Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ստացել է 21 հազար 823 ձայն, ինչը նշանակում է, որ այս ընտրատարածքին բաժին ընկնող պատգամավորական մանդատներից մեկը նրան է հասնելու:

Հակոբյանից այսօր հետաքրքրվեցինք՝ հրաժարվելո՞ւ է մանտադից՝ պահպանելով մարզպետի պաշտոնը, թե՞ պատգամավոր է դառնալու: «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, երբ որ ժամանակը կգա՝ կիմանաք»,- շատ կտրուկ ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի եւս պատասխանել:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներին հրահանգված է լուռ սպասել՝ մինչեւ մանդատների հարցով որոշումները կայացվեն: Չնայած սրան, որոշ ՀՀԿ-ականներ չեն կարողացել զսպել իրենց եւ արդեն թանկարժեք հրավառություններով բարձրաձայնել են ընտրվելու մասին:

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը մարզպետի պաշտոնին նշանակվել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Սուրիկ Խաչատրյանին: Մարզպետ նշանակվելուց հետո նա ընտրվել է նաեւ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Տպել
14268 դիտում

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ