական վտանգավոր հիվանդություն է: Ժամանակին այդ հիվանդությունը չբուժելը կարող է շատ ծանր հետեւանքերի հանգեցնել»,- ասաց Շուշանյանը:

Բացի դա պաշտպանը նկատեց, որ Արթուր Սողոմոնյանը պահվում է ընդհանուր խցում, նրան մյուս կալանավորներից մեկուսացնելու փորձ չի կատարվել: «Ես հայտարարում եմ, որ պետությունը հրաժարվում է որեւէ բուժօգնություն ցուցաբերել ու տպավորությունն այնպիսին է, որ իրենց առհասարակ դրա հնարավոր ծանր հետեւանքները չեն էլ հետաքրքրում: Հիմա ես փորձում եմ դիմում պատրաստել ՄԻԵԴ ուղարկելու համար, այն ակնկալիքով, որ Եվրոպական դատարանը Կառավարությունից կպահանջի անհապաղ տեղեկություններ հայտնել Սողոմոնյանի առողջական վիճակի վերաբերյալ: Ի վերջո պետությունը պետք է անհապաղ եւ գործուն միջոցներ ձեռնարկի՝ Սողոմոնյանին բուժօգնություն տրամադրելու հարցում»,- եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:

Այսօր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե Սողոմոնյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մեր դիտարկմանը, որ Սողոմոնյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում, Ղլեչյանը հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նա պնդեց, որ «Սասնա ծուռ» Արթուր Սողոմոնյանն է հրաժարվել բուժօգնությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15405 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին