Երևան
12 °C
2015 թ.-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Մականունը՝ Ապար) առողջական լուրջ խնդիրներ ունի:
Վերջինս կալանավորվելուց հետո՝ 2016 օգոստոսին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գլխուղեղի կաթված է ստացել: Այս գործով նիստերին ամբաստանյալը դատարան է ուղեկցվում շատ մեծ դժվարությամբ, գրեթե չի կարողանում քայլել:
Մեր զրույցում նրա պաշտպան Կարմեն Պողոսյանն ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մնացել է մեկ ամիս եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Ամբողջ աջ կողմը թուլացած է, ինքնուրույն չի կարողանում հագնվել, հիվանդանոցից դուրս գրման օրվանից առ այսօր չի լողացել, ո՞վ պետք է լողացնի, ամբողջ ձմեռ քնել է նույն սպիտակեղենով, ոչ ոք չի օգնել իրեն նույնիսկ սպիտակեղենը փոխելու հարցում: Չի կարողանում հիգիենան ապահովի: Այս խնդիրները ես բարձրացրել եմ, դիմել եմ դատարանին, երբ գործը մտավ դատարան, մինչ դա դիմեցի խափանման միջոցը փոխելու պահանջով, բայց չփոխեցին: Վահան Շիրխանյանից, ճիշտն ասած, երեւի առավել վատ վիճակում է, բայց գալիս է դատարան, որպեսզի տեսնեն, թե ինչ վատ վիճակում է, մտածում է՝ դատաքննությունը շուտ սկսվի, վերջանա այս պրոցեսը»,- մանրամասնեց Ապարի պաշտպանը:
Ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, պատերազմի տարիներին կոնտուզիա է ստացել, տառապում է Հեպատիտ C հիվանդությամբ: Այժմ պաշտպանական կողմը սպասում է, որպեսզի գործով դատաքննությունը սկսվի, որպեսզի կարողանան մի շարք միջնորդություններ ներկայացնել, մասնավորապես՝ ազատամարտիկի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը): Մեր հարցին ի պատասխան նրա պաշտպան Կարմեն Պողոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքների հետ կապված դիրքորոշում կհայտնի դատարանում՝ դատաքննությունը սկսելու ընթացքում:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստն այսօր 6-րդ անգամ հետաձգվեց: Գործով դատաքննություն սկսելն այդպես էլ չի հաջողվում. այսօրվա նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարան չեն ներկայացել գործով ամբաստանյալների մի քանի պաշտպաններ, ինչպես նաեւ դատարան չի ներկայացվել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: Սա հայտարարելուց հետո դատավորը հապճեպ հետաձգեց դատական նիստը, առանց պատճառների մասին տեղեկացնելու:
Դատական նիստի ավարտին՝ մեր հարցին, թե մինչեւ ե՞րբ լուծում չի ստանալու Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնելու խնդիրը, նրա պաշտպան Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Շիրխանյանի առողջական վիճակը նույնպիսին է, ինչպես որ էր նախորդ նիստի ժամանակ, այսինքն՝ եթե ինչ-որ բան փոխվեր, պետք է փոխվեր նրան ներկայացնողների մոտ:
Պաշտպանը հավելեց, որ տարբեր սարքավորումներ կան, որոնց միջոցով շարժունակությունը կորցրած անձին կարելի է տեղափոխել որեւիցե ուրիշ տեղ: «Բայց հիմա այստեղ դեռ քարի դարում են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ մարդկությունն այս մի քանի հազար տարվա մեջ ահագին առաջ է գնացել այդպիսի տեխնիկական միջոցներ հայտնագործելու հարցում:
Ըստ պաշտպանի, այդպիսի տեխնիկական միջոց չհատկացնելով Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնողներն ամեն ինչ անում են, որպեսզի Եվրոպական դատարանին ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է Շիրխանյանի առողջական վիճակի հետ: «Իրականում ինքը չի կարող գալ, թեեւ շատ ուզում է գալ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ իր պաշտպանյալն ավելի վաղ ասել է, որ ուզում է գալ դատարան եւ որ ինքը հայտարարություններ է անելու լրագրողների համար: «Եթե կա մի կողմ, որը չի ուզում, որ պարոն Շիրխանյանը հայտնվի այստեղ, ապա դա պետական մարմիններն են»,- ասաց Ալումյանը:
Պաշտպանը նշեց, որ Վահան Շիրխանյանի դիմումի քննության շրջանակներում Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է Վահան Շիրխանյանի հիվանդության հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնել, կառավարությունը ներկայացրել է փաստաթղթեր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ դրանք բոլոր փաստաթղթերն են, մինչդեռ դրանք փաստաթղթերի կեսից ավելի քիչն են: Ըստ Հայկ Ալումյանի, բարեբախտաբար իրենք ունեն դրա ապացույցը եւ Եվրոպական դատարանին այն ներկայացվել է: Կառավարությունը փետրվարի 22-ին՝ ՄԻԵԴ հարցերին պատասխանելու վերջնաժամկետի օրը, ներկայացրել է իր պատասխանը: Դրանում կառավարությունը փորձել է հերքել Շիրխանյանի ներկայացուցիչների մի շարք փաստարկներ, ինչը, կառավարության մոտ, ըստ Հայկ Ալումյանի, լավ չի ստացվել:
Միաժամանակ կառավարությունը ներկայացրել է բժշկական փաստաթղթերը՝ «ձեւացնելով իբրեւ թե դրանք բոլոր փաստաթղթերն են, որոնք այս պահի դրությամբ գոյություն ունեն»: Դրանից հետո սովորական ընթացակարգի համապատասխան, կառավարության ներկայացրած փաստաթղթերը ՄԻԵԴ-ը ներկայացրել է դիմող կողմի փաստաբաններին եւ առաջարկել կառավարության դիրքորոշման վերաբերյալ ներկայացնել առարկություններ, եթե այդպիսիք կան:
«Փաստաբանները ներկայացրել են առարկությունները եւ այնտեղ շատ պարզ, հիմնավոր ձեւով ներկայացրել են բոլոր այն անհամապատասխանությունները, որոնք առկա են կառավարության դիրքորոշումների մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Այս գործով 7-րդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT