Ազատություն Սամվել Բաբայանին. Ազատության հրապարակում մեկնարկել է «ՕՐՕ» դաշինքի հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքը: Մինչ այս պահը հրապարակում երգ-երաժշտություն էր հնչում: Հանրահավաքի մասնակիցները իրենց ձեռքին ունեն ինչպես տարբեր մարզերի եւ քաղաքների անվանումներով ցուցանակներ, դրոշներ, այնպես էլ պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Ազատություն Սամվել Բաբայանին»:

Հիշեցնենք, որ «ՕՐՕ» դաշինքի «ստվերային» համակարգող Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այսօր հրավիրված հանրահավաքը կրում է «Հերիք է հանդուրժել անարդարությունը, հերիք է հանդուրժել թալանը, ազատություն Սամվել Բաբայանին եւ մյուս քաղբանտարկյալներին» կարգախոսը: Սա, ըստ էության, դաշինքի առաջին այսպիսի մեծ հավաքն է:

Ընդգծենք, որ ըստ Երեւանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման՝ հանրահավաքից հետո նախատեսվում է երթ՝ հետեւյալ երթուղով. Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: 

Հանրահավաքը վարում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Հավաքի սկզբում վերջինս հայտարարեց, որ իշխանությունները խոչընդոտներ են հարուցել «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչների առջեւ՝ մարզերից Երեւան հասնելու հարցում: Չնայած դրան, ըստ նրա, իրենց համակիրները հաղթահարել են արգելքները: 

«Հայստանում իրավիճակը պետք է փոխվի, Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա»,- հայտարարեց Մարտիրոսյանը: Հանրահավաքում, բացի «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից ելույթներ ունեցան նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը, ապրիլյան պատերամի մասնակից Մանվել Մանուկյանը: 

Վերջինս կոչ արեց միանալ պայքարին՝ վստահեցնելով, որ սա հաղթական պայքար է լինելու, պայքար նաեւ այն ընկերների համար, որոնք իր պես հնարավորություն չունեցան տուն հասնել եւ գրկել իրենց ծնողներին:

Հանրահավաքում մեկ հանպատրաստից ելույթ հնչեց: Զոհված զինծառայողներից մեկի մայրը հաթակ բարձրացավ եւ գովելով Սեյրան Օհանյանին, պատմեց, թե ինչպես է Պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանը հրաժարվում ընդունել, լսել իրեն:

Այս տեսարանից եւ խոսքերից հուզվեց Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Վերջինս գրկեց սեւազգեստ տիկնոջը, նրա հեռախոսահամարը վերցրեց՝ խոստանալով կապվել հետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4100 դիտում

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի,այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա. տեսանյութ

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան

Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով

Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ

«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ

Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ

Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն դրամը