Երեւանի ավագանու թեկնածուների առաջադրումները սկսվել են. ովքե՞ր կարող են լինել քաղաքապետ

Երեկվանից մեկնարկել է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների փուլը: Մինչեւ ապրիլի 9-ը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հնարավորություն ունեն փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ: Ըստ ժամանակացույցի՝ ապրիլի 9-ից մինչեւ 14-ը ԿԸՀ-ն կիրականացնի ներկայացված ցուցակների գրանցումը:

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 21-ից: Այս պահի դրությամբ ԿԸՀ-ում դեռ առաջադրումներ չկան: Քաղաքական ուժերը զբաղված են խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով:

Մամուլը այս ընթացքում փորձել է որոշ կուլիսային տվյալներ հաղորդել հնարավոր առաջադրումների մասին: Մասնավորապես, «ՀԺ»-ն գրել էր, որ Երեւանի քաղաքապետի  ՀՀԿ թեկնածուն  էլի  Տարոն Մարգարյանն է լինելու։  «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյոք ՀՀԿ Երեւան քաղաքի տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգողի կարգավիճակը, որը տրվել է Տ. Մարգարյանին, նշանակո՞ւմ է, որ վերջինս 2017 թ. նորից  գլխավորելու է  Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի  նախագահ  Ռուբիկ Թադեւոսյանը պատասխանել էր. «Իհարկե։ Կարող եք մտածել եւ այդպես էլ կարող է լինել»։

Տեղեկություններ էին հրապարակվել նաեւ «Ծառուկյան» դաշինքի հնարավոր թեկնածուի վերաբերյալ: Խոսքը «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի մասին էր: Այս կապակցությամբ ԲՀԿ նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը թերթերից մեկին ասել էր. «Ես Ձեզ ասեմ, որ ե՛ւ դաշինքի ներսում, ե՛ւ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ եղել են քննարկումներ, եւ մեր մոտեցումն այն է, որ Արման Վարդանյանը Երեւանի ավագանու ընտրություններին, լինելով մեր ֆավորիտը, գլխավորի «Ծառուկյան» դաշինքի ավագանու նախընտրական ցուցակը»:  
Երեկ, սակայն մամուլում հրապարակում եղավ, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն հնարավոր է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը լինի: Այս կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Աբրահամյանից, սակայն նրա հետ խոսել չհաջողվեց: Դաշինքի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ ճշտել տեղեկությունը եւ հայտնել:

Մյուս քաղաքական ուժերի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Հաշվի առնելով, որ այսօր ավարտվում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, հավանաբար քաղաքական ուժերն այդ հարցին կանդրադառնան վաղվանից:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները կայացել են 2013-ի մայիսի 5-ին: Ընտրության արդյունքներով, ՀՀԿ-ն ստացել է 521 127 ձայն, ԲՀԿ-ն՝ 214 634 ձայն, «Բարեւ Երեւան» դաշինքը՝ 78 119, ՀԱԿ-ը՝ 40 660 ձայն, ՀՅԴ-ն՝ 35 067, ՕԵԿ-ը՝ 34 702, «Առաքելություն» կուսակցությունը՝ 5 892 ձայն:

Երեւանի ավագանու կազմում ընդգրկվել են ՀՀԿ ընտրական ցուցակից՝ 42, ԲՀԿ-ից՝ 17 անդամ, «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակից` 6 անդամ: Ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերից 4-ը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Առաքելություն»-ը, չեն հաղթահարել սահմանված 6 տոկոս շեմը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12060 դիտում

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար