Թալիշները զանգվածաբար փախչում են Իրան․ Բաքուն թալիշների նկատմամբ նոր հետապնդում է սկսել

27/02/2017 schedule14:30

Վերջին շրջանում Ադրբեջանի հարավարեւելյան՝ թալիշաբնակ շրջաններում հասարակական-կրոնական գործիչների զանգվածային ձերբակալություններ են սկսվել։ Ինչպես տեղեկացրել է Talish.Info-ն, Ադրբեջանի իշխանությունները նաեւ սկսել են առանց որեւէ հիմնավորման թալիշներին զրկել հողատարածքներից, որպեսզի վերջիններիս եկամտի աղբյուրից զրկելով՝ ստիպված լքեն իրենց պատմական բնակության վայրերը։ Բաքվի այս գործողությունները մեծ զայրույթ են առաջացրել թալիշների շրջանում, որոնք այդ աննախադեպ գործողությունների դեմ օրերս բողոքի մեծ ցույց են կազմակերպել Իրանի հետ սահմանին գտնվող Աստարա քաղաքում։ Ըստ Talish.Info-ի՝ ներքին զորքերի ստորաբաժանումներ են ուղարկել Աստարա եւ բավական կոշտ միջոցներով ճնշել բողոքի ցույցը։ Հատկանշական է, որ կատարվածի վերաբերյալ ադրբեջանական ոչ մի լրատվամիջոց տեղեկատվություն չի հաղորդում։ Կատարվածին անդրադարձել է միայն թալիշական պարբերականը։

Միաժամանակ, տեղեկություններ են հայտնվել, որ էթնոկրոնական հողի վրա սկսված հետապնդումների նոր ալիքի պայմաններում թալիշների զանգվածային արտագաղթ ու փախուստ է սկսվել հաեւան Իրան։ Ադրբեջանը լքող թալիշները նշում են, որ իրենց համար երկրում անտանելի պայմաններ են ստեղծվել։ Ադրբեջանից թալիշների զանգվածային փախուստի մասին վկայում է ադրբեջանա-իրանական սահմանի Աստարայի հսկիչ-անցագրային կետում թալիշների ահռելի կուտակումը, որոնք միմյանց հրմշտելով փորձում են արագ անցնել իրանական կողմ։

Ենթադրվում է, որ թալիշների նկատմամբ բռնությունների սաստկացումը պայմանավորված է փետրվարի 11-ին Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզեեւի՝ Ադրբեջանից Հայաստան անցնելու, ինչպես նաեւ մի շարք այլ ազգությամբ թալիշների՝ Հայաստան փախչելու մտադրության մասին տեղեկություններից հետո։ Թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Զահիրադին Իբրահիմին այս առնչությամբ հայտարարել է, թե շատ թալիշներ են ցանկանում հետեւել Շահին Միրզոեւի համարձակ արարքին։ Իբրահիմին ընդգծել է, որ թալիշների մեծ մասը ատում է ադրբեջանական պետությունն ու վերջինիս բռնապետական վարչակարգը եւ փրկության է սպասում։

Ընդհանրապես, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանում թալիշների նկատմամբ համատարած անվստահության մթնոլորտ է ստեղծվել։ Պատճառն այն է, որ Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական արկածախնդրության օրերին մի շարք հայտնի եւ ազդեցիկ թալիշ գործիչներ իրենց հայրենակիցներին կոչ էին արել թույլ չտալ, որ իրենց որդիներին ուղարկեն Արցախի դեմ պատերազմի։ Թալիշ գործիչները հայտարարել էին, որ հայերին թշնամի չեն համարում։ Թալիշներն ու Ադրբեջանի բնիկ մյուս ժողովուրդները՝ լեզգիները, ավարները, ցախուրները փաստում են, որ հայ-ադրբեջանական շփման գիծ են ուղարկվում հիմնականում ոչ ադրբեջանցիները։ Այդ կերպ Ալիեւների կլանը երկու խնդիր է լուծում․ մի կողմից բնիկ ժողովուրդների հաշվին պատերազմ է մղում հայկական պետությունների դեմ, իսկ մյուս կողմից՝ նրանց, այսպես ասած, թնդանոթի միս դարձնելով նվազեցնում է թալիշների, լեզգիների եւ բնիկ մյուս ժողովուրդների բնակչության թիվը։

Բացի այդ, ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի ոգեւորություն էր առաջացրել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շրջանում եւ վերջիններս առանձնապես չէին էլ թաքցնում իրենց ոգեւորությունը։ Օրինակ, այդ օրերին մինչ Բաքվի քարոզչամեքենան թմբկահարում էր իբր «ընդհանուր հայրենիքը պաշտպանելու» գաղափարը, շատ թալիշներ հրապարակավ իրենց համակրանքն էին արտահայտում հայերի հանդեպ։ Օրինակ, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գործող «Թալիշական Միասնություն» կազմակերպությունը ընդունել էր հայտարարություն, որով իր զորակցությունն էր հայտնել հայ ժողովրդին Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ: Թալիշները հայտարարել էին, որ անկախ Արցախը ամենալավ օրինակն է անկախ Թալիշստանի համար:

Ըստ էության, տեսնելով, որ բնիկ ժողովուրդների եւ հատկապես թալիշների շրջանում օրըստօրե աճում է ազգային ինքնագիտակցությունը եւ բացի այդ հասկանալով, որ բնիկ ժողովուրդները հայերին հիմնականում թշնամի չեն համարում եւ նույնիսկ համակրում են՝ Բաքվում, ըստ էության, որոշել են ազգային փոքրամասնություն դարձած ժողովուրդներին՝ փաստացի վռնդել իրենց պատմական հայրենիքից։ Ինչպես փաստել է Հայաստանում ապաստան ստացած Շահին Միրզոեւը, վերջին տարիներին Ադրբեջանից ավելի քան 300 հազար թալիշ է փախել Ռուսաստան եւ Իրան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13555 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ