Երևան
12 °C
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա, ատրճանակ պարզել:
ժամը 01.30-ի դրությամբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հավաքված էին ոստիկանության Մալաթիայի բաժնի դիմաց, նրանց շարքերում կային պատգամավորության թեկնածուներ: Նիկոլ Փաշինյանը բաժնում էր, մի պահ նա դուրս եկավ բաժնից եւ նրա ուղեկցությամբ նորից բաժին գնացին միջադեպի այն մասնակիցները, որոնք ներկայացնում էին Ելք դաշինքը: Նրանք, մեր տեղեկություններով Մալաթիայի բաժնում բացատրություն էին տալիս:
Մեզ հայտնի դարձավ, որ «Ելք»-ի ներկայացուցիչները երեկ երեկոյան քարոզչություն են իրականացնելիս եղել Մալաթիա համայնքում, բուկլետներ են բաժանել: Այդ ընթացքում անհայտ անձինք, նախ, խլել են «Ելք» դաշինքի դրոշները եւ փորձել են տանել, որին զուգահեռ ներկով վնասել են դաշինքի ներկայացուցիչների մեքենաների վրա փակցված պաստառները: Ներկել են նաեւ մեքենաներից մեկի վրա փակցված Նիկոլ Փաշինյանի պաստառը: Այստեղից էլ սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Երիտասարդների վրա հարձակվողներից մեկը ատրճանակ է պարզել, իսկ դաշինքի ներկայացուցիչներից մեկը վնասազերծել է տվյալ անձին, որի ընթացքում մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակն ընկել է գետնին: «Ելքի» ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Հարձակվողները դեպքի վայրից արագ հեռացել են: Զենքը փոխանցվել էր Նիկոլ Փաշինյանին:
Մեր թղթակիցը ոստիկանության Մալաթիայի բաժնի մոտից հայտնեց, որ պատգամավորը զենքը ներկայացրել է ոստիկանություն: Նիկոլ Փաշինյանը ՀԺ թղթակցի հետ զրույցում ասել է, որ միջադեպի մասնակից անձի ինքնությունն իրենց հայտնի է՝ Արթուր Այվազյան՝ Մանախ մականունով: Փաշինյանը ասել է նաեւ, որ դաշինքի ներկայացուցիչը լուրջ վնասվածք չի ստացել, միջադեպի առարկա գործիքը ոստիկանության Մալաթիայի բաժնում է եւ ինքը սպասում է, որպեսզի իրավապահների կողմից արձանագրություն կազմվի զենքի փոխանցման վերաբերյալ: Պատգամավորը նշել է նաեւ, որ չեն շտապում գնահատականներ տալ տեղի ունեցածին, այս պահին կբավարարվեն արձանագրումներ անելով: Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ գործը հակառակ ուղղությամբ կընթանա, այսինքն, վնասազերծած երիտասարդները կհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում, Փաշինյանը կտրուկ բացառել է այդ սցենարը եւ նորից մտել ոստիկանության բաժին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT