Անելանելի վիճակ. առանց խմելու ջրի

09/03/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 10-ի համարում

Այս տարվա օրացուցային գարունն սկսվեց տարերային աղետներով: Անցած շաբաթվա ընթացքում գրանցված օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը հանգեցրեց լայնածավալ ջրհեղեղների, որին գումարվեց հանրապետության տարբեր շրջաններում վրա հասած փոթորիկը: Մի խոսքով, վիճակը բավականին ծանր է: Բացի նրանից, որ աղետից տուժել են բազմաթիվ ընտանիքներ, եւ լուրջ վնաս է կրել գյուղատնտեսությունը, ծանր վիճակում է հայտնվել նաեւ հանրապետության խմելու ջրի մատակարարման համակարգը: Տարբեր բնակավայրերում ջրամատակարարումը երեկվա դրությամբ դեռ չէր վերականգնվել: Հատկապես բարդ է իրավիճակը Դիլիջանում: Ջրհեղեղի արդյունքում ամբողջությամբ շարքից դուրս է եկել ջրընդունիչ կայանը, որի պատճառով բնակչությանը ջուր չի մատակարարվում:

Նույն վիճակն է նաեւ Ջերմուկում, որտեղ  17 դիտահոր լցվել է հեղեղաջրերով:  Ջրի մաքրման կայանների հոսանքազրկման պատճառով դադարեցվել է նաեւ Բերդ եւ Կապան քաղաքների ջրամատակարարումը (երեկ Կապանում ջրամատակարարումը վերականգնվել է): Մեղրիում ջրհեղեղը վնասել է քաղաքը սնող աղբյուրները: Աշտարակում խմելու ջրի ութ կապտաժներից երեքը քանդվել են: Բացի այս, քանդվել են Աշտարակը սնող ջրագծի երեք կիլոմետրանոց հատվածի հիմքերը: Խողովակում ջրի ճնշում ապահովել չի կարելի՝ քանի դեռ հիմքերը լցված չեն: Այստեղ մի քանի թաղամասեր մնացել են առանց խմելու ջրի: Նույն խնդիրն է ծագել Բջնիում, որտեղ օդում կախված է մնացել ջրագծի գրեթե 100 մետրանոց մի հատված: Ճամբարակը սնող ջրագծի 50 մետրանոց հատվածը եւս մնացել է առանց հենասյուների:

Ուժեղ քամին քշել-տարել է Վանաձորի մաքրման կայանի կտուրը: Այստեղ եւս ջրամատակարարումը մասնակիորեն դադարեցված է: Վիճակը բարվոք չէ նաեւ մայրաքաղաքում: Հրազդանի կիրճում առանց հիմքի է մնացել «Ծարավ աղբյուրից» Կիլիկիա թաղամասին խմելու ջուր մատակարարող ջրագիծը: Նշված բոլոր բնակավայրերում խմելու ջրի մատակարարումն իրականացվում է ավտոցիստեռններով: Ինչպես տեղեկացանք «Հայջրմուղից», նախնական հաշվարկներով՝ միայն խմելու ջրի համակարգին աղետի հասցված վնասը կազմում է մոտ 236 մլն դրամ: Երեւանի ջրմուղից հայտնեցին, որ մայրաքաղաքի ջրահամակարգին հասցված վնասը դեռ հաշվարկված չէ: Թե «Հայջրմուղում», թե «Երեւանի ջրմուղկոյուղում» հավաստիացնում են, որ այն տեղերում, ուր կա խմելու ջրի աղտոտվածության վտանգ, ջրամատակարարումը դադարեցված է:

Իսկ եթե խմելու ջուր մատակարարվում է, ապա դրա որակը համապատասխանում է ընդունված ստանդարտներին: Խմելու ջուրն այժմ սովորականից փոքր-ինչ ավելի է քլորացվում: Ինչպես բացատրեցին Ջրային պետական կոմիտեում, նման միջոցառում իրականացվում է յուրաքանչյուր տարվա գարնանը, երբ ձնհալի եւ տեղումների արդյունքում մեծանում է խմելու ջրի ավազաններ մուտք գործող ջրի ծավալը: Իրավիճակի նորմալացման, վթարների վերացման կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում: Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ բնական աղետի հասցրած վնասների խնդիրն ընդհանրապես եւ խմելու ջրի համակարգում ստեղծված իրավիճակը մասնավորապես՝ կքննարկվեն կառավարության առաջիկա նիստում՝ հինգշաբթի օրը: Այստեղ հույս հայտնեցին, որ մինչ այդ ընդհանուր պատկերն ավելի պարզ կդառնա:

Հայկ Գեւորգյան

Տպել
1200 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)