Երևան
12 °C
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում անհանգիստ են: Դաշինքը երկու թեւ ունի`քաղաքական եւ ռազմական: Քաղաքական թեւի ներկայացուցիչները կարողանում են Բաբայանի ձերբակալությունը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում եւ հիմնավորել դա: Ռազմական թեւի ներկայացուցիչների խոսքը բավական անհոդաբաշխ է:
ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն, օրինակ, պատասխանելով «Փաստ»-ի հարցին, թե արդյո՞ք ձերբակալությունը քաղաքական հետապնդում է Բաբայանի նկատմամբ ասել է. «Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում: Կարո՞ղ է Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են»:
Նման հարցադրումներն իրենց տրամաբականական շարունակությունն են ունենում: Օրինակ, երբ ասվում է՝ կարող է՞ սամալյոտ էր խփում, շարունակությունը ենթադրում է` իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե այդ «սամալյոտը» Սերժ Սարգսյանին տեղափոխելիս լիներ:
Կամ երբ ասվում է` կարող է՞ Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են, շարունակությունը ենթադրում է, որ Օսկանյանն ու Րաֆֆին կրակող չեն, բայց Օհանյանը եւ դաշինքի ռազմական թեւի մնացած բոլոր ներկայացուցիչները կրակող են, նրանցից ավելի կրակող չի լինում:
Նույն հարցազրույցում, հարցին` հիմա ինչ եք անելու, նախկին փոխնախարարը պատասխանում է. «Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք»: Նման բովանդակությամբ պատասխանը լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, որ խոսքերի հեղինակը չի բացառում նաեւ իր ձերբակալությունը եւ պատրաստ է անգամ հանձնվել:
Դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «1in.am»-ի հարցազրույցում մեկնաբանելով Բաբայանի ձերբակալությունը ասում է, որ դա խորը արմատներ ունի եւ սկսում է խոսել ազատագրված տարածքների վերադարձից: Ըստ Հակոբյանի, որեւէ պետական պաշտոնյա իրավունք չունի նույնիսկ մտածել այդ հողերը վերադարձնելու մասին, դա դավաճանություն է, որը չի ներվում:
Հակոբյանը դիմում է իշխանություններին. «Ես եւ իմ համախոհները չենք ուզում, որ որեւէ մեկից արյուն կաթի, թող մեզ չտանեն դրան, մենք առաջին դեմն ենք դրա, բայց իրավիճակ է ստեղծվում... իշխանությունը գիտի, ես որպես մարդ, որպես Հակոբյան Սմբատ իմ կենսագրության մեջ բազմիցս ապացուցել եմ, որ հայի տեսակն եմ, հզոր պետության, լավ իշխանության, օրենքի գերակայության կողմնակից եմ, էսօր պետք չի, որ ինչ-որ մեկը ինձ ազգի կամ պետության դավաճան համարի»,-ասում է նա: Ինչո՞ւ պետք է Սմբատ Հակոբյանին որեւէ մեկը պետական դավաճան համարի, ինչո՞ւ է նա պաշտպանվում:
Հետախույզ Վովա Վարդանովը այսօր տարբեր ԶԼՄ-ներում մեկնաբանելով Սամվել Բաբայանի պատվերով «Իգլա» բերելու լուրը ասում էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա երկու բան կարող է նշանակել. «կամ մարդիկ 90-ականների ֆիդայական մղումներով ուզում են գնալ սահման պաշտպանել, կամ տեռորիստական նպատակներով է բերվել»:
Հետախույզի համար ԱԱԾ հաղորդագրությունը արժանահավատ չէ, քանի որ, ըստ նրա, նման դեպքերում ավելի ճիշտ է ոչ թե միանգամից ձերբակալել այդ անձանց ու աղմուկ հանել, այլ թողնել, որ նրանք տեղաշարժվեն, ստուգեն նրանց, պարզեն նպատակները: Մենք չգիտենք, սակայն, ԱԱԾ-ն երբ է «ԻԳԼԱ»-ի մասին օպերատիվ տեղեկություն ստացել, ուրիշ ինչ տեղեկություններ է ստացել, որքան ժամանակ է թողել, որ մարդիկ տեղաշարժվեն, քանի ամիս է ստուգել եւ նպատակների մասին ինչ է պարզել:
Վարդանովը նաեւ նշում է, որ այդ զենքով առաջին դեմքերի ինքնաթիռներ խոցելը այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ նրանց ինքնաթիռի կողքից զինվորական ուղղաթիռ է թռչում եւ հրթիռը չեզոքացնում։
2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբին նվիրված ասուլիսում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը պատմում էր, որ խումբը քննարկել է նաեւ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու տարբերակը:
«Քննարկել է կոնկրետ տեղը, թե որտեղից է դա հնարավոր իրականացնել՝ իհարկե «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքների մասին է: Մենք այդ տարածքը ուսումնասիրել ենք, կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս, թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում և հասանելի է»,-ասաց Համբարձումյանը:
Վերջինս նաեւ ասաց, որ դա պետք է տեղի ունենար դեկտեմբերի 1-ին, երբ Սերժ Սարգսյանը մեկնելու էր Իլհամ Ալիեւի հետ հանդիպման: Հինգ օր առաջ, սակայն, նոյեմբերի 25-ին խումբը վնասազերծվեց:
Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն ու նրա դաշնակիցները ծրագրում էին մարտի 27-ին ինչ-որ գործողություն իրականացնել: Որեւէ պաշտոնական տեղեկություն կամ մամուլի արտահոսք այս մասին չկա: Տեղեկություն չկա նաեւ այն մասին, թե արդյո՞ք մարտի 27-ին Սերժ Սարգսյանը որեւէ տեղ պետք է մեկնի: Ամեն դեպքում, առեղծվածային ամսաթվից 5 օր առաջ Բաբայանի ձերբակալությունը հետաքրքիր զուգադիպություն է:
Բոլորը արձանագրեցին, որ «Ժամանակ» թերթին իր աղբյուրները հայտնել էին, որ «Սասնա ծռեր-2» նախապատրաստելու համար ԱԱԾ-ն Սամվել Բաբայանին ձերբակալելու է: Լուրը տպագրվել էր թերթի երեկվա համարում. նույն օրն էլ Բաբայանը ձերբակալվեց:
Մոտ տասը օր առաջ նույն թերթի աղբյուրները հայտնել էին, որ փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ «Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական եւ իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»,-գրել էր թերթը:
Նկարագրվող օպերացիան, ինչ խոսք, անհամեմատելի է ՊՊԾ գնդի գրավման հետ, եւ ենթադրում է շատ մեծ թվով մարդկանց ներգրավվածություն: Դժվար է ասել՝ ինչ կապ կա այս տեղեկատվության եւ այսօրվա հարցազրույցում Սմբատ Հակոբյանի հետեւյալ հայտարարության միջեւ. «Սամվել Բաբայան-Սեյրան Օհանյան տրամաչափը այնքան խոշոր է, որ երբեք պետք չի ոչ գործունեության ընթացքի, ոչ ծրագրերի, ոչ էլ որեւէ պարագայում համեմատել «Սասնա ծռեր» գոծողության հետ»:
Մի բան պարզ է. առաջիկայում կամ զանգվածային ձերբակալություններ են լինելու կամ`զանգվածային գործողություններ: Երրորդ տարբերակը` կողմերի միջեւ փակ դռների ետեւում հնարավոր հաշտությունը, թեեւ լավագույն լուծումը կլիներ, բայց այս պահին անհավանական է թվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT