Երևան
12 °C
լուսանկարում՝ աջից. Մարտունի, 16.03.2017 (լուսանկարը՝ Արմինե Քալաշյանի)
Այսօր երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արեւմտյան ցուրտ ճակատ, որի հետեւանքով ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:
Օդերեւութաբանը հայտնեց, որ սրան հաջորդելու է որոշակի դադար, որից հետո՝ մարտի 22-ի ցերեկը եւ 23-ի գիշերը Սեւ ծովի շրջաններից եւս մեկ ցուրտ ճակատ է անցնելու: Այնուհետեւ մարտի 23-ի ցերեկը այս սառը ճակատը նորից մեր տարածքից դուրս է գալու:
«Արդյունքում ստացվում է, որ այսօր երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը Հանրապետության տարածքում կանխատեսվում են տեղումներ, վաղը ցերեկը, մարտի 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը նորից հանրապետության ողջ տարածքում կգրանցվեն տեղումներ: 23-ի ցերեկը կլինի տեղումների դադար»,- հստակեցրեց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ տեղումները լեռնային եւ նախալեռնային գոտիներում կլինեն ձյան կամ թաց ձյան տեսքով, եւ միայն շատ ցածրադիր հովտային գոտիներում (հիմնականում Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներ, Արարատյան դաշտի ցածրադիր գոտի) կլինի ձնախառն անձրեւ եւ անձրեւ:
Օդերեւութաբանն ընդգծեց, որ հավանականություն կա՝ առաջիկա գիշերը ձյուն կտեղա նաեւ Երեւանի բարձրադիր գոտիներում: Արդյո՞ք տեղումներին կհետեւի մառախուղը՝ այս պահին դեռ դժվար է ասել: Ամեն դեպքում, ըստ Սուրենյանի՝ եթե նույնիսկ մառախուղ լինի ցուրտ ճակատի անցման ժամանակ՝ դա չի կարող լճանալ եւ օրերով պահպանվել Երեւանում, ինչպես դա եղավ փետրվարին:
Ինչ վերաբերում է ջերմաստիճանին. ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով: 22-ի ցերեկը նվազումը կշարունակվի 1-2 աստիճանով, այնուհետեւ մարտի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում նորից կբարձրանա այնքան, ինչքան որ նվազել է:
«Արդյունքում վաղը ցերեկը Երեւանում կլինի +8...+10, գիշերային ժամերին՝ -1...+1, իսկ մարտի 24-ից 25-ը ցերեկային ժամերին կլինի մոտ +12...+14, գիշերը դարձյալ -1+1: Այսինքն՝ տաքացումը վերաբերում է ցերեկային ժամերին»,- մանրամասնեց Սուրենյանը:
Մեր հարցին ի պատասխան խոսելով արդեն գրանցված տեղումների մասին՝ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը հավելեց, որ բավականին առատ տեղումներ են գրանցվել՝ որոշ հատվածներում լրացնելով նույնիսկ ամսական նորման:
«Մենք երկու ճակատ ունեցանք՝ մեկը մարտի 16-ին, մյուսը՝ 18-ին: Բավականին առատ տեղումներ ենք ունեցել, հանրապետության առանձին շրջաններում արդեն տեղումների քանակը մոտեցել է ամսական նորմային: Դեռ այսօր ամսի 20-ն է, բայց արդեն նորման լրացված է: Հատկապես Վարդենիսի, Մարտունու հատվածում շատ ուժեղ ձյուն եկավ, տեղումները այս անգամ շատ էին նաեւ Քաջարանում, Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում: Կոտայքի մարզում տեղումները գրանցվել են հատկապես Հրազդան-Ֆանտան հատվածում»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի
Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT