Ռուսաստանում պարզել են ԱԺ ընտրությունների առաջատարներին՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ԵԼՔ

28/03/2017 schedule15:00

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնն այսօր հրապարակել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին հանրապետությունում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի եւ քաղաքական ուժերի ու պատգամավորության թեկնածուների վարկանիշի վերաբերյալ երկու փուլով անցկացված հարցման արդյունքները։ «Շանթ» հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցումների առաջին փուլն իրականացվել է փետրվարի 22-26-ին, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 17-24-ին։ Հարցմանը մասնակցել է Երեւանի եւ մարզերի 1600 բնակիչ։ Վիճակագրական հնարավոր սխալը չի գերազանցում 3.5 տոկոսը:

Կենտրոնը արձանագրում է, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին կարելի է արձանագրել ընդհանուր մթնոլորտի խիստ քաղաքականացում. ազգաբնակչության երեք քառորդը հետեւում է քարոզարշավին (75 տոկոս), հիմնական թեման նախընտրական իրարանցումն է: Միեւնույն ժամանակ, բարձրացել է անորոշության մակարդակը՝ հարցվածների ավելի քան 40 տոկոսը դեռեւս ընտրություն չեն կատարել կամ պատրաստ չեն այդ մասին խոսել: Երկրում տիրող իրավիճակի մասին տրվող գնահատականների ծայրահեղությունն ուժգնանում է հարցին՝ գո՞հ են, թե՞ դժգոհ երկրում տիրող իրավիճակից, հարցվածների մեծամասնությունը՝ 55 տոկոսը, պատասխանել է, որ «միանշանակ դժգոհ է», 27 տոկոսը տվել է «ամենայն հավանականությամբ դժգոհ եմ» պատասխանը․ 16 տոկոսը ասել է, թե «ամենայն հավանականությամբ գոհ» է եւ և միայն 1 տոկոսն է միանշանակ ասել, որ «միանգամայն գոհ է» երկրում տիրող իրավիճակից։ Հարցվածները նշել են, թե իրավիճակը երկրում գնալով վատանում է (37 տոկոս), 32 տոկոսը կարծում է, որ իրավիճակը չի փոխվում, եւ միայն 10 տոկոսն է տեսնում դրական փոփոխություն:

Հարցման երկրորդ փուլի արդյունքների համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 80 տոկոսը վստահաբար ասել է, որ մասնակցելու է ԱԺ ընտրություններին, «ամենայն հավանականությամբ» պատասխանը տվել է 11 տոկոսը։ Ընտրություններին վստահաբար չի մասնակցելու հարցվածների 4 տոկոսը, «ամենայն հավանականությամբ չեմ մասնակցելու» պատասխանը տվել է 3 տոկոսը։ Երկու տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցման առաջին փուլում պատկերն այսպիսին է եղել․ վստահաբար կմասնակցեմ՝ 72 տոկոս, «ամենայն հավանականությամբ կմասնակցեմ»՝ 14 տոկոս, «հաստատ չեմ մասնակցի»՝ 6 տոկոս, «ամենայն հավանականությամբ չեմ մասնակցի»՝ 4 տոկոս, «դժվարանում եմ պատասխանել»՝ 3 տոկոս։

«Ներկայացված քաղաքական ուժերից որ մեկի օգտին, ամենայն հավանականությամբ, կքվեարկեիք Ազգային ժողովի ընտրություններում, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի օրը հարցին» ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45 տոկոսը առաջին փուլում նշել է «Ծառուկյան» դաշինքը, 33 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությունը, 6 տոկոսը՝ «Ելք» դաշինքը, 4 տոկոսը ՀՅԴ-ն, 3 տոկոսը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, 2 տոկոսը՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, եւս 2 տոկոսը՝ ՀԱԿ-ՀԺԿ-ն, եւս 2 տոկոսն էլ՝ Կոմկուսը եւ վերջապես՝ 2 տոկոսը Ազատ դեմոկրատներին։
Այնինչ՝ հարցման երկրորդ փուլում արդյունքները զգալիորեն փոխվել են եւ ունեն հետեւյալ պատկերը․ Ծառուկյան դաշինք՝ 41 տոկոս, ՀՀԿ՝ 39 տոկոս, Ելք՝ 8 տոկոս, ՀՅԴ՝ 4 տոկոս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք՝ 3 տոկոս, Հայկական վերածնունդ՝ 3 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ՝ 1 տոկոս, Կոմկուս՝ 1 տոկոս, Ազատ դեմոկրատներ՝ 1 տոկոս։

Սրանք հարցման հավասարակշռված արդյունքներն են։ Ներկայացված տվյալները արտահայտում են այն քաղաքացիների կարծիքները, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին եւ արդեն որոշում են կայացրել, թե որ ուժին են ընտրելու։ Այս տվյալների հիման վրա՝ ՀԿՈՒՀԿ-ն արձանագրում է, որ «Ծառուկյան» դաշինքը թուլացրել է դիրքերը, ՀՀԿ-ն բարելավել է դիրքերը, իսկ «Ելք» դաշինքը երկրորդ փուլի հարցման ժամանակ եւս բարելավել է դիրքերը եւ ի զորու է հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը։

Այնուամենայնիվ, գալիք ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցությունների, այլ ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուների օգտին, այսպես կոչված վարկանիշային ընտրակարգով: Եթե հաշվարկվեն կուսակցությունների վարկանիշերն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածուների ունեցած աջակցության, ապա Հայաստանի հանրապետական կուսակցությունը զբաղեցնում է առաջին տեղը: Հավասարակշռված տվյալների հիման վրա, երբ կուսակցությունների եւ դաշինքների վարկանիշները հաշվարկվում են ընտրություններին մասնակցողների եւ կողմնորոշվածների թվից, հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին հայտնած նախապատվությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրորդ փուլի արդյունքներով հավաքում է 44 տոկոս, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս, «Ելք»-ը՝ 6 տոկոս, ՀՅԴ-ն՝ 5 տոկոս, «Հայկական վերածնունդ»-ը՝ 4 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ-ն՝ 2 տոկոս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը՝ 2 տոկոս, Ազատ դեմոկրատները՝ 1 տոկոս, Կոմկուսը՝ 1 տոկոս։

Այս տվյալների հիմա վրա ՀԿՈՒՀԿ-ն արձանագրում է, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից 5 տոկոսով ընտրական անցումային շեմը հաղթահարում է ՀՅԴ-ն, ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում «Ելք» դաշինքը եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը: Ըստ կենտրոնի՝ խիստ քաղաքականացված տրամադրությունների բարձր մակարդակը եւ դեռևս որոշում չկայացրած մեծ թվով ընտրողների փաստը վկայում են ընթացիկ վարկանիշային դասավորվածության հնարավոր փոփոխականության մասին:

Միաժամանակ, պարզվել է, որ ընտրողների 79 տոկոսը որեւէ քաղաքական ուժի ընտրելիս առաջնորդվելու է այն ներկայացնող գործչի հանդեպ վստահության հանգամանքով։ Ըստ այդմ, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ներուժը հիմնվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահության մակարդակով։ Նրան դրական է վերաբերվում է հարցվածների 87 տոկոսը, բացասաբար՝ 10 տոկոսը։ Հանրապետական կուսակցությանը մեծ աջակցություն է ցուցաբերում վարչապետ Կարեն Կարապետյանը, որի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 84 տոկոսը, բացասական՝ 11 տոկոսը։ Ելք» դաշինքը նույնպես ուժեղ առաջնորդ ունի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Նրան դրականորեն է վերաբերվում հարցվածների 59 տոկոսը, բացասաբար՝ 30 տոկոսը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11945 դիտում

Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է