Երևան
12 °C
Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ հեռուստադիտողների շրջանում ամենաքննարկվող հեռուստանախագծերից մեկը հնդկական «Մերժվածը» սերիալն է: Հեռուստասերիալի հայ երկրպագուներն ապրում են հերոսների կյանքով. ուրախանում են, երբ Իչակիի մոտ ինչ-որ մի բան ստացվում է, զայրանում Տապասիայի չարագործությունների պատճառով: Շատերը տխրել էին, երբ մահացավ սերիալի հիմնական հերոսներից մեկը՝ Վանշը՝ Իչակիի առաջին ամուսինը: Թեեւ Վանշը «Մերժվածը» սերիալում եղել է կարճ ժամանակ, հասցրել է սիրվել հայ լսարանի կողմից: Այդ պատճառով armtimes.com-ը կապ հաստատեց նրան մարմնավորող Ռոհիթ Խուրանայի հետ եւ խոսեց հայերի հետ նրա կապի, «Մերժվածը» սերիալում նրա կերպարի եւ ապագա ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանում աշխատելու նրա նպատակի մասին: Ռոհիթը Հնդկաստանում հայտնի դերասան է, խաղացել է մի շարք հեռուստասերիալներում եւ ֆիլմերում: Նա նաեւ աշխատում է որպես մոդել:
- Ռոհի՛թ, գիտեի՞ք, որ «Մերժվածը» սերիալը սիրված է հայ հեռուստադիտողի կողմից, եւ Ձեզ էլ հայ լսարանը շատ է սիրում:
- Այո՛, գիտեմ, որ մեր նախագիծը բարձր վարկանիշ ունի Հայաստանում, զգում եմ մարդկանց սերը, տեղյակ եմ, որ նախագիծը մեծ ճանաչում ունի: Կարծում եմ՝ հրաշալի է, որ մեր նախագիծը կարող է միավորել 2 տարբեր աշխարհների պատկանող լսարաններին: Ես մեծացել եմ «Street Hawk», «The Old Fox» եւ նմանատիպ այլ նախագծեր դիտելով: Դրանք հնդկական չեն, «Street Hawk»-ն ամերիկյան, իսկ «The Old Fox»-ը գերմանական նախագիծ է, բայց վստահեցնում եմ՝ 80-ականներին եւ 90-ականներին դրանք մեծ ճանաչում ունեին Հնդկաստանում: Անգամ իմ ամենահամարձակ երազներում չէի կարող պատկերացնել, որ մեր «Մերժվածը» սերիալը հայտնի կլինի արտասահմանում, հատկապես Հայաստանում: Կարծում եմ՝ սա մեծ նվաճում է:

- Դուք ինչ-որ կապ ունե՞ք Հայաստանի հետ, հայ ընկերներ ունե՞ք:
- Ես ճանաչում եմ ձեռք բերել հայ լսարանի շրջանում եւ չգիտեմ՝ ինչպես շնորհակալություն հայտնեմ այդ սիրո ու աջակցության համար: Ես ամեն օր այնքան նամակներ եւ խնդրանքներ եմ ստանում հայ ընկերների ու երկրպագուների կողմից, որ ինչ-որ առումով ողջ Հայաստանն իմ ընկերն է: Ես տեսնում եմ հայ ժողովրդի էներգիան, հայերը շատ խելացի են: Ես կապ ունեմ Լիլիթ Մովսիսյան անունով երիտասարդ, էներգիայով լի մի աղջկա հետ, նա Երեւանից է, սովորում է Casting School-ում: Նա մեզ համար Հայաստանում մի նախագծի շուրջ քննարկումների մեջ է:
- Հայաստանում որեւէ նախագծի մասնակցելը պարզապես ցանկությու՞ն է, թե՞ իրական ծրագրեր ունեք:
- Տեսնելով հայերի կողմից այդ սերն ու աջակցությունը՝ վստահ եմ, որ շուտով կաշխատեմ Հայաստանում: Կոնկրետ պլաններ ունեմ: Միշտ մտածել եմ այսպես. եթե ցանկանում ես ինչ-որ բան անել, պետք է անես դա: Երբ «Տնից հեռու» նախագծում նկարահանվելու համար հանդիպեցի Վարդան Սարգսյանին, նրան ասացի, որ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ աշխատելու Հայաստանում, երբ եմ այդտեղ լինելու: Ինչ վերաբերում է իմ ծրագրերի մանրամասներին, ապա դրանք բացահայտելու համար դեռ վաղ է, թող անակնկալ լինի:

- Խոսենք Ձեր հերոսի՝ Վանշի մասին: Նա հակասական կերպար է. երբեմն դրական է, երբեմն էլ չարագործ: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է նա կարողացել նվաճել հեռուստադիտողի սերը:
- Ինձ դուր է գալիս Ձեր բնորոշումը՝ հակասական, սա ընկալում է: Յուրաքանչյուր դեր, որը դերասանը խաղում է, անկայունություն է պահանջում, նույնիսկ մեր առօրյա կյանքում մենք տարբեր դերեր ենք խաղում: Մեր օրերն իրար նման չեն, եւ մեզ առաջնորդում են մեր էմոցիաները: Վանշը թմրամոլ էր, եւ նա մերժված էր: Եթե դու կարող ես զգալ՝ ինչ է նշանակում անցանկալի լինել, դու կհասկանաս՝ ինչ է նշանակում սիրված չլինել: Երբ նա հանդիպեց Իչային, հոգատարություն, սեր զգաց, եւ դա օգնեց նրան ավելի լավ կյանք վարել: Կարծում եմ՝ լսարանը տեսավ նրա սրտում եղած ցավը եւ այն, թե ինչպես էր նա փորձում փոխվել: Գուցե հենց դա է պատճառը, որ նա սիրվեց:
- Ի՞նչ այլ կերպարներ եք մարմնավորել, որոնք նույնքան ազդեցիկ եւ կարեւոր են եղել Ձեր կարիերայում, որքան Վանշը:
- Ես սիրում եմ իմ բոլոր կերպարները եւ ջանասիրաբար աշխատում եմ կատարելության հասնելու համար: Իմ կարողությունները ստուգելու համար միշտ բարդ դերեր եմ վերցնում: Հնդկաստանում մարդիկ գիտեն, որ «Sony Television» հեռուստաընկերության «Khoobsurat Dil ki Nazar» սերիալում մարմնավորած իմ կերպարն իրոք բարդ էր: Հանդես էի գալիս Մադհավ անունով մի տղայի դերում: Նա հաջողակ ռադիոհաղորդավար է, որը շատ գեղեցիկ ձայն ունի, սակայն արտաքնապես գրավիչ չէ: Մարդիկ սիրահարվում են նրան, երբ ռադիոյով լսում են նրա ձայնը, սակայն շոկի են ենթարկվում, երբ անձամբ տեսնում են նրան: Բայց հոգու խորքում Մադհավը պարկեշտ եւ հոգատար անձնավորություն է: Մեկ այլ բարդ դեր եմ ունեցել «ZEE TV»-ի «Lajwanti» կոչվող հեռուստասերիալում: Այնտեղ ես մարմնավորում եմ Ջամալ Փաշվարի անունով վաճառականի, որը կաշվե իրերի առքուվաճառքով է զբաղվում: Դա բացասական կերպար է, սակայն իր մեջ դրական հատկանիշներ էլ ուներ:

Վարդան Սարգսյանը եւ Ռոհիթ Խուրանա «Տնից հեռու» հաղորդման նկարահանման ժամանակ
- Դուք հանդես եք գալիս ինչպես հեռուստասերիալներում, այնպես էլ ֆիլմերում: Ո՞րն է ավելի հոգեհարազատ:
- Կասեի, որ երկուսն էլ հոգեհարազատ են: Կարեւորն այն է, թե ինչ դեր եմ խաղում: Տեսեք, Բոլիվուդի շատ դերասաններ, որոնք խաղում են ֆիլմերում, մինչեւ այդ հանդես են եկել հեռուստանախագծերում, նույն կերպ էլ հեռուստատեսության աստղերը խաղացել են ֆիլմերում: Կարեւորն այն է, որ լսարանին դուր գա, իսկ հեռուստատեսություն է, թե՝ կինո, էական չէ:
- Դուք նաեւ որպես մոդել եք աշխատում: Եթե այս դեպքում էլ այդ երկուսը համեմատեք, ո՞րն եք ավելի շատ սիրում:
- Ես նույնը կասեմ: Մենք բոլորս կյանքում առաջ ենք շարժվում սովորելով: Երբ իմ ճամփորդությունը սկսվեց, ես սկսեցի վերցնել այն ամենը, ինչ գալիս էր իմ ճանապարհին: Ինչպես ասում են, ճամփորդելն ավելի լավ է, քան տեղ հասնելը: Հետեւաբար, ես սիրում եմ կյանքի ճամփորդությունը եւ ընդունում եմ այն ամենը, ինչ կյանքը տալիս է:

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր հայ լսարանին եւ երկրպագուներին:
- Հայաստանը եւ Հնդկաստանը բարեկամ երկրներ են, մենք մշակութային շատ նմանություններ ունենք, պատմականորեն էլ Հայաստանն ու Հնդկաստանն ավելի քան 2500 տարվա դաշնակիցներ են: Ես այդտեղ բոլորին կասեմ հետեւյալը. խնդրում եմ, շարունակեք հնդկական հեռուստանախագծեր դիտել եւ ձեր սիրով պատել մեր դերասաններին: Մենք էլ կշարունակենք ուրախացնել մեր երկրպագուներին մեր դերերով: Մենք ձեզ շատ ենք սիրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT