Ընդդիմադիր հեռուստաալիքը նոր սեփականատեր ունի. ոչ բազմակարծությանը

07/03/2017 schedule12:25

Վրաստանի գերագույն դատարանը մարտի 2-ին հրապարակեց «Ռուսթավի 2» հեռուստաալիքի դատավճիռը, որի համաձայն, հեռուստաալիքի սեփականության իրավունքը ստանում է գործարար Քիբար Խալվաշին: Որոշման համաձայն, չեղյալ է հայտարարվել հեռուստաընկերության համասեփականատերերի գրանցումը հանրային ռեեստրում: Այժմ ընդդիմադիր հեռուստաընկերության 60% մասնաբաժնի սեփականատեր է ճանաչվել Խալվաշին, մնացած 40%-ը կտնօրինի «Պանորամա» ՍՊԸ-ն, որը նույնպես պատկանում է Խալվաշիին:

«Ռուսթավի 2»-ը հիմնվել է 1994 թվականին: Այն, սատարելով «Վարդերի հեղափոխությանը», ընդդիմադիր հեռուստաալիք է հանդիսացել դեռեւս Էդուարդ Շեւարդնաձեի կառավարման տարիներին: Հեղափոխությունից հետո «Ռուսթավի 2»-ը դարձավ «Հաղթանակած ժողովրդի հեռուստաալիք»: «Ռուսթավի 2»-ը իշխանություններին սկսեց քննադատել 2012 թվականի ընտրություններից հետո, երբ Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ընտրություններում պարտություն կրեց եւ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի ունեցավ: Իշխանության եկավ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ իր թիմով:

Հեռուստաալիքի դատական գործը սկսվել է 2015 թվականի օգոստոսից, երբ նախկին սեփականատերերից մեկը` գործարար Քիբար Խալվաշին, պահանջեց իրեն վերադարձնել վաճառված հեռուստաընկերությունը` պատճառաբանելով, թե 2006 թվականին վաճառքից ստացած գումարն իրեն չի գոհացնում: Վաճառքից հետո հեռուստաընկերությունը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին: Հատկանշական է, որ 2012 թվականին հեռուստաընկերության 40%-ը 500 հազար ԱՄՆ դոլարով օտարվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար (2006-2008) Դավիթ Կեզերաշվիլիին պատկանող «Մեդիա Ջորջիա» ընկերությանը, որը գրանցվել է գործարքից ընդամենը մեկ օր առաջ:

Նշված ընկերությունը 5 օր անց, նույն գնով, ընկերության մասնաբաժինը վաճառել է Գիորգի Կղարամանիշվիլիին, որին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բազմիցս հիշատակել է որպես ընկեր: 2012 թվականի նոյեմբերից «Ռուսթավի 2»-ը պատկանում է Կղարամանիշվիլի եղբայրներին: Նույն թվականից մինչ օրս հեռուստաընկերության գլխավոր տնօրեն է հանդիսանում Վրաստանի արդարադատության ու կրթության եւ գիտության նախկին նախարար Նիկա Գվարամիան: Նոյեմբերի 2-ի դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո, Գվարամիան հայտարարեց. «Քանի որ Քիբար Խալվաշին հայտարարել է, որ «Ռուսթավի 2»-ը իր համար միայն բիզնեսի միջոց է, ուստի պատրաստվում է վաճառել այն, հետեւյալ առաջարկությունն ենք անում:

Մենք կվճարենք 3 944 397 լարի, որը եւ նա պահանջում էր»: Ի պատասխան՝ Խալվաշին հրաժարվեց, ասելով, թե Սահակաշվիլին եւ Գվարամիան իրեն մեծ վնաս են պատճառել: Արդեն հաջորդ օրը` մարտի 3-ին, ընդդիմադիր «Ռուսթավի 2»-ը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նույն օրը ՄԻԵԴ-ը մինչեւ մարտի 8-ը կասեցրել է Վրաստանի գերագույն դատարանի որոշումը եւ հարցին առաջնահերթություն է տվել, ինչը նշանակում է, որ Վրաստանից որեւէ դիմում ուղարկելու դեպքում, լինի դա բանտից ուղարկած շարքային քաղաքացու կամ որեւէ այլ բողոք, կքննարկվի միայն «Ռուսթավի 2»-ի գործից հետո:

Հեռուստաալիքի շուրջ տեղի ունեցող գործընթացները ընդդիմության կողմից գնահատվում են որպես խոսքի եւ մամուլի ազատության խախտում: 13 ընդդիմադիր կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ խոսում են Վրաստանի իշխանությունների կողմից խոսքի ազատության եւ բազմակարծության վրա հարձակման մասին: «Ռուսթավի 2-ը արեւմտամետ եւ Բիձինա Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ) կողմից չվերահսկվող միակ մեծ լրատվամիջոցն է… Գերագույն դատարանի որոշումը վտանգի տակ է դրել դատարանի անկախությունն ու հակասում է Վրաստանի կառավարության կողմից Եվրամիության հետ ստորագրած ասոցիացիայի կետերին»:

Համատեղ հայտարարությամբ, վերոնշյալ 13 կուսակցությունները կոչ են արել Եվրախորհրդարանին, Եվրախորհրդին, Եվրամիությանը եւ ԵԱՀԿ-ին, բողոքի նոտա հղել Վրաստանի կառավարությանը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւս անդրադարձել է «Ռուսթավի 2»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Նրա կարծիքով, գործընթացը սկզբից եւեթ քաղաքական գործիչների կողմից քաղաքականացվել է: Մարգվելաշվիլին գտնում է, որ նշված հեռուստաընկերությունը չպետք է դիտարկել որպես բիզնես: «Եթե երկրում սահմանափակվի քննադատական լրատվամիջոցի գործունեությունը, ապա դա կդառնա լուրջ խնդիր երկրի ժողովրդավարության համար»,- հայտարարել է երկրի ղեկավարը:

«Ռուսթավի 2»-ի փաստաբանների պնդմամբ` Գերագույն դատարանի որոշումը չի կարող արդար համարվել. «Այն ընդունվել է իշխանությունների կողմից իրականացված ճնշման պայմաններում: Միեւնույն կարծիքին է նաեւ «Քրոնիկա պլյուս» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն: Մինչ դատավճռի հրապարակումը վերջինս հայտարարեց, որ այն արդեն իսկ կայացվել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի գրասենյակում, խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիայի ներկայությամբ: Միեւնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ գործադիր մարմինը հանրությանը կոչ է արել հարգանք ցուցաբերել ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ: Կառավարությունը պնդել է, որ գնահատում ու պաշտպանում է մամուլի ազատությունը` ամեն ինչ անելով, որ երկրում բազմակարծություն տիրի:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3892 դիտում

Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին

Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը

Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին

18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից

Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին

Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է

ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը

Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը

Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր

ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել

Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին

Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի

Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ

ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան