Երևան
12 °C
Օրեր առաջ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտարարել էր, որ գարունը մոտ է, փետրվարի 24-ից Եգիպտոսից մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 10-15 աստիճանով:
Այսօր փետրվարի 24-ն է եւ արդեն իսկ համացանցում մի խումբ քաղաքացիներ «անհանգստացած են», թե ինչո՞ւ չիրականացավ Սուրենյանի խոստումը, եւ օդի ջերմաստիճանը ոչ միայն չբարձրացավ, դեռ մի բան էլ մառախուղ ձեւավորվեց Երեւանում:
«Մարդկանց մի խումբ կա, որ տաքացման մասին լսելուց հետո հաշվի չի առնում, թե քանի աստիճանով է բարձրանալու ջերմաստիճանը: Նրանց թվում է, թե -22 աստիճան սառնամանիքից հետո միանգամից պետք է դառնա +22: Հենց նրանք են, որ սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացրել, թե օդի ջերմաստիճանը չի բարձրացել: Պետք է ասեմ, որ ջերմաստիճանն իրոք բարձրացել է. եթե 2 օր առաջ Արարատյան դաշտում, Երեւանի ցածրադիր գոտում գիշերը -22...-23 աստիճան սառնամանիքներ էին, այսօր գիշերը մենք ունեցել ենք -8...-10 աստիճան, այսինքն մոտ 10-14 աստիճան բարձրացում է եղել միայն գիշերային ժամերին:
Եթե երկու-երեք օր առաջ ցերեկային ժամերին Արարատյան դաշտում եւ Երեւանում -7...-8 աստիճան էր, ապա այսօր Երեւանի բարձրադիր հատվածներում (Արաբկիր, Նորքի զանգված, Քանաքեռ Զեյթուն) օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է +2...+3 աստիճանի, ցածրադիր հատվածներում՝ 0-ի: Այսինքն մոտ 8-10 աստիճանով էլ ջերմաստիճանը բարձրացել է ցերեկային ժամերին: Էլ չեմ խոսում Տավուշի, Սյունիքի հովտային գոտիների մասին, որտեղ այսօր արձանագրել ենք մինչեւ +17 աստիճան տաքություն, Վարդենիսում՝ +4, Մարտունիում, Գավառում, Սեւանում եւ Հրազդանում՝ +1, Գյումրիում 0, Աշոցքում -1: Այսինքն հանրապետության ողջ տարածքում նկատելիորեն օդի ջերմաստիճանի բարձրացում է արձանագրվել»,- ի պատասխան իր կանխատեսումները ոչ ճիշտ համարողների հայտարարեց Սուրենյանը:
Անդրադառնալով առավոտյան Երեւանի տարածքում ձեւավորված մառախուղին՝ օդերեւութաբանն ասաց, որ դա արգասիք էր գերտաք հոսանքների ներթափանցման եւ Արարատյան դաշտի սառը մակերեւույթի հետ դրանց շփման: «Երբ տաք օդը եկավ, որոշակի շփումից մառախուղը ձեւավորվեց, բայց ցերեկը ցրվեց: Առաջիկա 5 օրերին այդ տաք օդի ներհոսքը շարունակվելու է եւ վաղը, մյուս օրը կիրականանա մեր խոստացած +5...+6 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում եւ Երեւանում»,- վստահեցրեց Սուրենյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT