Բարձր աթոռներին նստածները երկիրը սարքել են «Իսլամական պետություն». Արարատ Խանդոյան

16/03/2017 schedule22:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը:

Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան: Ընդհանուր առմամբ 46-ից հարցաքննվել է 36 ոստիկան:

Մասնավորապես, այսօր դատարանը լսեց բախումների ժամանակ վնասվածք ստացած 13 ոստիկանի, որոնցից երկուսը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորներ էին: Նրանցից մեկը՝ Արտակ Բարսեղյանը, պատմեց, որ հուլիսի 20-ին ծառայություն էր իրականացնում Խորենացի փողոցում, այդ օրը եղել է ոչ թե ոստիկանական համազգեստով, այլ՝ քաղաքացիական: Դատարանում օպերլիազորը պատմեց, որ դեպքի օրը՝ հուլիսի 20-ի երեկոյան, ժամը 10-ին, ստացած վնասվածքից գլխի աջ հատվածում ծանր վնասվածք է ստացել եւ ուշագնաց եղել: Արթնացել է հիվանդանոցում: Նա ասաց, որ այդ ժամանակ իրարանցում էր, չի նկատել՝ ով է եղել հարվածողը, սակայն վստահորեն պնդեց, որ ծանր առարկան նետվել է ժողովրդի կողմից, ոչ թե ոստիկանների: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հարցին, թե բախումների ժամանակ Խանդոյանին տեսե՞լ է ապօրինի գործողություններ իրականացնելիս, տուժող ոստիկանը պատասխանեց. «Տվյալ օրը ինքը ՊՊԾ գնդում է եղել»: Ոստիկանի այդ պատասխանից հետո թե՛ Խանդոյանը եւ թե՛ դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծիծաղել: «ՊՊԾ գնդում եղբայրն էր (նկատի ունի Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանին)»,- նրան հուշեց դատախազ Հայկ Պետրոսյանը, իսկ Արարատ Խանդոյանը արձագանքեց. «Այդ մեկն էր մնացել, մի հոդված էլ ավելացավ»:

Առավել հետաքրքրական էին 6-րդ վարչության մյուս աշխատակից, օպերլիազոր, գործով տուժող Առաքել Սահակյանի ցուցմունքները: Նրա պատմելով՝ Խորենացիում բախումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում, այն դեպքում, երբ հուլիսի 20-ի բախումները սկսվել են 22:00-ի սահմաններում եւ ավարտվել երկու ժամ անց: Թե ինչ բախումների էր այդ օրը մասնկացել օպերլիազորը՝ լուսադեմին, այդպես էլ պարզել չհաջողվեց: Նա պատմեց, որ լուսադեմի 5-ի բախումների ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել, սակայն չի տեսել, թե ում կողմից է հարվածը եղել եւ ինչով: «Ցավ եմ զգացել, ընկել եմ գետնին, տեղափոխվել եմ հիվանդանոց»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այդ օրը ինքը ծառայություն է իրականացրել քաղաքացիական հագուստով: Ամբաստանյալ Արարատ Խանդոյանը տուժողի եւ մեկ այլ վկա ոստիկանի ցուցմունքներում հակասություններ տեսավ, որին կանդրադառնա առաջիկա նիստերից մեկում:  

Դատարանում հարցաքննված տուժող 13 ոստիկաններից եւ ոչ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածեր իրենց, կամ մեկ այլ ոստիկանի: Տուժողներից Գրիգոր Կոլյանն էլ, ինչպես նկատեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ոստիկանական բառապաշարով էր պատասխանում հարցերին՝ «Ճիշտ այդպես», «ոչ մի կերպ»: Նրա խոսքով՝ երբ քաշքշուկի ժամանակ ցուցարարները իր վահանը քաշել են այդ ընթացքում ծոծորակի շրջանում վնասվածք է ստացել, գիտակցությունը կորցրել է: Նրա խոսքով՝ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, ցանկացել գնալ դեպի գրաված ՊՊԾ գունդ, ինչը ըստ նրա՝ վտանգավոր էր. «Այնտեղ կրակոցներ էին հնչում»,- ասաց տուժողը: Ոստիկանության զորքերի ծառայող Խոջարյան Արթուրն էլ ասաց, որ բախումների հետեւանքով ոտքի շրջանում վնասվածք է ստացել: «Քարը կպավ ոտքիս»,- ասաց նա: Մեղադրող դատախազի ճշտող հարցին, թե ինչո՞ւ էին բախումների ժամանակ ոստիկանները մահականերով հարվածում վահաններին, տուժողը պատասխանեց. «Հոգեբանական ճնշում էինք գործադրում»:

Տուժող ոստիկանների հրացաքննությունից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը առաջարկեց փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը, հետազոտել գործում եղած փաստաթղթերը, որից հետո իրեղեն ապացույցները, տեսանյութերը, հետո հարցաքննել ամբաստանյալ Խանդոյանին, ինչի դեմ դատավարության մասնակիցները չառարկեցին: Այսպիսով՝ դատարանում հետազոտվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին դեպքի վայրի զննությանը, իրեղեն ապացույցներին, տուժողների վնասվածքներին եւ այլն: Նիստի ընթացքում Արարատ Խանդոյանը հայտարարեց, որ տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Նա նշեց, որ հուլիսի 20-ին բախումների ժամանակ կիրառած հատուկ միջոցներից վնասվել է աչքը, դիմել է ՔԿՀ, որտեղից 7 ամիս հետո են միայն արձագանքել: «Ասել են՝ վիրահատություն կլինի, բայց ինչքան ժամանակ հետո, չեմ իմանում, որովհետեւ սա մեր կեղտոտած պետությունն ա: Տականքները նստել են բարձր աթոռներին ու սկսել են երկիրը աղավաղել, երկիրը սարքել են Իսլամական պետություն»,-հայտարարեց Խանդոյանը, նրա հայտարարությունը փորձեց ընդհատել նախագահող դատավորը: Խանդոյանը նաեւ հայտարարեց, որ իր վնասվածքի մասով նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել. «Չեն արել, որպեսզի հաճոյանան իրենց տերերին»,- հայտարարեց Խանդոյանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7977 դիտում

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ