Երևան
12 °C
Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու Արգամ Աբրահամյանն այսօր կոպտագույն կերպով խախտել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Բանն այն է, որ Արտաշատի հրապարակում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքից առաջ՝ հրապարակում 5 մետր քառակուսին գերազանցող քարոզչական պաստառներ էր փակցվել Արտաշատի մշակույթի տան, «Արտաշատ» առեւտրի կենտրոնի պատերին: Առեւտրի կենտրոնի վրա, որը կապվում է հենց Աբրահամյանի ընտանիք հետ, լայնությամբ պարզված պաստառով գովազդվում էր Արգամ Աբրահամյանը, իսկ մշակույթի տան վրա Արգամ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուղղահայաց պաստառներն էին փակցված: Մի վերամբարձ կռունկի վրա էլ մոտ 20 քառակուսի մետր մակերեսով պաստառ էր պարզվել, որը հանրահավաքից հետո արագ իջեցվեց:
Armtimes.com-ի տեսախցիկը նաեւ ֆիքսեց, որ հանրահավաքի ավարտից հետո որոշ պաստառներ եւ դրոշներ տեղափոխվեցին քաղաքապետարան, իսկ հրապարակի տարածքն ամբողջությամբ պատված էր «Ծառուկյան» դաշինքի եւ ԲՀԿ-ի թղթե դրոշակներով: Նմանատիպ դրոշակներ նկատեցինք նաեւ Արտաշատի քաղաքային այգու աղբամանների մեջ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը, որը սահմանում է քարոզչական պաստառների կիրառման կարգն ու ձեւը, հստակ ամրագրում է, որ «հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են փակցվել միայն՝ ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առեւտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի եւ տաքսու) վրա կամ դրանց ներսում»:
Նույն հոդվածի 6-րդ կետն էլ սահմանում է, որ «Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով
Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան
Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին
Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ
Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա
Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան
Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի
Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT