Երևան
12 °C
ՕՐՕ դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության պատճառների եւ հիմքերի շուրջ չեն դադարում վարկածներ շրջանառվել:
Ազգային անվտանգության ծառայությունը, հիշեցնենք, մարտի 22-ին ձերբակալեց Բաբայանին Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալված եւս երկու անձինք, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով:
Արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ «Իգլա» տեսակի զենքը նախատեսված է օդային թիրախ ոչնչացնելու համար. մասնավորապես շատ հարմար է ինքնաթիռ կամ ուղղաթիռ խոցելու համար: Օրինակ, 2014թ. ադրբեջանական կողմը հենց «Իգլայով» էր խոցել ուսումնավարժական թռիչք իրականացնող արցախյան ուղղաթիռը: Եթե ապացուցվի, որ Բաբայանն իսկապես առնչություն է ունեցել այդ «Իգլան» Հայաստան տեղափոխելու հետ, ապա դա կնշանակի, որ նա այն ձեռք էր բերել ինքնաթիռ կամ ուղղաթիռ խոցելու համար կամ միգուցե կոմերցիոն նպատակներով: Ամեն դեպքում դա այն զինատեսակն է, որը մասնավոր անձը չի կարող ձեռք բերել. մեր երկրում այն ձեռք բերելու իրավունք ունի պետությունը, բանակը: Հակառակ պարագայում դա, մեղմ ասած, ապօրինություն է: Սամվել Բաբայանը հերքում է, որ առնչություն ունի այդ զինատեսակի ձեռքբերման ու ներմուծման հետ:
Այս օրերին Բաբայանի ձերբակալության եւ «Իգլայի» ձեռքբերման շուրջ շրջանառվող ամենահիմնական վարկածն այն է, որ իբրեւ թե դրանով պետք է խոցվեր Սերժ Սարգսյանի ուղղաթիռը: Ոչ թե ինքնաթիռը, այլ ուղղաթիռը: Բանն այն է, որ այդ ինքնաթիռն ունի ավելի ուժեղ պաշտպանություն, եւ դրան խոցելը դժվար է: Իսկ ուղղաթիռի անվտանգությունն ավելի քիչ է ապահովված: Ուղղաթիռով ՀՀ պաշտոնյաները, մասնավորապես Ս. Սարգսյանը երբեմն Արցախ կամ Սյունիք են մեկնում: Նույն տեղեկությունների համաձայն՝ Սարգսյանն այս օրերին պատրաստվում էր Արցախ մեկնել: Եվ ԱԱԾ-ն տեղեկություններ կամ կասկածներ է ունեցել, որ «Իգլան» կարող է օգտագործվել հենց այդ ժամանակ՝ մինչեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները: Ահա թե ինչու է մինչեւ ընտրությունները ձերբակալել Ս. Բաբայանին: Հակառակ պարագայում կսպասեին ընտրություններից հետո, որպեսզի գործը նախընտրական նման հնչեղություն չստանար ու Բաբայանի կողմից ղեկավարվող ՕՐՕ դաշինքին քաղաքական դիվիդենտներ չբերեր:
Իմիջիայլոց նշենք, որ Ս. Բաբայանը այն անձն է, որի դեպքում հնարավոր է նման վարկածներ շրջանառել, եթե, իհարկե, դեպքը իրականություն չէ: Եվ հանրությունն ինչ-որ առումով կարող է դրան հավատալ: ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ նրան շատ բռնություններ են վերագրվել: Ընդհուպ մինչեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձ իրականացնելը, որի պատճառով Բաբայանը ավելի քան 4 տարի բանտ նստեց: Իսկ նախընտրական այս օրերին Ս. Բաբայանի հնչեցրած կոշտ՝ «արյունահեղություն կլինի», «դիմացինն էլ կկրակի» եւ նման այլ հայտարարությունները կարծես թե նրա նկատմամբ նման գործ հարուցելու ֆոն են ստեղծում: Բայց եթե, օրինակ, ԱԱԾ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին ձերբակալեր «Իգլա» ներկրելու եւ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով, հանրությունը պարզապես դա լուրջ չէր համարի:
Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից չկարողացանք տեղեկություն ստանալ՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է այս օրերին, միգուցե հենց այսօր Արցախ մեկնել: Այդ հարցին չպատասխանեց նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, թե Ստեփանակերտում ապրիլյան պատերազմի տարելիցի օրերին հատուկ միջոցառումներ չեն պլանավորում, բայց մարդիկ կհիշեն այդ օրն ու հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին: Նա չբացառեց, որ Հայաստանից էլ հյուրեր կունենան: Իսկ արդյոք Սերժ Սարգսյանն այս օրերին Արցա՞խ է գալու: «Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել: Եթե նման այց լինի, կտեղեկացնենք»,- պատասխանեց նա:
Եթե ընդունենք, որ իսկապես, Ս. Բաբայանը «Իգլա» է ներմուծել ու պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել, արդյո՞ք նա այն մարդն է, որը չէր մտածի, որ անվտանգության ծառայությունները դա կբացահայտեն: Չէ՞ որ ինքը, որպես ՀՀ-ում քաղաքական գործունեություն իրականացնող, որպես իշխանություններին դեմ կանգնած, ընդդիմադիր դաշինք ղեկավարող, ավելին՝ Սերժ Սարգսյանի հետ հնուց խորը տարաձայնություններ ունեցող գործիչ, գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Նրա ամեն քայլը, ամեն խոսակցությունը հսկվում է: Նման պայմաններում նա ինչպե՞ս պետք է պլանավորած ահաբեկչությունը ավարտին հասցներ: «Դա աբսուրդին շատ մոտ բան է, եւ չեմ հավատում, որ պատերազմի ժամանակ արդյունք ունեցող, պետական մտածելակերպ ունեցող հրամանատարը կարող էր սեփական երկրում զենք կիրառեր»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:
Վերջինս համոզված է, որ Հայաստանի իշխանությունները, Բաբայանին ձերբակալելով, պարզապես ճնշում են գործադրում նրա ղեկավարած ՕՐՕ-ի նկատմամբ: «Այո, նա իրականում այդ դաշինքի ղեկավարն էր: Եվ ճիշտ չէ, որ ասում են, թե ստվերային կերպով է ղեկավարում»,- ասաց նա: Բադասյանը գտնում է, որ ՕՐՕ-ն ընտրություններին մասնակցող այն ուժն էր, որի վրա իշխանություններն ազդեցություն չունեին, եւ որը Սերժ Սարգսյանի հետ որեւէ պայմանավորվածություն չուներ: Ու այդպիսով վտանգ էր ներկայացնում իշխանությունների համար: Եվ որպեսզի հնչեղ լիներ Ս. Բաբայանին ձերբակալելը կամ ՕՐՕ-ին ճնշելը վատ չընդունվեր, Վ. Բադասյանը կարծում է, որ հորինեցին այդ ամենը: Իսկ ինչ վերաբերում է «Իգլա» զենիթահրթիռային համալիրին, ապա, Բադասյանի խոսքերով՝ անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ հայկական բանակը զինտեխնիկայի պակաս ունի: «Այսօր ամեն մեկն էլ, ով նման կալիբր ունի, փորձում է զինտեխնիկա գտնել: Մեկը ես, վերջին մեկ տարվա մեջ միջամտել եմ, որ զենք-զինամթերքի ներկրում լինի: Եվ եթե Ս. Բաբայանը փորձել է «Իգլա» ձեռք բերել, միգուցե նույնն էլ նա է արել, քանի որ դրա կարիք կա: Եվ եթե բերել է, ուրեմն հալալ լինի»,- հայտարարեց Բադասյանը:
Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում 2 դի է հայտնաբերվել
Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է
Մեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրավոր
Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը. նույնից շնորհվել է նաև Ալիևին
Մոտենում է հերթական ցիկլոնը, որը Հայաստանի տարածքում կպտտվի 5 օր. ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. գլխազարդն իրականում խաչի տեսքով է
Մալիի պաշտպանության նախարարը սպանվել է
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. վարչապետը ներկա է գտնվել բացմանը
Պլանային ջրանջատում Կապանի մի շարք հասցեներում
Իրական Հայաստան. վարչապետը ցույց է տվել Սարիգյուղից Կիրանց տանող ճանապարհն ու 16 մլն-ի ծրագրով կառուցված տները
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ
Հաջորդ կանգառը՝ Խաշթառակ. վարչապետը ծանոթացել է նոր կառուցված կամուրջներին. տեսանյութ
Ու որևէ մեկն ուզում է ասել, որ Հայաստանի Հանրապետությունի չի՞ ծաղկում. Փաշինյան
Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր
Բռնnւթյունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. Փաշինյանը՝ Թրամփի ներկայությամբ միջադեպի մասին
Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը. Նիկոլ Փաշինյան
Ահաբեկչություն Կոլումբիայում. զոհվել է 14 մարդ, կան տուժածներ. տեսանյութ
Սա էլ Իծաքար-Գանձաքար խոստացված ավտոճանապարհը, որն իր պատմության ընթացքում ասֆալտի «երես չէր տեսել». վարչապետ
Չինչին բնակավայրն իր պատմության մեջ երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարտունիում բախվել են մեքենաներ. կա տուժած
Չինչինի 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որ երբեք ասֆալտապատ չի եղել, ասֆալտապատվել է․ վարչապետ
Քաղաքացու օրը, այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշայինները
Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Քասախում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրավոր
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վազգեն Թևանյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին
Քաոս և կրակոցներ Վաշինգտոնում թղթակիցների հետ ընթրիքի ժամանակ. Թրամփը, առաջին տիկինն ու Վենսը տարհանվել են
Հերթի մեջ երկար ե՞ք մնացել․ վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների հոսքը չի դադարում․ տեսանյութ
Մահվան դալալները ձախողվեցին հերթական անգամ․ ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում նրանց իրենց տեղն են ցույց տալիս
Ոստիկաններն ապահովում են կարգը, փրկարները՝ հերթապահում․ լուսանկարներ
Վարչապետը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ
Արաղչի-Ասիմ Մունիր հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT