Երևան
12 °C
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այսօր Բրյուսելում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բրյուսելում, Ստրասբուրգում եւ Վիեննայում փետրվարի 13-16-ը ունեցած հանդիպումներին: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը համակարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի մասնաճյուղի կողմից: Սա օտարերկրյա պաշտոնյայի կողմից ոչ պաշտոնական այցելություն էր եվրոպական մայրաքաղաք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր միջազգայնորեն չճանաչված կարգավիճակի պատճառով չունի պաշտոնական հարաբերություններ եվրոպական դիվանագիտական մարմինների հետ:
Արցախի օմբուդսմենի մանդատն է ծառայել որպես մարդու իրավունքների գործունեությունը հսկող դիտորդ, կազմել հաշվետվություն մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, ինչպես նաեւ դիտարկել բողոքներ եւ խորհրդարանին նոր օրենսդրության մշակման խորհրդատվություն տրամադրել:
Անդրադառնալով իր այցի նպատակին՝ Մելիքյանը Բրյուսելի իր լսարանին ասել է. «Որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում, մենք պետք է զարգացնենք մեր կարողությունները, որի համար անհրաժեշտ են միջազգային կապեր եւ ներգրավվածություն»: Այցի ընթացքում օմբուդսմենը հնարավորություն է ունեցել աշխատանքային հարաբերություններ հաստատել մարդու իրավունքների մի շարք մասնագետների հետ:
Հանդիպումների ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է 2016 թվականին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների վերաբերյալ վերջին հաշվետվությունը: Ամփոփելով սահմռկեցուցիչ բացահայտումները՝ նա նշել է, որ այդ հարձակումների ընթացքում գերեվարված հայ զինվորների եւ խաղաղ բնակչության 90%-ը խոշտանգվել, անդամահատվել կամ սպանվել է: Նա նաեւ ավելացրել է, որ նմանատիպ գործողություններ խրախուսվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ կոչ արեց միջազգային կազմակերպություններին հետաքննել եւ դատապարտել նման հանցագործությունները:
Արցախի օմբուդսմենը, զեկուցելով իր ներկայիս աշխատանքների մասին, հավաստել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի կողմից գերեվարված ադրբեջանական զինվորների իրավունքները հարգվում են: Մելիքյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լայն կոնսենսուս կա, այն է՝ թույլ չտալ վրեժխնդրություն, որի հիմնավորումն է. «Մեր ուժը մեր չափորոշիչների մեջ է»:
Ռուբեն Մելիքյանը նաեւ մեկնաբանել է փետրվարի 8-ին բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսից Ադրբեջանին արտահանձնումը: Վերջինս մեղադրվում է Արցախ մեկնելու եւ Արցախի մասին գրելու ենթադրյալ հանցագործության մեջ: Ըստ Մելիքյանի, դրանից կարճ ժամանակ անց մարդիկ, ովքեր եղել էին Ղարաբաղում, սկսեցին էլեկտրոնային սպառնացող նամակներ ստանալ, ոմանք էլ չեղարկեցին դեպի Ղարաբաղ իրենց ճամփորդական ծրագրերը:
ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Դավիդյանն ասել է. «Եվրամիությունն իրականացնում է «ներգրավվածություն առանց ճանաչման» քաղաքականությունը, որը վերաբերվում է անկախ չճանաչված պետություններին, մասնավորապես Մերձդնեստրին (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Աբխազիային, Հյուսիսային Կիպրոսին: Նույնը պետք է իրականացնել նաեւ Ղարաբաղում: Ինչ խոսք, Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէ կառավարել, քանի որ այս երկիրն ունի նավթ ու գազ: Ղարաբաղը մեկուսացնելու Ադրբեջանի մոլուցքին սատարելը կմեծացնի հետագա պատերազմների եւ բարբարոսական գործողությունների հավանականությունն ու հաճախականությունը, որի հանդուրժումը կնշանակի դեմ գնալ եվրոպական արժեքներին»:
Դավիդյանը շարունակել է խոսքը՝ ասելով. «Մենք մասնավորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակեցին պրն. Մելիքյանի այցը եւ այս հանդիպումը կազմակերպելու հարցում: Հատուկ շնորհակալություն ԵԽ անդամ Ֆրանկ Էնգելին Եվրախորհրդարանում միջոցառումներ իրականացնելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50. Միրզոյանը մանրամասնել է
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը վնասվածքներ է ստացել
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար
Համաձայնեցված է այն ամբողջը, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. չկա չհամաձայնեցված կետ. ԱԳ նախարար
Հերթական սարսափը՝ Կապսի նախկին դպրոցի շենքը. Չախոյանը ցույց է տվել նոր կառուցված դպրոցն ու հին շենքը
Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը համատեղ գագաթնաժողովն ավարտել են երաժշտական դուետով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը. Ռուբիո
Փակ և դժվարանցանելի հատվածներ, բուք, մերկասառույց, ձյան տեղումներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարություն
Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT