Երևան
12 °C
Հարցազրույց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ:
- Պարոն Բաբայան, ձեր կարծիքով ԼՂՀ-ում ինչո՞ւ Սահմանադրությունը փոխեցին:
- 2016թ. ԼՂՀ կատարած այցի ժամանակ արդեն ասել եմ, որ ձեր մոտ այլեւս ընտրություն չի լինելու, հակառակ պարագայում ով էլ առաջադրվի, գործող թիմը չի կարողանա հաղթել: Դրա համար պետք էր Սահմանադրությունը փոխել ու ընտրությունները մինչեւ 2020թ. հետաձգել: Եվ Ղարաբաղի հարցի լուծման դեպքում պետք է լինեն այսօրվա իշխանությունները, որոնք կկատարեն ՀՀ իշխանությունների ցանկությունը:
- Կարծում եք՝ եթե Սահմանադրությունը չփոխեին, ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններն իրենց թեկնածուին չէի՞ն կարող անցկացնել:
- Իհարկե, ոչ: Իմ տեղեկություններով, իշխանություններն արդեն որոշել էին, թե ով պետք է լիներ հաջորդ նախագահը: Բայց իմ՝ Մոսկվայից վերադառնալուց հետո այդ պլանը փոխվեց: Ես արդեն տեղյակ էի, որ այդ մարդը, խոսքը նախկին նախագահին (Արկադի Ղուկասյան) է վերաբերում, եթե նախագահ նշանակվի, ով է լինելու պաշտպանության նախարարը, կամ մյուս պաշտոնները: Ապրիլյան դեպքերից հետո նրանք ԼՂՀ են այցելել, նախապատրաստվել են, բայց պլանը չստացվեց:
- Դուք այդ պլանի փոփոխությունը պայմանավորում եք ձեր վերադարձո՞վ:
- Կարող է մեծամտություն է, բայց ես փաստերով եմ խոսում: Հունիսի 5-ին ես Ստեփանակերտում էի, խոսել եմ այդ մասին: Դուք կարող եք լսել իմ ելույթն ու դեպքերը համեմատել:
- Բայց մինչ այդ էլ Արցախում սահմանադրական փոփոխությունների մտադրություն կար, պարզապես խորհրդարանական կառավարման համակարգին էին ուզում անցնել:
- Այո, բայց հետո Երեւանը բարկացավ, թե մենք մեր հին կադրին չենք կորցնի: Հիմա պետք է աշխատեցնեն պլան բ-ն, որի համաձայն՝ ընտրությունները պետք է երկարաձգեն մինչեւ 2020թ.: Իսկ մինչ այդ կամ էշը սատկած կլինի, կամ իշատերը:
- Իսկ Հայաստանում ինչո՞ւ անցան խորհրդարանական կառավարման համակարգին:
- ՀՀ նախագահն իր համար կոստյում է կարել, բա էլ ինչպես իշխանություն պահի: Կարծում եք Սերժ Սարգսյանը վաղը հեռանալո՞ւ է իշխանությունից: Այն, ինչ 2015 թ. փետրվարին կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ, դա խա՞ղ էր: Բոլորս էլ գիտենք, որ այդ փոփոխությունների գլխավոր խնդիրն է, որ ՀՀԿ-ն շարունակի իշխել Հայաստանում:
- Կարծում եք իշխանությունների համար դժվա՞ր էր գտնել որեւէ մեկին եւ իրենցից հետո ժառանգորդ դարձնել:
- Շատ դժվար էր, որովհետեւ կարող է՝ որեւէ մեկը չվերցներ իր վրա այն, ինչ կատարվել է, ու հետո պատասխանատվության առաջ կանգնել: Եվ չկար այն թեկնածուն, որն իրենց շահերը կպաշտպաներ: Կամ էլ համոզված են, որ իրենք անփոխարինելի են, Հայաստանի միակ փրկիչն են: Իսկ թե որ մեկն են իրենք, ես չգիտեմ, քանի որ ես նրանց հետ չեմ շփվում վաղուց:
- Ձեր միջեւ կոնֆլիկտը, փաստորեն, չի հարթվում, հաշտության եզրեր չեք գտնում: Նախկինում ասում էին, թե Ս. Բաբայանն է Սերժ Սարգսյանին ԼՂՀ-ից ու ՀՀ-ից վտարել, հետո ասում էին, թե Ս. Սարգսյանն է Ս. Բաբայանին քշել:
- Մեր մեջ որեւէ կոնֆլիկտ չի եղել, եղել է գաղափարական տարաձայնություն: Իսկ Ս. Բաբայան անձին որեւէ մեկը չի կարող որեւէ տեղից վտարել: Ես բուժման խնդիրների պատճառով եմ Մոսկվայում եղել: Իմ ընտանիքը Հայաստանում էր: Բաբայանն էլ որեւէ մեկին չի վտարել: Ես ասել եմ 2008 թ. ընտրություններին, որ եթե մարդ ինչ-որ տեղ է գործուղվել, պետք չէ դա իմ վրա բարդել:
- Պարոն Բաբայան, ակնհայտ է, որ Սեյրան Օհանյան-Րաֆֆի-Վարդան Օսկանյան դաշինքը դուք եք ղեկավարում, դուք եք այստեղ որոշումներ կայացնողը: Իհարկե, ձեզանից այն կողմ արդեն Ռոբերտ Քոչարյանն էլ կա, բայց նա արտաքուստ չի երեւում: Այդպիսով՝ ի՞նչ եք ցանկանում անել:
- Նախ, ես որեւէ կառույց չեմ ղեկավարում, ես պարզապես ճանաչելով Վ. Օսկանյանին, Ս. Օհանյանին եւ Ր. Հովհաննիսյանին, փորձում եմ նրանց գործին օգտակար լինել: Նրանց ցանկացած հաջողության դեպքում ես որեւէ ակնկալիք չունեմ: Ես տեսնում եմ վտանգ, որ մեր երկիրը նորից կբախվի պատերազմին, ես ուզում եմ, որ մենք այսօրվա նման միահեծան խորհրդարան չունենանք: Ուզում եմ, որ բազմաբեւեռություն լինի, միանձնյա որոշումներ չկայացվեն, քանի որ նման կերպ երկիրը չի կարող զարգանալ:
- Դուք հիմա օգնում եք պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանին, որի պաշտոնավարման ժամանակ՝ ապրիլյան պատերազմին հայկական կողմը հողեր ու դիրքեր կորցրեց, եւ այն մարդուն, որը ոչ վաղ անցյալում ձեզ «չարիք» էր համարել:
- Նախ, ԼՂՀ տարածքի այդ կորստի պատասխանատուն ԼՂՀ բանակի հրամանատարն է, ՀՀ պաշտպանության նախարարը երբեւէ ԼՂՀ-ում դիրք կորցնելու համար պատասխանատվություն չի կրել թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո: Շեշտադրումները պետք է ճիշտ անել: Իսկ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը միայն քաղաքականություն իրականացնողն է, Գլխավոր շտաբն է բոլոր գործողությունների պատասխանատուն: Ինչ վերաբերում է հարցին, թե ինձ չարիք կամ բարիք են անվանել, ես անձնական խնդիրներ չեմ լուծում: Այս մարդիկ, որոնք այսօր միավորվել են, հասարակության մեջ ունեն բարի համբավ, անձեր են, որոնք ունակ են լսելու, քննարկելու եւ որոշում կայացնելու: Դրա համար այսօր ես նրանց կողքին եմ: Բացի այդ, մի մոռացեք, որ Ս. Օհանյանը դեռ 90-ականներին ծառայել է Ղարաբաղում, վիրավորվել է, 6 ամիս հետո այդ վիճակում վերադարձել է առաջին գիծ, ես եմ նրան այնտեղ ուղարկել: Նա կռվել է, եւ ոչ թե աշխատասենյակում նստել: Դա ինձ համար բավարար է, ես չեմ կարող դա մոռանալ, ու հիշել, թե նա մի օր, մի տեղ ինչ-որ հայտարարություն է արել: Անսխալ մարդ չի լինում:
- Օհանյանը որպես ընդդիմադիր չի ընկալվում, Օսկանյանը նրա հետ ընկալվում է նախկին կամ ներկա իշխանությունների կատարած սխալների պատասխանատուն: Ր. Հովհաննիսյանն ու «Ժառանգությունն» էլ այս համագործակցությամբ ու այլ պատճառներով չունեն նախկին վարկանիշը: Այդպիսով՝ ընտրություններում հաջողություն ունենալու համար ինչի՞ վրա եք դրել ձեր հույսը:
- Օհանյանն ու այս դաշինքը միակ ընդդիմությունն են: Դրա վառ ապացույցն այն է, որ ողջ մամուլը նրա դեմ է օգտագործվում: Նրանք փաստաթուղթ են ստորագրել, թե ինչ փոփոխություններ պետք է անեն, եւ նրանք միանձնյա որոշում չեն կայացնում: Իսկ ինչ վերաբերում է վարկանիշին կամ կառույցներին, պետք չէ Ադիբեկին կամ բադիբեկին հավատալ, պետք է տարածքներով շրջել ու պարզել, թե քանի ռեալ ռեյտինգային թեկնածուներ ունեն, որտեղ գրասենյակներ կամ համակիրներ կան: Իսկ եթե միջոցների մասին կուզեք հարցնել, ապա օրենքն ասում է, որ կուսակցության անդամները գումարներ են մուծում: Դա ձեզ բավարարո՞ւմ է:
- Ձեր հեգնանքը հասկանալի է, բայց կարծիք կա, որ Ռ. Քոչարյանը ցանկանում է կուսակցական կամ դաշինքային հենք ստեղծել իր համար: Դա չստացվեց Գ. Ծառուկյանի դեպքում, հիմա դա ձեր եւ այս դաշինքի միջոցով է փորձում անել:
- Դաշինքում կա «Ժառանգություն», որն այս կառույցում չի կարող տեսնել Ռ. Քոչարյանի գործողությունները: Բացի այդ, դուք տեսնելու եք, եւ դա ապացուցվելու է, որ քոչարյանական թեւ չի լինելու: Ես բազմիցս հայտարարել եմ, որ սա սերնդափոխության թիմ է լինելու:
- Դուք եւ Ս. Օհանյանը նույն պատերազմի սերունդն եք: Վ. Օսկանյանն ու Ր. Հովհաննիսյանը ԱՄՆ-ից եկած նախկին արտգործնախարարներ են: Սերնդափոխություն չկա:
- Մեր սերունդն առաջնորդում է, բայց ետեւում նոր դեմքեր են: Ժամանակը ցույց կտա, որ պարոն Քոչարյանը որեւէ առնչություն չունի դաշինքի հետ:
- Ինչո՞ւ եք խուսափում Քոչարյանի անունը տալուց: Այնպիսի տպավորություն է, որ նա սեւ բիծ է, բոլորը խուսափում են նրա հետ ունեցած կապը ցույց տալուց:
- Ես բազմիցս ասել եմ, որ այդ մարդու հետ աշխատել եմ, նրան հարգում եմ: Ցանկացած հարցով կարող են նրա հետ խոսել: Պարզապես անկեղծ ասում եմ, որ նա որեւէ կապ չունի դաշինքի հետ: Եթե գտնում եք, որ խուսափում եմ, սխալվում եք: Կգա ժամանակը, եւ դուք դրանում կհամոզվեք:
- Սկզբնական շրջանում կարծիք կար, որ Ս. Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքը կհամագործակցի Գագիկ Ծառուկյանի հետ, ու միասին ավելի մեծ բեւեռ կստեղծեն, բայց այդպես չեղավ:
- Ես Ծառուկյանի հետ ոչ հանդիպել եմ, ոչ էլ՝ բանակցել: Ինձ հայտնի չի եղել նման բանակցություն, չի էլ հետաքրքրել:
- Սկզբում Ս. Օհանյանի շուրջ համախմբվելու համաձայնագիր ստորագրեցին Վ. Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Գ. Սարգսյանը: Այնուհետեւ դուք մտաք խաղի մեջ, Ր. Հովհաննիսյանը միացավ, ու առաջին երկուսին դուրս մղեցիք: Ինչո՞ւ:
- Սկզբից էլ ես այդ խաղի մեջ եղել եմ եւ իմ պարտքն եմ համարել օգնել այն ուժերին, որոնք կհամախմբվեն ինչ-որ գաղափարների շուրջ: Բայց երբ մարդիկ համախմբվում են, որ սողալով ԱԺ հասնեն, այս թիմում նրանց համար տեղ չկա: Միգուցե վիրավորական է, բայց դա փաստ է: Ես ապացուցեցի, որ այդ ցուցակը սեւագիր է եղել, որովհետեւ հրապարակվածն ու իր ձեռքի ցուցակը միմյանց հետ կապ չունեն:
- Դուք մի անգամ էլ փորձեցիք կուսակցություն ստեղծել՝ «Դաշինքը» եւ ընտրություններին մասնակցել, բայց դա ձեզ չհաջողվեց: Այս անգամ ի՞նչ հույսեր ունեք:
- Երբ ես բանտից դուրս եկա, ՀՀ քաղաքական ուժերը մեկնաբանեցին, թե պայմանավորվածության արդյունքում ինձ բաց թողեցին: Ես փորձեցի բացատրել, որ ես նույն Ս. Բաբայանն եմ, կամ ու անկախ եմ: Փորձեցի ստեղծել այդ կազմակերպությունը, ընտրություններին մասնակցեցի մասնակցելու համար, ես ԱԺ մտնելու կարիք չունեի: Իմ մոտ դա ստացվեց, ով ինչպես ուզում է, թող գնահատի:
- Իսկ ավելի վաղ դուք աջակցում էիք Արտաշես Գեղամյանին ու Հայկ Բաբուխանյանին, որոնք հիմա ջերմեռանդորեն պաշտպանում են ձեր կողմից քննադատվող իշխանություններին:
- Նրանք ինձ դաշնակից չեն եղել երբեւէ: 1999 թ. աջակցել եմ նրանց՝ ստեղծելու մի բեւեռ, որ ԱԺ-ում բազմաբեւեռություն ունենանք: Մարդիկ չեն դիմացել գայթակղությանը, պաշտոններ են առաջարկել նրանց, կերակրատաշտին մոտեցել են, ու նրանք տեղափոխվել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան
Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները
Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել
Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել
Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա
Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ
Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել
Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է
Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք
Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին
Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին
Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը
Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան
Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին
Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ
Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից
Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան
Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու
Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին
Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ
Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին
ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի
Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները
Արփինե Սարգսյանին են ներկայացվել 2025-ին կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել
Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը
Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT