Երևան
12 °C
Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Նախնական տվյալներով ավերածություններ չկան:
Դպրոցներից եւ մանկապարտեզներից աշակերտները տարհանվել են:
Բնակիչները, որոնք զգացել են ցնցումը, սոցիալական ցանցերում այս թեմայով գրառումներ են կատարում: «Կապանում քիչ առաջ երկու անգամ երկրաշարժ եղավ: Ընդ որում, առաջինը` ուժեղ: Ապահովության համար բոլորս դուրս ենք գալիս տներից»,- գրել է Տիրայր Ղահրամանյանը:
Գեորգի Ավետիսյանն էլ գրել է. «Փառք Աստծո, Սյունիքում ավերածություններ չկան։ Բայց երկրաշարժը հզոր ա եղել: Կապան խոսեցի, ասում են գրքերը սեղաններից, դարակներից թափվեցին»:
Կապանի ավագանու անդամ Նարեկ Բաբայանն Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ երկրաշարժի պահին եղել է աշխատանքի վայրում: «Ժամը 10:15 ի կողմերը զգացվեց ուժեղ ցնցում, որին հետեւեց մի քիչ թեթև հետցնցում ու մենք արագ դուրս եկանք շինությունից դեպի ազատ ու անվտանգ գոտի, ու մոտ 10 րոպեում մեզ հայտնի դարձավ, որ փլուզում տեղի չի ունեցել»,- մանրամասնեց Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով՝ դպրոցներում դադարեցվել են դասերը, կան ձեռնարկություններ, որ աշխատանքներն են դադարեցրել, բայց խուճապ չկա:
Armtimes.com-ը տեղեկացավ նաեւ, որ Կապանի Բարաբաթում թաղամասում փլուզման դեպք է տեղի ունեցել: Թաղամասի թիվ 74 տան սենյակներից մեկի պատի մի հատվածը կիսով չափ քանդվել է: Բարեբախտաբար, տան տերերն այդ սենյակը չեն օգտագործել:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն էլ իր ֆեյսբուքյան էջի մջոցով տեղեկացրել է, որ իրավիճակը ամբողությամբ վերահսկողության տակ է։ «ԱԻՆ-ի պահանջով՝ ելնելով անվտանգության նորմերից, բոլոր դպրոցներից, բուհերից, պետական և մասնավոր հիմնարկներից մարդիկ շատ կազմակերպված մեկ ժամով դուրս են եկել շենքերից։ Այս պահին արդեն վերադառնում են իրենց ուսմանը/աշխատանքին։ Բոլոր ուժային կառույցները և շտապ օգնության ծառայությունը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Տեղեկությունն այն մասին, որ կան փլուզված շենքեր չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետը ինքն անձամբ այցելել է թիվ 10 միջնակարգ դպրոցը, որի մասին համացանցում տեղեկություն էր տարածվել, թե իբրև փլուզումներ կան և համոզվել, որ շենքը կանգուն է, երեխաներին չի սպառնում ոչ մի վտանգ և իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է»,- գրել է Վազգեն Սաղաթելյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱյս օրերին ընկնելու հետևանքով վնասվածքների բուժումը կիրականացվի պետպատվերով՝ անկախ սոցիալական կարգավիճակից
«Ազատություն»-ից պահանջում եմ կեղծ ընկալումներ ձևավորող լուրեր չհրամցնել հայ ժողովրդին. Հովհաննիսյան
Բախվել են «Շեվրոլետ»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը. կան վիրավորներ
Փետրվարի 21-ին ևս Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց
Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում. փաստաբան
Գյուղերից մեկի տան բակից 60 հատ աղավնի են գողացել, շունը հայտնաբերվել է սատկած վիճակում
Կրակը՝ առանց ծուխ, ձմեռն էլ առանց ձյուն չի լինում. «սպիտակ արմագեդոնի» առաջացրած ցնցումը «Ֆեյսբուք»-ում
Լրացան Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1 և «Կարմիր Պաստառ»-ի գնդակահարության 81-ամյակները
Գյումրու կոմունալ ծառայությունն արտակարգ ռեժիմով շարունակում է իրականացնել ձնամաքրման աշխատանքներ. տեսանյութ
Ձևավորվել է «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն. ովքեր են կազմում ընդգրկված
Կդիմանանք, միայն պոկվենք. ինչ խնդիրներ կառաջանան ԵՄ գնալու ճանապարհին, ինչ քայլերի կդիմի ՌԴ-ն. տեսանյութ
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հարցում ՀՀ-ի քաղաքական կամքն ամուր է. Միրզոյանը՝ Բուդրիսին
Ձյունն ու բուքը շարունակվում են. անվտանգության նկատառումներից ելնելով որոշ ճանապարհներ փակվել են
Խաղաղության հասնելու այլ ճանապարհ չկա. ինչ խորհուրդ է տվել Անջեյ Դուդան Զելենսկուն
Մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, վերջում էլ գաթա հյուրասիրեցին. Հարությունյան
Քիթդ միշտ բարձր, Հայաստան ջա՛ն, 5,9% տնտեսական աճ 2024-ին. 10 տրիլիոնի շեմը անցանք. Պապոյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության և Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի միջև հուշագիր է ստորագրվել
Տեսակցության գնացած քաղաքացին ձերբակալվել է. ինչ է հայտնաբերվել նրա կոշիկի մեջից. լուսանկարներ
Դեսպանը և ԲՏԱ փոխնախարարը ՀՀ-Անգոլա համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել
Գազատար է վնասվել. դադարեցվել է Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազամատակարարումը
Ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ ներկայացուցչին
Բանակցություններ են ընթանում Իրաք-Թուրքիա նավթամուղի վերաբացման ուղղությամբ
Մեր թիմի հետ ձնամաքրման աշխատանքներ էինք իրականացնում, որ քայլելը ավելի հեշտ ու անվտանգ լինի. Ավինյան
Վերջին անգամ նման հզոր ցիկլոն դիտվել է 2016-ին. որքան է եղել Երևանում ձնածածկույթի բարձրությունը. Ազիզյան
24/7 ռեժիմով շարունակվում է աշխատանքը. արգելափակումից դուրս են բերվում մեքենաներն ու անօգնական քաղաքացիները
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ծրագրերը. Պապիկյանն ընդունել է դեսպանին
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն, հետևել իրականացվող ընթացիկ աշխատանքներին
Ձյուն է տեղում, մի քանի տարածաշրջանում բուք է. որ ճանապարհներն են փակ և դժվարանցանելի
ԱՄՆ դոլարով ավանդ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով
Մարտի 30-ի ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը օգտահաշիվ ստանալու դիմում են ներկայացնելու ԿԸՀ
Ինչպես են Երևանի փողոցները մաքրվում ձյունից. Արմեն Փամբուխչյանը տեսանյութ է հրապարակել
Աննա Վարդապետյանն այցելել է Դատախազության՝ Դիլիջանի հիմնանորոգված նստավայր, ծանոթացել աշխատանքներին. տեսանյութ
ԵԱԶԲ-ն նախատեսում է 2025-26 թթ. ՀՀ-ում ներդնել շուրջ 200-250 մլն դոլար. Հովհաննիսյանը հանդիպել է Մանդրոնի հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-30 թթ. ռազմավարության կատարման ընթացքը
Ավինյանն արձագանքել է իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառման առթիվ նախօրեին տարածված դիտողություններին. տեսանյութ
Ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը. Արմեն Մուրադյանը՝ Ազատանում՝ բուժակի բռնության դեպքի մասին
Բուժակն առաջին ներարկումն արել է, ու խփել են. երբ է մահացել հիվանդը. մանրամասներ Ազատանի բռնության դեպքից
ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են քննչական հարցումների օպերատիվության բարձրացմանը վերաբերող հարցեր
Սև ծովում բախվել են «Նատիգ Ալիև» և «Բեգոնիա» նավերը. տեսանյութ
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է ԵՏՀ նիստին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT