Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեւական դադարից հետո շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում:
Նախ, Լեւոն Ղազարյանի հայրը՝ Միհրան Ղազարյանը, այսօր սպանության գործով ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ: Մինչ այդ տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել Լեւոն Ղազարյանի կինը:
Սպասվում էր, որ այսօր տեղի կունենա արտագնա նիստ, որի ժամանակ պետք է զննվեն դեպքի օրը՝ 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիում կրակոցների հետեւանքով վնասված եւ գործով իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները՝ այդ թվում Երրորդմասցի Լյովիկի «Lexus» մակնիշի ավտոմեքենան: Սակայն նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ որպես իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաների տերերը հրաժարվում են դատարան գալ եւ մեքենաները ներկայացնել: Նրանք պատճառաբանել են, որ դեպքից հետո վնասված մեքենաները վերանորոգել են, որոշներն էլ՝ վաճառել:
Դատավարության մասնակիցները մոտ կես ժամ քննարկում էին վերանորոգված մեքենաները հետազոտելու հետ կապված հարցը:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանն առաջարկեց հետազոտել գործում առկա մյուս իրեղեն ապացույցները. «Այդ մեքենաներն արդեն վերանորոգված են եւ լրացուցիչ ժամանակի վատնում կլինի դրանք հետազոտելը»,- կարծիք հայտնեց մեղադրողը եւ առաջարկեց հետազոտել ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում գտնվող երկու ավտոմեքենաները: Խոսքը վերաբերվում է Երրորդմասցի Լյովիկին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենային եւ ՎԱԶ 21-07-ին: Այս մեքենայով ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) 2015 թվականի մարտի 4-ին դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի մոտ:
Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանն էլ երկու լուծում առաջարկեց՝ կամ պետք է մեղադրողը հրաժարվի, որ տվյալ մեքենաները հանդիսանում են իրեղեն ապացույց, կամ պետք է ըստ ընթացակարգի այդ մեքենաները հետազոտվեն: «Ես այդ իրեղեն ապացույցն ուզում եմ տեսնել եւ հետազոտել, որպեսզի հասկանանք, թե իրեղեն ապացույցները կրո՞ւմ են արդյոք այն հետքերը, որոնք ուժով ճանաչվել են ապացույց, եթե չեն կրում, ուրեմն իրեղեն ապացույց չեն կարող ճանաչվել: Գոյություն ունի քրեական դատավարության օրենսգրքի հստակ կարգավորում` եթե դա իրեղեն ապացույց է, պետք է հետազոտվի: Իսկ եթե մեղադրողը պնդում է, որ դրանք իրեղեն ապացույցներ են, ուրեմն ես պնդում եմ, որ ես անձամբ` որպես պաշտպանական կողմի ներկայացուցիչ, պետք է դրանք հետազոտեմ»,- հայտարարեց Սահակյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ դեմ չէ, որպեսզի այդ վերանորոգված ավտոմեքենաները չհետազոտվեն: «Հարգելի դատարան, ես գտնում եմ, որ այդ մեքենաները տերերին են տրվել օրենքով սահմանված կարգով, որովհետեւ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ավտոմեքենաները, որպես անձնական օգտագործման առարկաներ, իրեր կարող են քրեական գործով մինչեւ վերջնական որոշման կայացումը հանձնվել: Հետեւաբար, այս փուլում պետք է հաշվի առնել այն ապացույցները, որոնք նախաքննության ընթացքում ձեռք են բերվել եւ դատարանում հետազոտվել են»,- ասաց Երեմ Սարգսյանը: Լուսինե Սահակյանը, սակայն պնդեց, որ պաշտպանական կողմը պետք է հետազոտի իրեղեն ապացույց ճանաչված եւ արդեն վերանորոգված ավտոմեքենաները:
Մինչ կողմերը քննարկում էին ավտոմեքենաները հետազոտելու պայմանները սպանված քրեական հեղինակության Երրորդմասցի Լյովիկի հայրը՝ Միհրան Ղազարյանը, հայտարարեց՝ ի՞նչ է տալու կողմերին, եթե հետազոտվեն կալանավայրի դիմաց կանգնած մեքենաները: «Եթե 83 փամփուշտ է հայտնաբերվել, որից 63-ը գտնվում են տուժողների մարմինների մեջ, բա մնացածն ի՞նչ են եղել: Ժամավաճառությամբ չի կարելի զբաղվել, մարդկային խիղճը կորցրել են»,- ասաց նա: Այս հայտարարությունից հետո ամբաստանյալ Ծըգլն արձագանքեց. «Մենք պետք ա ասենք, որ խիղճը կորցրել են»: Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ դիտողություն արեց դատավորին, որ նա տուժողի իրավահաջորդին պետք է անհապաղ տեղեկացներ, որ դատավարության կողմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելն ունի համապատասխան քրեական հետեւանք: Դատավորն էլ, «խորհուրդ» տվեց դատական նիստի կարգն ապահովել: «Դահլիճից դուրս ինչ ուզում եք արեք»,- հայտարարեց Գաբրիելյանը:
Երկար բանավեճից հետո, դատավոր Արտուշ Գաբրիելյանն առաջարկեց իրեղեն ապացույց ճանաչված 2 մեքենաները բերել եւ հետազոտել դատարանի բակում, ինչն առաջացրեց ամբաստանյալների ու նրանց պաշտպանի դժգոհությունը: «Չի կարելի մեքենաները տեղափոխել այստեղ, որովհետեւ տեղափոխվելու արդյունքում իրեղեն ապացույցն իր նշանակությունը կորցնելու է: Պետք է արտագնա նիստ անցկացնել եւ մեքենաները զննել հատուկ պահպանվող տարածքում»,- նկատեց Լուսինե Սահակյանը:
Սակայն դատավորը հայտնեց, որ չի կարող ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապահովել ամբաստանյալների անվտանգությունը: «Ես որեւէ խնդիր չեմ տեսնում գնալու հետ կապված, եթե գնում ենք էնտեղ, ապա ամբաստանյալները պետք է էնտեղ չգտնվեն: Ես չեմ կարող նրանց անվտանգությունն ինձ վրա վերցնել: Եթե համաձայն եք, ուրեմն կգնանք առանց ամբաստանյալների»,- ասաց դատավորը: Լուսինե Սահակյանը դատավորին հիշեցրեց քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, համաձայն որի՝ դատական նիստը՝ այս դեպքում արտագնա, առանց ամբաստանյալների չի կարող լինել:
«Ես չեմ գնա էդ ռիսկին եւ նրանց չեմ տանի»,- պնդեց դատավորը եւ ի վերջո որոշում կայացրեց` համապատասխան միջոցներ ձեռնարկել մեքենաները դատարանի բակ բերելու համար:
Նկատենք, որ արդեն մի քանի նիստ է՝ դատարանը չի կարողանում կազմակերպել իրեղեն ապացույց ճանաչված մեքենաների հետազոտումը տարբեր պատճառներով: Երեք շաբաթվա ընթացքում դատավորը փաստորեն չի կարողացել համապատասխան գրություններ ուղարկել նախօրոք ամբաստանյալների անվտանգության հարցը լուծելու համար:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 12:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա
Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան
Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի
Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT