Երևան
12 °C
Հայաստանի ռազմական, քաղաքական եւ տնտեսական վերնախավը մարտի 15-ին Մոսկվայում էր: Տրամաբանական է, որ ռուսական կողմի հետ քննարկվել են տնտեսական, քաղաքական եւ անվտանգությանը վերաբերող հարցեր:
Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ արդեն ստորագրվել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին համաձայնագիր: Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքում ՌԴ նախագահն առաջարկել է Հայաստանի հետ առեւտուր անել ազգային արժույթներով: Իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազան գնահատվել է որպես «տարածաշրջանային անվտանգության երաշխավոր»:
Հատկապես վերջին հայտարարությունը հետաքրքրական է, քանի որ նախ այն հնչել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի շուրթերից: Մյուս կողմից, մինչեւ օրս ՌԴ ռազմաբազան համարվում էր միայն Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այս մոտեցումը դրված է 2010 թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազայի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրին կից կնքած նոր արձանագրության հիմքում: Թերեւս նորություն է ռուսական ռազմաբազայի գործառույթներին թեկուզ վերբալ առումով տարածաշրջանային անվտանգության երաշխավոր դիտարկելը: Սա, փորձագետների կարծիքով, ապրիլյան արյունալի իրադարձություններից հետո Ադրբեջանին ուղղված որոշակի մեսիջ է, քանի որ վերջինս, ռազմաճակատում իրավիճակը պարբերաբար շիկացնելով, շարունակում է սասանել տարածաշրջանային անվտանգության հիմքերը:
ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը Վալերի Գերասիմովի հայտարարությունը մեկնաբանում է որպես ռուսական 102-րդ ռազմաբազայի պատասխանատվության գոտու փաստացի ընդլայնում: Այս հայտարարությունը, նկատում է նա մեզ հետ զրույցում, ունի երկակի նշանակություն:
«Մի կողմից Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է պատկերացնել տարածաշրջանային անվտանգության համայնապատկերից դուրս: Սա հասկանալի իրողություն է: Ամեն ինչ այս հարցում փոխկապակցված է: Սակայն, բացի Հայաստանից, տարածաշրջանում կա Լեռնային Ղարաբաղը, որը ՀՀ մաս չի հանդիսանում եւ որի դեմ անցյալ տարի սանձազերծվեցին պատերազմական գործողություններ: Այս իմաստով, Գերասիմովի խոսքերը կարելի է ընկալել որպես ռազմաբազայի պատասխանատվության գոտու յուրօրինակ ընդարձակում դեպի Ղարաբաղ, դեպի տարածաշրջան», - ընդգծում է Սկակովը եւ հավելում, որ հաշվի առնելով տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում ՌԴ ռազմաքաղաքական ու տնտեսական շահերի խորությունն ու շերտերը, բնականաբար, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: «Լարումը շփման գծում աճում է, կողմերը ավելի շատ խոսում են պատերազմից, քան խաղաղությունից ու կայունությունից: Ուստի ՌԴ-ի նպատակն է պահել կայունությունը: Այդ նպատակի իրականացման համար օգտագործվում է հենց այն գործիքակազմը, որը կա ձեռքի տակ», - ասաց Սկակովը:
«Նպատակն է՝ թույլ չտալ ապրիլյան գործողությունների կրկնությունը,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ այդ հայտարարությունների հասցեատերը Բաքուն է:- Բաքուն մինչեւ հիմա հրաժարվում է Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուգում նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից»,- պարզաբանեց փորձագետը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը, լինելով տարածաշրջանում ՌԴ միակ դաշնակիցը, բազմիցս ամենաբարձր մակարդակում դժգոհություն է հայտնել ռուս-ադրբեջանական միլիարդավոր դոլարների հասնող ռազմական գործարքներից: Այս համատեքստում հատկանշական է մինչեւ Պուտինի հետ հանդիպումը եւ Գերասիմովի հայտարարությունը Սերժ Սարգսյանի՝ ՄԳԻՄՕ-ում ելույթի ժամանակ կատարած շեշտադրումը: «Մինչեւ 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն եւ հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության եւ քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության», - ընդգծել էր Սարգսյանը:
Սա թերեւս ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո Հայաստանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի խոսքի տրամաբանական շարունակությունն է: Այդ հանդիպմանը Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ «Ռուսաստանից ձեռք բերված սպառազինությունը» կիրառվեց հայկական կողմի դեմ, իսկ երկրորդ նման սադրանքը կհանգեցնի «լայնամասշտաբ օպերացիայի»: «Ռուսաստանը, հաշվի առնելով հակամարտության գոտում լարված իրավիճակը, բավականին բարդ դրության մեջ է: Այն մի կողմից փորձում է պահել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ մյուս կողմից սանձել Ադրբեջանին եւ փորձել մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները»,- արձանագրում է Ալեքսանդր Սկակովը:
Ըստ Սկակովի դիտարկման՝ Սարգսյան-Պուտին հանդիպումից հատկանշական է նաեւ մեկ այլ հանգամանք, որ ՌԴ ղեկավարը փաստացի առաջին անգամ բաց խոսեց ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների եւ սպասվող քաղաքական տրասնֆորմացիաների մասին: «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանին ՀՀ-ում կատարվող փոփոխությունները հետաքրքրում են հենց երկրի ներքաղաքական կայունության տեսանկյունից: Իսկ այս հանդիպումը ես կգնահատեի որպես Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ մոտեցումների ճշգրտում», - ասաց մեր զրուցակիցը:
Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակը, նշում է Սկակովը, շատ հարցեր է առաջացնում Մոսկվայում: «Ընդդիմության՝ որպես իրական քաղաքական գործոնի բացակայությունը մի կողմից, իսկ մյուս կողմից գործող իշխանությունների բավականին ցածր վարկանիշը հասարակության շրջանում. սա անհանգստացնող երեւույթ է Մոսկվայի համար: Ուստի, ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ այս հանդիպման կարիքը կար՝ առաջին ձեռքից Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար», - եզրափակեց Սկակովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են առաջիկա ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածուների անունները
«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին
Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան
ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին
Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից
Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին
Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ
Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան
Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր
Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ
Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»
Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից
Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ
Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո
Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ
Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ
Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է
Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն
Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ
Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ
Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ
Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը
Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից
Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար
Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ
Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան
Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին
Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին
Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT