Նորատուսցի Ալիկին ազատ կարձակե՞ն. պաշտպանը պնդում է՝ Ալիկին ուզում են վատություն անել

07/04/2017 schedule21:30

2016 թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ապրիլի 5-ին ձերբակալված քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանն ազատ է արձակվել:

Գոռ Իսրայելյանը ձերբակալավել էր սպանության կասկածանքով: Հիշեցնենք, որ այդ օրը սպանվել է 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը: Մեր տեղեկություններով, Չարբախցի Գեղամի որդին նույնպես դեպքի վայրում է եղել: Նույն այդ տեղեկություններով, Գոռ Իսրայելյանն է իր մեքենայով վիրավորներին հիվանդանոց տեղափոխել:

Գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ՝ հիմնականում քրեական հեղինակություն Գեղամի շրջապատից: Նրանց ու սպանված Մուշեղ Մուշեղյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է լուրջ ընդհարման, ինչի ժամանակ Մուշեղ Մուշեղյանն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակել է իրեն շատ մոտ գտնվող Գեւորգ Ավետիսյանի գլխին: Հետո հենց այդ նույն զենքով էլ սպանվել է ինքը՝ Մուշեղյանը:

Այսօր մեր զրույցում Իսրայելյանի պաշտպան Գիվի Հովհաննսիյանն ասաց, որ իր պաշտպանյալին անհիմն են ձերբակալել եւ հենց այդ հիմքով էլ ձերբակալման որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել էր: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեզ ասաց, որ Գոռ Իսրայելյանին ձերբակալելու ցուցումը տրվել է գործը հսկող դատախազի կողմից, ինչի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն իր առարկություններն է ներկայացրել: «Բայց քանի որ առարկությունը չէր կասեցնում ցուցումի կատարումը, ուստի դրան զուգահեռ անձը ձերբակալվել է»,- ասաց Տռուզյանը: Գոռ Իսրայելյանն այժմ սույն քրեական գործով ոչ թե կասկածյալի՝ այլ վկայի կարգավիճակ ունի:

Նրա հայրը՝ Չարբախցի Գեղամը (Գեղամ Իսրայելյան), այս գործով առանցքային մեղադրյալներից է: Բացի դա գործով մեղադրվում է նաեւ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան): Թե՛ Չարբախցի Գեղամի եւ թե՛ նրա կալանքը հերթական անգամ է երկարաձգվել: Սակայն Նորատուսցի Ալիկի կալանքը ոչ թե երկու ամսով է երկարաձգվել, այլ՝ մեկ: Մեզ հայտնի դարձավ, որ դատարանի այս որոշման դեմ հսկող դատախազը բողոք է ներկայացրել: Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը երեկ պատասխանել է մեր մի քանի հարցերին:

-Պարոն Վասակյան, ինչո՞ւ է մեկ ամսով երկարաձգվել ձեր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:

-Դե ընդհանրապես չպետք է երկարաձգեին, եթե ինձ եք հարցնում:

-Սովորաբար երկու ամսով է չէ՞ երկարաձգվում:

-Այո, սովորաբար միջնորդությունը երկու ասմով է ներկայացվում, բայց դատարանն է որոշում՝ երկու ամսով երկարաձգել, թե մեկ: Բայց էլի եմ ասում՝ պետք է ընդհանրապես չերկարացնեին:

-Այսինքն՝ Ալիկ Բանդուրյանի կալանքը քննիչը միջնորդել է երկու ամսով երկարաձգել, բայց դատարանը մեկ ամսո՞վ է երկարացրել:

-Այո:

-Իսկ հնարավո՞ր է, որ շուտով Բանդուրյանն ազատ արձակվի, դատարանի այս որոշումը հի՞մք է:

-Չեմ կարող ասել, բայց դե ամեն դեպքում ասեմ, որ ինքը ոչինչ չի արել, ճիշտը իր նկատմամբ խափանման միջոց չկիրառելն էր, ճիշտը նրա դեմ մեղադրանքը վերցանելն է՝ իմ կարծիքով:

-Այսինքն՝ մեկ ամիս անց նախաքննական մարմինը կրկին կալանքը երկարաձգելու միջնորդությո՞ւն պետք է ներակայացնի:

-Իրավունք ունի, նորից միջնորդի, կարող է մեկ ամսով միջնորդել, կարող է երկու:

-Մեր տեղեկություններով, դատարանի այս որոշումը գործը հսկող դատախազը բողոքարկել է: Դուք նման տեղեկություններ ունե՞ք:

-Ասում են:

-Այս գործով նախաքննության ավարտի մասին որեւէ տեղեկություններ կա՞ն

-Դեռ ոչ:

-Ալիկ Բանդուրյանը առերես հարցաքննվե՞լ է գործով մեղադրյալների հետ:

-Ոչ:

-Իր մասնակցությամբ այլ քննչական գործողություններ կատարվե՞լ են:

-Դե, նախաքննության մարմինը քննչական գործողություններ անում է, բայց կոնկրետ իմ պաշտպանյալի մասնակցությամբ չի արվել:

-Առերեսումներ սպասվո՞ւմ են: Դուք միջնորդե՞լ եք

-Ոչ, չենք միջնորդել, դրա մասին չենք էլ մտածում:

-Պարոն Վասակյան, ի վերջո գործով ձեր պաշտպանյալի դեմ ի՞նչ ապացույցներ կան:

-Իմ պաշտպանյալը անմեղ է, մեղավոր չէ: Նախաքննության մարմինը գիտի՝ իմ պաշտպանյալը մեղավոր չէ բացարձակ:

-Նախաքննական մարմինը գիտի՞, որ Ալիկ Բանդուրյանը մեղավոր չէ՞:

-Իմ դիրքորոշումն է, իրականում մեղավոր չէ: Որեւէ առնչություն կոնկրետ գործի հետ չունի:

-Իսկ մեղադրյալների հե՞տ:

-Ոչ էլ մեղադրյալների հետ առնչություն ունի, ոչ շփում ունի, ոչ նրանց ճանաչել է:

-Պարոն Վասակյան, գաղտնալսումներ, ցուցմունք չկա՞ն Բանդուրյանի դեմ:

-Դա էլ չգիտեմ, իր դեմ ոչինչ չկա:

-Այսպիսի տեղեկություններ կային, որ ձեր պաշտպանյալը դեպքի օրը զանգել է Չարբախցի Գեղամին եւ ասել, որ Մուշեղ Մուշեղյանին մի լավ սատկացնի: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Նման բան չկա, իմ պաշտպանյալը Չաբախցի Գեղամին չի ճանաչում, որ զանգի նման բան ասի:

-Այսինքն՝ չի՞ ճանաչում Չարբախցի Գեղամին:

-Չէ, չի ճանաչում:

-Իսկ սպանված Մուշեղ Մուշեղյանի՞ն:

-Սպանվածին ճանաչել է, այո, բայց դա եղել է 6-7 տարի առաջ, բայց որեւէ առնչություն այս տարիների ընթացքում չի ունեցել:

-Պարոն Վասակյան, Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով մեղարդյալ Մեխակ Հարությունյանի նկատմամբ օրեր առաջ ՔԿՀ-ում մահափորձ է կատարավել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանության պատվերը Նորատուսցի Ալիկն է տվել: Սա ինչպե՞ս կմենաբանեք:

-Ես չգիտեմ՝ ինչի համար են գրում տենց, անպայման ուզում են Բանդուրյանին մի վատություն անել: Նման բան չի կարող լինել, եթե մեկը վնասվածք է ստացել ՔԿՀ-ում, Բանդուրյա՞նն է մեղավոր:

-Սպանվածը իր մորաքորջ տղան է:

-Ոչ մի կապ չկա դրա հետ, որ ինքն ա արել:

-Սպանության փորձի գործով Ալիկ Բանդուրյանին հարցաքննե՞լ են:

-Չէ, ինչի՞ համար հարցաքննեն, ինքը ընդհանրապես կապ չունի, որ մի հատ էլ հարցաքննեն:

«Լիա» գեղեկցության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում կալանավորվել է 3 անձ՝ Չարբախցի Գեղամը, նրա ընկերը, Նորատուսցի Ալիկը: Այսպիսով՝ Չարբախցի Գեղամին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա ընկերոջը՝ Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ ՔՕ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը), իսկ Նորատուսցի Ալիկին՝ Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15644 դիտում

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները