Երևան
12 °C
Ադրբեջանական ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» այսօր հայտարարել է ապրիլի 9-ին համապետական բողոքի ցույց կազմակերպելու որոշման մասին։ Ինչպես տեղեկացրել է դաշինքի մեջ մտնող «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, բողոքի ցույցը տեղի է ունենալու «Ոչ թալանին», «Ոչ կոռուպցիային», «Ոչ ընտանեկան իշխանությանը», «Ոչ միապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով։ «Ի վերջո մենք պետք է ցույց տանք, որ այս երկրում կան ուժեր, որոնք կարող են «Կանգ առ» ասել իշխող վարչակարգին»,- ասել է Ալի Քերիմլին։ Վերջինս ընդգծել է, թե առաջիկա հանրահավաքը Ադրբեջանում ծայր առնող նոր շարժման սկիզբն է, որը վերջ է դնելու ներկա իշխանությանը:
Բաքվի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ կարող են արտոնել բողոքի ցույցի անցկացումը՝ պայմանով, որ այն տեղի ունենա մայրաքաղաքի արվարձանում գտնվող «Մեհսուլ» մարզադաշտում, որտեղ շատ մարդ չի կարող տեղավորվել։ Այնինչ, սպասվում է, որ ազդարարված բողոքի ցույցը բազմամարդ է լինելու։ Պատճառը երկրում վերջին 20 տարում ստեղծված ամենածանր վիճակն է: «Յուրաքանչյուր օր մանաթի փոխարժեքը նվազում է, փակվում են բանկեր, ձեռնարկություններ, արտասահմանյան ընկերությունները լքում են Ադրբեջանը, աճում է գործազրկությունը եւ խորանում է սոցիալական լարվածությունը»,- երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ ասել է Ալի Քերիմլին: Վերջին մի քանի օրերին, երբ հայտնի է դարձել բողոքի ցույցերի շարք սկսելու մտադրության մասին, ընդդիմության ակտիվիստների զանգվածային հետապնդումներ ու ձերբակալություններ են սկսվել:
Միաժամանակ, Ադրբեջանում իշխող վարչակարգի դեմ պայքարին են պատրաստվում նաեւ եվրոպաբնակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիները։ Դեռ 2016 թվականի սեպտեմբերին Ստրասբուրգում ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կողմից ստեղծված «Ադրբեջանը ժողովրդավարության կարիք ունի (Azerbaijan needs democracy)» կազմակերպությունը հայտարարել է, որ իր նպատակն է Ադրբեջանի սահմաններից դուրս ստեղծել պաշտոնական Բաքվին հակադիր ծանրակշիռ ուժ: Նորաստեղծ կառույցը մտադիր է համակարգել Ադրբեջանի իշխանություններին ընդդիմացող բոլոր ուժերի գործունեությունը եւ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեսակետներ ներկայացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրախորհրդարանում եւ այլ միջազգային հարթակներում:Ադրբեջանցի վտարանդիները խոստանում են մշտական գլխացավանք ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար:
Սպասվող բողոքի ցույցերի դեմն առնելու նպատակով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միլլի մեջլիսին առաջարկել է երկրի նախագահին վարկաբեկելու կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար ավելի խիստ պատիժներ սահմանել՝ ընդհուպ մինչեւ երկու տարվա ազատազրկում։ Ըստ էության, օրենքի խստացմամբ Իլհամ Ալիեւը ակնկալում է ամբողջապես լռեցնել իր հասցեին հնչող նույնիսկ ամենազգուշավոր քննադատությունը, որը թույլ տալու համար ներկայումս հնարավոր է ազատվել տուգանք վճարելու դեպքում։ Իսկ արտերկրում հանդես եկող քաղաքական վտարանդիներին լռեցնելու համար իշխանությունները սկսել են շինծու քրեական գործեր հարուցել Ադրբեջանում բնակվող նրանց ազգականների նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենց հարազատներին համոզեն դադարեցնել Ալիեւի վարչակարգի քննադատությունը արտերկրից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT