Բաքուն քրեական գործ է հարուցել Արցախի հանրաքվեին մասնակցած եվրախորհրդարանականների նկատմամբ

23/02/2017 schedule10:30

Բաքվում, կարծես, չափազանց ոգեւորվել են Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության ու արտահանձնման փաստով, որ որոշել են նույն կերպ վարվել նաեւ փետրվարի 20-ին հայկական երկրորդ պետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ որպես դիտորդ հանդես եկած միջազգային դիտորդների նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, թե քրեական գործ է հարուցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարուսի (Կիպրոս)եւ Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ։

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներ անօրինական այցերի համար Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրանք, մասնավորապես, կասկածվում են անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ, որի նպատակը եղել փետրվարի 20-ին անցկացված, այսպես կոչված, հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու մեջ։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անունով անջատական կազմավորման քարոզչություն իրականացնելու, այդ տարածքներում կազմակերպված անօրինական միջոցառումներին մասնակցելու եւ Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված անօրինական կազմավորումը որպես անկախ հանրապետություն ներկայացնելու մեջ։ Դատարանը որոշել է ձերբակալել Ֆրանկ Էնգելին, Էլենի Թեոհարուսին եւ Յարոմիր Շտետինային, նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով հայտարարվել է միջազգային հետախուզում»։

Միաժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով քրեական գործ է հարուցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լեւոն Եպիսկոպոսյանի, Իսպանիայի բնագիտության ազգային գիտական թանգարանի հետազոտող Յոլանդո Ֆերնանդես Խալվոյի, Բրիտանական թանգարանի «Ազոխի նախագծի» տնօրեն Բլանֆորդ Թանյու Քինգի եւ Լոնդոնի բնագիտության թանգարանի աշխատակից Փիթեր Էնդրյուի նկատմամբ, որոնք 2002 թվականից պեղումներ են իրականացնում Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայտնի Ազոխի քարանձավում։ Նրանք մեղադրվում են, ինչպես Բաքվում են ձեւակերպել, գրավյալ տարածքներում անօրինական գործունեություն իրականացնելու մեջ։ Նրանց նկատմամբ եւս միջազգային հետախուզում է հայտարարվել։ 2016 թվականի նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն պեղումներ իրականացնող գիտնականներին «անցանկալի անձ» էր հայտարարել եւ նրանց անունները ներառել «սեւ ցուցակում»։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաեւ հայտարարել է, թե Իսպանիայի բնագիտության ազգային թանգարանը եւ Իսպանիայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը, բրիտանական Հելուեյի համալսարանը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան մասնաճյուղը կասկածվում են պեղումներին ֆինանսական եւ այլ տեսակի աջակցություն ցուցաբերելու մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, թե ներկա պահին ուսումնասիրվում է վերը նշված գործունեության համապատասխանությունը Ադրբեջանի օրենսդրությանը եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։

Այսպիսով, նկատելի է , որ Արցախում սահմանադրական փոփոխությունների շուրջ կայացած հանրաքվեն եւ դրան մեծ թվով միջազգային դիտորդների մասնակցությունը հունից հանել է Բաքվին։ Ադրբեջանի իշխանություններին կատաղեցրել են նաեւ հանրաքվեի վերաբերյալ միջազգային դիտորդների դրական ու հիացական գնահատականները։ Օգտագործելով Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու նախադեպը՝ Ադրբեջանը, ըստ էության, եվրախորհրդարանականների եւ վերը հիշատակված գիտնականների նկատմամբ քրեական գործեր հարուցելով փորձում է կասեցնել օտարերկրյա հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների եւ ընդհանրապես զբոսաշրջիկների այցերը Արցախ։ Նկատելի է, որ ինչպես Լապշինի դեպքում, Բաքվում փորձում են օտարերկրացիներին արգելել հրապարակավ ոչ ադրբեջանահաճո տեսակետներ հայտնել Արցախի վերաբերյալ։ Պատահական չէ, որ եվրախորհրդարանականներին մեղադրանք է ներկայացվում այն բանի համար, որ նրանք հայկական երկրորդ պետությունը ներկայացնում են որպես անկախ հանրապետություն։

Սպասվում է, որ Բաքուն եվրախորհրդարանականներով չի բավարարվի եւ առաջիկայում քրեական գործեր կհարուցի նաեւ հանրաքվեին մասնակցած մյուս միջազգային դիտորդների նկատմամբ։

Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ ի տարբերություն Ալեքսանդր Լապշինի գործի, Բաքուն հազիվ թե կարողանա հաջողության հասնել, քանի որ բլոգերի ձերբակալությունը հնարավոր դարձավ սոսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շահագրգռվածության շնորհիվ։ Բաքվում, հավանաբար, այնքան են ոգեւորվել Լապշինի նկատմամբ հաշվեհարդարով, որ հաշվի չեն առել, թե դա ինչ հանգամանքներում է տեղի ունեցել եւ կարծում են, թե նույնը հնարավոր կլինի անել եվրախորհրդարանականների նկատմամբ։ Թեպետ վերջիններիս նկատմամբ քրեական գործերի հարուցումը ավելի շատ խորհրդանշական է եւ գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանը չի հանդգնի պահանջել Եվրախորհրդարանի պատգամավորների ձերբակալությունը, եթե նույնիսկ նրանք մի օր հայտնվեն Մինսկում։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է իրականացվելու եվրախորհրդարանականների ձերբակալությունը՝ նկատի առնելով, որ նրանք օժտված են անձեռնմխելիությամբ։ Հավանաբար, Ադրբեջանի գլխավոր դատախազությունում չգիտեն դրա մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3843 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին