Երևան
12 °C
2018-ին նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պաշտպանության նախարարը լինել: Դա կլինի երրորդ անգամը նրա կենսագրության մեջ. Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է եղել 1993-1995 եւ 2000-2007 թվականներին:
Շաբաթ օրը Արցախում ունեցած ելույթում Սարգսյանը ուղիղ տեքստով ասել է, որ նման ցանկություն ունի: «...Այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել»,- ասել է Սարգսյանը:
Բնականաբար, նա նկատի չունի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին: Եթե նույնիսկ հաղթանակի դեպքում Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, նա զարգացում ապահովողն է լինելու: Պաշտպանություն կազմակերպողը Սերժ Սարգսյանն է, իսկ պաշտպանություն կազմակերպելու համար պաշտպանության նախարարից ավելի արդյունավետ պաշտոն գոյություն չունի:
Սերժ Սարգսյանը շատ բարձր է գնահատում իր հնարավորությունները հայ ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու գործում: Նա իրեն նկարագրում է որպես գերագույն գլխավոր հրամանատար, որը յուրաքանչյուր զինվորի մահը ծանր ապրումներով տանելով, հաջորդ պահին ամենայն սառնասրտությամբ հարձակման նոր հրաման է տալիս: Նա գտնում է, որ ինքն այնքան ուժեղ է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացել է խնայել մարդկային կյանքերը եւ տուրք չտալով քաղաքական սպասվող հարվածներին, համաձայնել է զինադադարին, քաջ գիտակցելով, որ դեռ մեկ-երկու բլուր հետ վերցված չեն: Մինչդեռ` կարող էր եւս 100 հոգու կյանքի գնով դրանք ետ բերել: Նա խոստանում է այդ մեկ-երկու բլուրը հաջորդ անգամ հետ վերցնել, թեեւ հնարավոր է, որ դա մենք այդպես էլ չիմանանք: Պարզվում է` Սարգսյանը մինչեւ հիմա էլ ինչ-որ տարածքներ է վերցրել, ինչի մասին համեստորեն լռել է:
Ըստ Սերժ Սարգսյանի, ինքն է այն ուժեղ առաջնորդը, որ պետք է մեր անվտանգությանը: Նա ասում է, որ թեեւ երբեք չի պլանավորել, սակայն միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ ավելի շատ է պետք եկել երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Եւ եթե իր գլխավորած քաղաքական ուժը հաղթի այս ընտրություններում, 2018-ից հետո էլ ինչ-որ կարգավիճակում իր դերը կունենա ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։
«Այսօր մենք պիտի հասկանանք... որ ապրիլի 2-ին մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում... Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ»,- ասել է նա։
Սարգսյանը իրականում բազմաթիվ անհայտներով հավասարում է առաջադրել: Ապրիլի 2-ին մարդիկ կարող են ընտրել ՀՀԿ-ին: Բայց այդ դեպքում ո՞ւմ հրամանատարության ներքո են այսօրվա զինվորները ավարտելու իրենց ծառայությունն, իսկ հաջորդները ծառայելու: Կամ` ովքե՞ր են լինելու համազարկի, հարձակման եւ հետ քաշվելու հրաման տվողները: Երբ ընտրողը ապրիլի 2-ին մոտենա քվեատուփին, չի կարող այս հավասարումը լուծել կամ լուծել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է ցանկանում:
Դասական կանոններով երկու տարբեր պաշտոնների մասին է խոսքը` պաշտպանության նախարարի եւ երկրի ղեկավարի` վարչապետի, որը նոր Սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարն է:
ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, պաշտպանության նախարարը` Վիգեն Սարգսյանը: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեր ժողովրդի անվտանգությանն անհրաժեշտ ուժեղ առաջնորդը չեն: Այդ առաջնորդը Սերժ Սարգսյանն է, որի անունը, սակայն, ՀՀԿ ցուցակում նույնիսկ չկա:
Արցախում ունեցած ելույթով Սարգսյանը օգնում է լուծել հավասարումը եւ հուշում է, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում ինքը կլինի Հայաստանի Պաշտպանության նախարարը: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Նրա խոսքերից չի երեւում, որ այդքանը բավարար է: Հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար նա պետք է նաեւ շարունակի գերագույն գլխավոր հրամանատարը լինել:
Ինչպես մեկ անգամ արդեն գրել ենք, ՀՀԿ-ն, այս իմաստով, վարչապետի իդեալական թեկնածու ունի` ներկայում Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանը: Ըստ Սերժ Սարգսյանի պլանների, 2018-ից հետո Վիգեն Սարգսյանը կդառնա վարչապետ, իսկ ինքը պաշտպանության նախարար:
Բնականաբար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող լինել, արտաբերելն անգամ անհարմար է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կլինի երկուսը մեկում` պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար: Եւ այդժամ հայ ժողովուրդը կշարունակի գլուխը հանգիստ բարձին դնել, վստահ լինելով, որ իր անվտանգությունը կրկին ուժեղ ձեռքերում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT