«Երկիր ծիրանի». Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը որդեգրում է «Դեպի Արարատ» կարգախոսը

15/03/2017 schedule18:44

Երեւանի «Անի պլազա» հյուրանոցում քիչ առաջ ազդարարվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծիրանի»:

Կուսակցության ստեղծման պատվին Կապանից ծաղկած ծիրանենու ճյուղեր էին բերվել: Ներկայացնելով բացման խոսքը՝ Կարապետ Աղաջանյանն ասաց, որ «Երկիր ծիրանի» կուսակցության ստեղծման գաղափարը եւ ցանկությունն առաջացել է ստեղծված քաղաքական ճգնաժամից ելնելով:

«Առկա կուսակցությունները բեւեռացել են մեկ կուսակցության շուրջ եւ կատարում կամ ենթարկվում են այսօր իշխանության ղեկին կանգնած կուսակցության ղեկավարին: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել նոր կուսակցություն, որը լրիվ նոր գաղափարներով կներկայանա հասարակությանը»,- ասաց Աղաջանյանը:

Կուսակցության ծրագիրը ներկայացնելու գործը վստահվեց Զարուհի Փոստանջյանին: Վերջինս իր խոսքի սկզբում հիշեցրեց, որ շուրջ 100 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, ով 1915թի հայոց ջարդերի կազմակերպիչներից էր:

Ըստ Փոստանջյանի՝ սրանով Թեհլերյանը ցույց տվեց, որ պետք է պատժել մեղավորին: «Քառորդ դար տեւած պատմության մեջ մենք չկարողացանք անդրադարձ կատարել պատիժներին եւ պատժել մեղավորին: 25 տարի ապրեցինք անպատժելիության մթնոլորտում: Այդ անպատժելիությունը մեզ այնպես է խեղդում, այնպես է կեղեքում, որ հնարավոր է ընդհատվի մեր կյանքը մեր Հայրենիքում»,- իր ելույթում ասաց պատգամավորը:

Այնուհետեւ ցույց տալով դահլիճում տեղադրված 3 դրոշը՝ Փոստանջյանն ասաց, որ դրանք խորհրդանշում են Հայաստանը, Արցախը, Արեւմտյան Հայաստանը:

«Այս 3-ի ներկայությամբ մենք պետք է առաջ մղենք թե մեր իրավունքների իրացումը, թե մեր պահանջատիրությունը եւ վերջիվերջո մեր երկրում արդարության վերականգնումը: Իսկ արդարության վերականգնում կարող է տեղի ունենալ, երբ մենք անդրադառնանք եւ պատժենք մեղավորներին: 20 տարի մեր երկրում գործել է ավտորիտար համակարգ, որը ունեցել է հեղինակներ, որոնց մենք ճանաչում ենք, բայց դեռ չենք հասել պատժի: Մենք այդ օրը ապրելու ենք, գնահատական տրվելու է ամեն ինչի»,- ասաց Փոստանջյանը:

Անդրադարձ կատարվեց նաեւ քաղբանտարկյալներին: Ի դեպ, կոնֆերանսին մասնակցում էին «Սասնա ծռերի» գործով կալանավորվածների հարազատներ, համակիրներ: Այնտեղ էր նաեւ Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Սեֆիլյանն ու նրա ընկերները պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին, նրանց կարիքն ունի հայկական քաղաքականությունը:

Մյուս հարցը, որի մասին Փոստանջյանը փոքր-ինչ ծավալուն ելույթ ունեցավ՝ արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին Հայաստանում քաղաքական գործընթացների մասնակցության հնարավորության ստեղծումն էր: Պատգամավորն ասաց, որ իր կողմից հիմնադրվող պլատֆորմի նպատակը դրսում գտնվողներին Հայաստան վերադարձնելն է:

«Այս 25 տարիների ընթացքում այնքան սփյուռք է ձեւավորվել, ինչքան ցեղասպանությունից հետո: Այս 25 տարիները հավասարազոր էին այն վայրագություններին, ինչ ցեղասպանության ժամանակ»,- նկատեց «Երկիր ծիրանի»-ի հիմնադիրը՝ հավելելով, որ դա Հայաստանում թուրքական քաղաքականություն բանեցնողների մեղավորությունն է:

«Եթե չդառնանք անդրսահմանային քաղաքական ազգ, ապա չենք կարողանալու ճեղքել այն ճգնաժամը, որ առկա է մեր երկրում»,- վստահեցրեց նա եւ շարունակեց. «Մեր ազգի մի մասը, որը ունի միլիարդավոր դոլարների հասնող կարողություններ, սփռված է աշխարհով մեկ: Այդ կարողությունները կարող են ներդրվել մեր հայրենիքում միայն այն դեպքում, երբ մեր հայրենակիցները ունենան քաղաքական իրավունքներ: Անցած 25 տարիներին ավտորիտար համակարգը ամեն ինչ արեց, որ նրանք զրկվեն Հայաստանում քաղաքական գործունեությունից: Սկզբից չտվեցին երկքաղաքացիություն, հետո տվեցին, բայց զրկեցին արտասահմանում ընտրելու հնարավորությունից: Թույլ չտվեցին արտասահմանում բացել ընտրական տեղամասեր: Ինչո՞ւ չեն տրամադրում, որովհետեւ բոլոր նրանք, որ անկախ են այս ավտորիտար համակարգից՝ թե՛ քաղաքականպես, թե՛ տնտեսապես, նրանք պետք է քվեարկեն ազատ, ինչն անթույլատրելի է: Սա է գաղափարը, որ բանեցրել են, իսկ մեր գաղափարն է, որ վերացնենք այս արգելքները, եւ դառնանք մեկ քաղաքական ազգ»:

Իր ելույթի վերջում Զարուհի Փոստանջյանը նաեւ բացատրեց «Երկիր ծիրանի» անվանումը ընտրելու պատճառը.

«Որովհետեւ մենք խնդիր ունեինք համախմբել ողջ հայությանը եւ վերադառնալ մեր ակունքներին: Մեր երկրի անվանումը ծիրանի է, նրա տված ծառը կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Ծիրանը միակ պտուղն է, որը հավասարապես բաժանվում է երկու մասի, դա արդարության նշան է: Մեր հայ ազգի կեսը ապրում է հայրենիքից դուրս, մեր հայրենիքի կեսից ավելին բռնազավթված է: Այս կիսվածությունը նույնպես խորհրդանշական է: Ուզեցինք սա լինի մեր բոլորի ծիրանին, բոլորիս հայրենիքը, բոլորիս քաղաքական հարթակը»:

«Երկիր ծիրանի»-ի հիմնադիրը նաեւ հրապարակեց նոր ստեղծվող ուժի կարգախոսը՝ «Դեպի Արարատ»: «Քաղաքական այս ուժի կարգախոսը լինելու է՝ «Դեպի Արարատ»: Եվ բացի այդ, ծրագրի հենց նախաբանը ներառում է մեր սիրելի գրող Րաֆֆիի «Կայծեր»-ից մի փոքր դրվագ, որը փիլիսոփայությունն է, թե ինչպես մենք պետք է կազմակերպենք մեր կյանքը: Իսկ մեր կյանքը մենք պետք է կազմակերպենք միայն և միայն հենվելով մեր ուժերի վրա: Որևիցե մեկը մեր տեղը մեր կյանքը չի գալու կազմակերպելու»,- ասաց նա:

Ավարտելով իր խոսքը՝ Փոստանջյանն ասաց, որ առաջիկայում նոր ժողով կհրավիրեն, հավանաբար Ստեփանակերտում, որից հետո արտասահմանի հայաշատ քաղաքներում կքննարկեն, թե ինչպես կարող են սփյուռքահայերը մասնակցել հայաստանյան քաղաքական գործընթացներին:

Լրագրողների հարցին ի պատասխան Փոստանջյանը տեղեկացրեց, որ իր կողմից հիմնադրվող քաղաքական ուժում կան իր անդամակցած նախկին ուժի՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7910 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի