Երևան
12 °C
Այսօր երեկոյան Հրազդանի Վանատուր թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա երեկ Ղարաբաղի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Արտակ Ռաֆայելյանի հոգեհանգիստը:
Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հրազդանի թիվ 6 դպրոցի տնօրեն Գրիշա Ղազարյանը՝ ընդգծելով, որ իրենք ամբողջ կազմով պատրաստվում են հարգել հայրենիքը պաշտպանելիս զոհված իրենց աշակերտի հիշատակը:
Երեկվանից ամբողջ Վանատուր թաղամասը, Հրազդանի թիվ 6 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը սգի մեջ են. Արտակը հասցրել էր արժանանալ գրեթե բոլորի համակրանքին, 15 տարեկանում վաստակել «դյուցազն» անունը:
Պառկած դիրքում 11 հազար անգամ հենում-ծալում վարժության համար գրանցվել էր «Գինեսի» ռեկորդների գրքում, հայկական «Դյուցազնագրքում»: Դպրոցում միայն այդ ժամանակ էին իմացել, որ Արտակն այդպիսի ֆիզիկական տվյալներ ունի.
«Շատ համեստ ընտանիքի երեխա էր, անապահով: Մի օր սոված մեծացավ էդ էրեխեն, մի օր կուշտ, բայց ոչ մեկի ցույց չտվեցին, որ իրենք խնդիր ունեն եւ այլն: Նույնիսկ չեմ կարողանում անցյալով խոսել Արտակի մասին: Բացի այն, որ երկար տարիներ դասավանդել եմ, նաեւ դստերս դասընկերն էր: Այդքան հպարտ, ազնիվ ու բարի երեխա...էդ դասարանում ինքն իր բարությամբ էր առանձնանում: Երբ որ «Գինեսի» ռեկորդը սահմանեց, բոլորը ապշել էին դպրոցում. ինքը երբեք ցույց չի տվել, որ սպորտով է զբաղվում, երբեք չենք իմացել, որ ինքն այդքան ուժեղ տղա է: Նա այնքան համեստ էր, որ նույնիսկ այդ ռեկորդից հետո չգոռոզացավ: Մի խոսքով՝ մի հրաշք երեխա»,- մեզ հետ զրույցում Արտակ Ռաֆայելյանին նկարագրեց նրա ուսուցչուհիներից Գայանե Սիմոնյանը, որն, ի դեպ, արդեն մեկ տարի է՝ տեղափոխվել եւ ՌԴ-ում է աշխատում:
Վերջինս երեկ ֆեյսբուքում այսպիսի գրառում էր արել. «Դե հերիք է, էլի...Մարդ չի հասկանում՝ պատերազմ ա՞, թե՞ չէ։ Թե պատերազմ ա՝ զորակոչ արեք, պահեստայիններին տարեք սահման, մեկին տաս պատասխանեք, էս ի՞նչ մատաղացու ա, որ տալիս ենք.....Խեղճ, անմեղ երեխեք ջան......
Երբ Արտակին պետք էր տեր կանգնել, թիկունք լինել, որ առաջ գնա, հայրենիքը չկար, կողքին չէր, բայց մատաղվելու համար հայրենիքը միշտ կա ու կա։ Ինչքան տանջանքով էր հասել իր ռեկորդին, բայց տեր չեղան։ Ուրիշ երկրներում նման երեխեքին ձեռքների վրա են պահում, իսկ մենք ստիպում հրաժարվել պայքարից ու երազանքից, թռիչքի թևեր կտրում»։
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Արտակը փորձել էր որեւէ կերպ աջակցություն ստանալ պետությունից.
«Երբ «Գինեսի» ռեկորդակիր դարձավ՝ բոլոր հեռուստաընկերություններով այդ մասին խոսեցին, որ 15-ամյա պատանին նման ռեկորդ է սահմանել, որ այդ հենում-ծալում վարժությունը 1200 հատ ավել է արել վերջին ռեկորդակրից: Ֆինանսավորում էր պետք, որ գնար, եթե չեմ սխալվում՝ Վիեննա: Ասացին, որ ծնողի հաշվին պիտի լինի ճանապարհածախսը, ծնողն էլ ի վիճակի չէր ոչինչ անելու: Մի խոսքով՝ ոչինչ չարեցին»,- նեղսրտեց տիկին Սիմոնյանը:
Նշենք, որ Արտակ Ռաֆայելյանը ապրիլյան պատերազմի մասնակից էր: Որպես գնդացրորդ իրեն այնքան լավ էր դրսեւորել, որ «Մարտիկ» հաղորդաշարով գովերգել էին նրան:
«Այդ հաղորդումից հետո նրան լրացուցիչ արձակուրդ էին ուղարկել: Նոր էր արձակուրդից վերադարձել, 10-15 օր հետո զոհվեց: Ասում են՝ այնպիսի տեղում է կանգնել, որ հակառակորդի համար տեսանելի եւ խոցելի է եղել: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց երեւի չի պատկերացրել: Նա էնքան համեստ էր, որ չեմ մտածում կարող է լոպազություն արած լինել»,- ասաց ուսուցչուհին:
Գայանե Սիմոնյանից տեղեկացանք նաեւ, որ Արտակը եւս մեկ եղբայր ունի. վերջինս ամռանը պետք է զորակոչվի: «Արտակը պետք է զորացրվեր, Ժորան զորակոչվեր»,- հավելեց նա:
Ի դեպ, ըստ ուսուցչուհու՝ եղբոր զոհվելու մասին լուրը առաջինը հայտնել են հենց Ժորային.
«Էնքան զայրացած եմ: Ես երեկ իմացա, որ էնքան վատ ձեւով են հայտնել էդ երեխայի զոհվելու մասին: Միանգամից եկել են տուն, Ժորիկին են ասել, որ եղբայրդ զոհվել է: Բոլորը գիտեն, որ գյուղերում ազգերով են ապրում մարդիկ, կարելի էր էդ ազգից որեւէ մեկին գնալ ասել, ոչ թե եղբորը: Նույնիսկ այդ կուլտուրան չի հասունացել մեզ մոտ, որ դիմացինի ցավը զգան»,- նշել է Գայանե Սիմոնյանը:

նկարում՝ Գայանե Սիմոնյանը եւ Արտակ Ռաֆայելյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT