Երևան
12 °C
Այսօր՝ ապրիլի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է երգիծանքի եւ ծիծաղի օրը։ Տոնի ծագման բազմաթիվ տարբերակներ կան, սակայն դրանք բոլորն էլ հիմնականում կապվում են գարնանային Նոր տարվա հետ, որի տոնակատարություններն ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի չարություններով, ուրախ խաղերով:
Հայաստանում այս օրը համարում են խաբելու օր, թեեւ ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: Այս առիթով «Ոզնի» թերթի գլխավոր իմբագիր Արամայիս Սահակյանն ասել էր․ «Առաջ ապրիլի 1-ն անվանում էին «խաբելու օր», բայց, քանի որ հիմա բոլոր օրերն են «խաբելու օր», եկեք ապրիլի 1-ը հումորի օր անվանենք»:
Ու, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, ապրիլի 1-ին շատերն են իրենց թույլ տալիս մի փոքր ժպտալ եւ կատակել։ Օրը նաեւ լավագույն առիթներից է վերհիշելու մեզ հետ կատարված ամենաանհավանական կատակները։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն armtimes.com-ին պատմեց, որ ապրիլի մեկին ինքը շատ կատակներ չի արել, սակայն «իր գլխին շատերն են սարքել»։
«Երբ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էի, Վազգեն Սարգսյանը նույնպես այնտեղ էր աշխատում, ապրիլի մեկին, սովորական աշխատանքային օր էր, ես էլ սովորաբար մոռանում եմ այդ օրը, կատակներ չեմ անում, մեկ էլ գործավարուհիս սելեկտորով զանգեց ու ասաց, որ հեղինակ է եկել, բերել է պատմվածք, ասացի դուրս պիտի գամ, թող արագ մտնի ներս, ասաց՝ լավ։
Մեկ էլ դուռը դանդաղ, ճռռոցով բացվում է, տեսնեմ մի հսկա շուն՝ բերանում ոլորած թղթերով մտնում է ներս ու հետեւից դուռը շրխկոցով փակվում է։ Իմ աշխատասենյակում մնում ենք ես եւ շունը։ Խելացի, հրաշալի աչքերով շուն էր, շոյեցի գլուխը, բերանից թղթերը վերցրեցի, Էդվարդ Խաչիկյանի պատմվածքներն էին, դե գլխի ընկա, որ կատակել են, հիշեցի, որ ապրիլի մեկն է»,-ժպիտով պատմում է Տեր-Գուլանյանը։
Սակայն, գրողը որոշել է չհանձնվել եւ հյուրին հավուր պատշաճի է ընդունել։
«Երբ հյուր է գալիս մոտդ, սուրճով հյուրասիրում ես, ես էլ որոշեցի սեղմել սելեկտորի կոճակն ու գործավարուհուս ասացի․ «Երկու սուրճ՝ մեկը քաղցր», իսկ ես, սովորաբար, դառն եմ խմում։ Մեկ էլ դուռը բացվեց ու Վազգենը հոմերյան քրքիջով ներս մտավ, ասաց՝ մտածում էի չորրորդ հարկից կգցես քեզ, էլ չգիտեինք, որ շնից չես վախենա։ Հրաշալի օր էր»,-հիշում է Մերուժան Տեր-Գուլանյանը։
Հայ գեղանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան էլ հիշում է, թե ինչպես է կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանին խաբել։
«Տարիներ առաջ, երբ Ամերիկայի միացյալ նահանգներում էի ապրում, ապրիլի մեկն էր, ինձ զանգեց Սասուն Պասկեւիչյանը, ով նույնպես ԱՄՆ-ում էր ապրում, ասաց, որ գրականագետ Լեւոն Հախվերդյանն է եկել, արի, որովհետեւ այսօր խորոված ենք սարքում, նստենք միասին։
Բայց այդ պահին շատ զբաղված էի, չէի կարող գնալ, անցա գործերիս, մեկ էլ մի կես ժամ հետո նորից զանգեց, թե ապեր արի, շուտ արա, ասացի, վայ եկել եմ, մնացել եմ ֆրիվեյի վրա, մեքենաս փչացել է, կանգնած եմ մնացել ու անջատեցի հեռախոսը, դու մի ասա, սա վեր է կենում, գնում հասնում է իմ ասած տեղը, ման է գալիս չի գտնում, քոռ ու փոշման գնում է հետ, նորից զանգում է ինձ, էլի նույն պատմությունն եմ պատմում, Պասկեւիչյանը նորից գնում է ասածս տեղը։ Ի վերջո զգացի, որ վատ բան եմ անում, վեր կացա, գնացի իրենց մոտ, արդեն ուզում էի պատմել, որ կատակել եմ, կինն աչքով-ունքով հասկացրեց, որ հանկարծ չասեմ, Սասունը մի քիչ նեղացկոտ է, այդպես էլ չպատմեցի։ Տարիներ անց, հաղորդումներից մեկի ժամանակ միայն պատմեցի, Սասունը նստած տեղը վեր թռավ, տարիներ հետո միայն իմացավ իրողությունը»,-ծիծաղելով պատմում է Սամվել Սեւադան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT