«Ոչ թե Շմայս, այլ Առաքել Մովսիսյան». Առաքել Մովսիսյանը՝ ընտրողներին (տեսանյութ)

Արմավիրի մարզի Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցում այսօր ընտրողների հետ պետք է հանդիպեր ԱԺ պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանը, որը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 6 ընտրատարածքում: Մինչ Մովսիսյանի ժամանելը, դպրոցի աշակերտների ծնողները հրավիրվել էին ինչ-որ ժողովի, որն ավարտվեց ճիշտ այն պահին, երբ դահլիճ մտավ Առաքել Մովսիսյանը:

Դահլիճում ներկա անձանց ճնշող մեծամասնությունը կանայք էին, որոնց առջեւ իր խոսքն այսպես սկսեց պատգամավորի թեկնածուն. «Ո՞նց եք, ոնց որ տրամադրություններդ լավ չի՞: Լավ, շնորհակալ եմ, որ հավաքվաք դահլիճում, որ մենք իրար հետ նորից շփվենք, խոսանք մի քանի բան: Ուզում եմ ձեզ լսեմ, անմիջապես, անմիջական խոսանք: Բոլոր հարցերին պատրաստ եմ պատասխանելու, դուք գիտեք, որ ես պարզ երեսով ձեզ կարում եմ նայեմ, որովհետեւ ինչ խնդիր ունեցել եք, դիմել եք կամ ես նկատել եմ, օգտակար եմ եղել իմ հնարավորության սահմաններում»:

Խոսելով նախորդ ընտրությունների մասին՝ Առաքել Մովսիսյանը հիշեցրեց, որ ինքը համամասնական ընտրակարգով է պատգամավոր ընտրվել, սակայն օգնել է Սեյրան Սարոյանին, որը մեծամասնական ընտրակարգով էր մասնակցում ընտրություններին: «Հիմա ամեն մեկս ռեյտինգային ենք գնացել: Հիմա արդեն իմ խնդիրն է անձամբ, որ մեր տարածքում էն վախտ իրան (Սեյրան Սարոյանին) եմ օգնել, հիմա էլի ՀՀԿ ա, բայց հիմա արդեն իմ խնդիրն ա, իմ տարածաշրջանում, որ էսքան տարիներ ես եմ նայել… հիմա եկել ա էն ժամանակը, որ պտի արդեն ոչ թե Շմայս, այլ՝ Առաքել Մովսիսյան, որ չշփոթեք: Շմայսը գյուղացիների համար, ընտրությունների համար՝ Առաքել Մովսիսյան»,- ասաց պատգամավորի թեկնածուն՝ ակնկալելով, որ հավաքվածները, իր խոսքով, թասիբով կկանգնեն իր կողքին:

Ներկաներից մեկը, որը նախապես մեզ մոտեցել եւ հարցրել էր, թե արդյո՞ք լրագրողի հետ է խոսում, վեր կացավ եւ դիմեց հավաքվածներին. «Այն, որ մեր լավ ու վատ օրերին միշտ մեզ հետ է Առաքել Մովսիսյանը, բոլորս էլ շատ լավ գիտենք: Լրագրող կա այստեղ ես շատ ուրախ եմ դրա համար, մեկ նախադասություն ընդամենը կասեմ՝ շատ կուզենամ, որ պատգամավորների գոնե մեկ տոկոսն իր կատարած գործերով եւ մարդ տեսակով նմանվի Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, մեր ձայնը Առաքել Մովսիսյանին»:

Առաքել Մովսիսյանն անակնկալի եկավ, երբ տեղեկացավ դահլիճում ներկա լրագրողի մասին: «Դուք ո՞ր լրատվությունից եք»,- հարցրեց նա եւ տեղեկանալով, որ «Հայկական Ժամանակ»-ն ենք ներկայացնում, կրկին հարցրեց. «Բա որ գալիս եք, ինչի՞ ինձ տեղյակ չեք պահում, որ դուք իմ ժողովներին մասնակցում եք: Բայց ես չիմանա՞մ, գոնե իմանամ լրատվություն կա, կարողա լրտես լինի, կամ ինչ-որ մի բան»:

Պատգամավորի թեկնածուին պարզաբանեցինք, որ հանրակրթական դպրոցի տնօրենը տեղյակ է մեր այցելության մասին: «Լավ եղավ, որ իմանանք՝ լավ կլինի: Չեք խանգարում, ասեմ՝ իմանաք, չեք խանգարում»,- ասաց Առաքել Մովսիսյանը եւ կրկին դիմեց հավաքվածներին, թե հարց տվեք, հա հարց տվեք:

Ներկաներից մեկը իրենց փողոցի ասֆալտապատման հարցը բարձրացրեց՝ հիշեցնելով, որ նախորդ անգամ նույնպես այդ հարցով է դիմել, սակայն ուղարկված ասֆալտը այլ բակում է օգտագործվել, իսկ իրենց փողոցը շարունակում է անմխիթար մնալ: «Քանի որ մենք հիմա ընտրությունների մեջ ենք, ոչ մի բան չեմ խոստանում: Ինչ էլ որ պետական ծրագրերի մեջ մտնելու է, էն ժամանակ արդեն ծրագրերի, օրենքի տառին համապատասխան կշարժվենք: Բավարարվա՞ծ եք: Դուք էլ եք բավարարվա՞ծ (մեզ նկատի ունենալով)»,- հարցրեց նա:

Առաքել Մովսիսյանի խոսքով՝ ցանկացած խոստում այս փուլում դիտվում է որպես ընտրախախտում: Ի դեպ, մեր ներկայությունը, կարելի էր կարծել, խոչընդոտ հանդիսացավ Առաքել Մովսիսյանի քարոզչության համար, նրա հանդիպումը տեւեց մոտ 10 րոպե, իսկ ամեն միտք արտահայտելուց հետո նա նայում էր տեսախցիկին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
29873 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)