Երևան
12 °C
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարություն տարածեցին տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդյունքներով: Նրանք մարտի 11-ին մեկնել էին Բաքու, մարտի 27-ին Երեւանում էին, իսկ երեկ`Արցախում: Սովորաբար համանախագահները իրար ետեւից են այցելում հակամարտող երկրներ: Այս անգամ Ադրբեջան եւ Հայաստան այցերի միջեւ ինտերվալ եղավ: Դրա պատճառը թերեւս մարտի 14-ին Սերժ Սարգսյանի այցն էր Մոսկվա: Այն, թե ինչ կքննարկեն համանախագահները Երեւանում, մեծապես կախված էր Սարգսյան-Պուտին հանդիպումից:
Մարտի 11-ին նրանք Բաքու մեկնեցին, որովհետեւ մարտի 6-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արդեն եղել էր Մոսկվայում եւ ըստ էության պարզ էր՝ ինչ ընթացք պետք է ունենա համանախագահների հետ զրույցը:
Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը ղարաբաղյան ընդհատված բանակցությունները վերսկսելու հույս է ներշնչում: Բանակցություններն ընդհատվել էին անցյալ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումով: Այդ հանդիպման ժամանակ վերահաստատվել էին ապրիլյան պատերազմից անմիջապես հետո մայիսին Վիեննայի գագաթաժողովում ձեռքբերված պայմանավորվածությունները`շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ:
Հետագայում բանակցություններ այլեւս չկայացան, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվեց այդ պայմանավորվածություններից, իսկ ԵԱՀԿ ֆինանսական և բյուջետային հանձնաժողովում արգելափակեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման ֆինանսավորումը:
Այս ընթացքում համանախագահող երկրները միասին եւ առանձին-առանձին փորձեցին Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի, չնայած Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների ոտնահարմանը, վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Հայաստանը չընկրկեց եւ մինչեւ վերջ պնդեց իր դիրքորոշումը:
Եւ երբ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի վերջին համատեղ հայտարարության մեջ կարեւորվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, պարզ դարձավ, որ հետագա գործընթացներն այս ուղղությամբ կշարժվեն:
«Համանախագահների՝ տարածաշրջան այցելության հիմնական նպատակը շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրադրության մասին մանրամասն քաղաքական ու ռազմական տեղեկություն ստանալն էր, 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ կայացված համաձայնությունների կիրառումը քննարկելը»,-ասվում է Մինսկի խմբի համանախագների` այսօր տարածած հայտարարության մեջ:
Ընդհանրապես համանախագահերի տարածաշրջանային այցերն ամփոփող հայտարարությունները դեկլարատիվ են լինում: Այս անգամ, սակայն, այն հազվադեպ դեպքերից է, երբ հայտարարությունը խիստ գործնական է: Համանախագահները նշում են փաստորեն, որ քննարկել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կիրառումը: Սա լուրջ քայլ է: Նրանք նաեւ նշել են, որ այցելել են «Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքներ»: Սա ավելի լուրջ քայլ է: Ամեն անգամ չէ, որ համանախագահները Ստեփանակերտից հեռանում են: Առավելագույնը լինում են առաջնագծում, այն էլ` եթե իրենց այցին նախորդած են լինում լուրջ մարտական գործողություններ:
«Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները համանախագահների առաջարկների առնչությամբ`կապված հրադադարի ամրապնդման հետ (....)»,-ասվում է հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներ համանախագահների այցը կարող է կապված լինել Կասպրշիկի դիտորդների տեղակայման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների մոնտաժման հետ: Սրանք են հրադադարի ամրապնդման ուղիները, եւ փաստորեն սրանց հետ կապված տեղում ուսումնասիրություններ են կատարվել եւ կոնկրետ առաջարկներ են եղել, որոնց վերաբերյալ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը դիրքորոշում են հայտնել:
Թեեւ ազատագրված տարածքներ համանախագահների այցը կարող է մեկնաբանվել նաեւ դրանք վերադարձնելու հետ կապված հնարավոր գործընթացներով, սակայն որքան էլ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է դրա մասին, միեւնույն է որեւէ նշան, որ ներկայում այդպիսի գործընթաց է ընթանում, չկա:
Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին բանակցությունների արդյունքները ներկայացնելու նպատակով: Ենթադրվում է, որ հարցը կրկին պետք է մտնի ԵԱՀԿ համապատասխան հանձնաժողով, եւ եթե Ադրբեջանն այս անգամ չբոյկոտի, գուցեեւ իսկապես գործընթացը սկսվի:
Երեւանում ասուլիսի ժամանակ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն եւ կնախապատրաստեն նախագահների հանդիպումը:
Պաշտոնական Երեւանի վերջին մեկ տարվա պահվածքը ցույց է տալիս, որ բանակցությունները կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլեր լինեն, օրինակ`ԵԱՀԿ-ում հաստատվեն դրանց ճանապարհային քարտեզն ու ֆինանսավորումը:
Եթե նման բան տեղի ունենա եւ այդ մեխանիզմները ի վերջո ներդրվեն, ապա դա կլինի խաղաղության գաղափարախոսության հաղթանակը. կողմերը «խաղաղության, բարիդրացիության եւ հաշտության» մթնոլորտում կքննարկեն կարգավորման` սեղանին դրված տարբերակը: Որքան երկար դա տեւի, այնքան հեռվում կմնան արյունն ու տառապանքները, եւ երկու ժողովուրդների համար փոխզիջումներն այլեւս անընդունելիության աստիճան ցավոտ չեն լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT